https://arm.sputniknews.ru/20231117/lvorium-qreakan-heghinakutjun-e-kalanavvorvel-68769580.html
Լոռիում քրեական հեղինակություն է կալանավորվել
Լոռիում քրեական հեղինակություն է կալանավորվել
Sputnik Արմենիա
Խմբավորման մասնակիցներից մեկի տանը հայտնաբերվել է խոշոր չափերով հոգեմետ նյութ պարունակող 48 հատ հաբ, նա ձերբակալվել է։ 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T22:08+0400
2023-11-17T22:08+0400
2023-11-17T22:13+0400
լոռի
քրեական հեղինակություն
կալանք
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/96/10929697_0:541:1497:1383_1920x0_80_0_0_1d796a8ea003b6fd5cf240c52a354538.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Լոռու մարզում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու և դրան մասնակցելու առնչությամբ 2 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Խմբավորումը ստեղծել է Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված ևքրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ քրեական հեղինակություն հանդիսացող Հ․Ս-ն։Ստեղծված խմբավորմանը մասնակցել է Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված Գ․Ա-ն, որը նույնպես փորձել է մի շարք հարցեր լուծել ապօրինի կերպով։Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Ս-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով , Գ․Ա-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ․Ս-ի մտերիմ Մ․Դ-ի (Սպիտակ համայնքի բնակիչ) բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով «Տրիհեքսիֆենիդիլ» հոգեմետ նյութ պարունակող 48 հատ հաբ։ Վերջինս ձերբակալվել է։Հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը անջատվել է վերոնշյալ քրեական վարույթից, միացվել է նույն քննչական բաժնում Մ․Դ-ի կողմից կատարված առերևույթ հանցանքների կապակցությամբ քննվող մեկ այլ քրեական վարույթի, որի շրջանակներում Մ․Դ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Մ․Դ-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/96/10929697_0:401:1497:1524_1920x0_80_0_0_6e9fdb754b80ddbd0853255e374a8350.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լոռի, քրեական հեղինակություն, կալանք, հհ քննչական կոմիտե
լոռի, քրեական հեղինակություն, կալանք, հհ քննչական կոմիտե
Լոռիում քրեական հեղինակություն է կալանավորվել
22:08 17.11.2023 (Թարմացված է: 22:13 17.11.2023) Խմբավորման մասնակիցներից մեկի տանը հայտնաբերվել է խոշոր չափերով հոգեմետ նյութ պարունակող 48 հատ հաբ, նա ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Լոռու մարզում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու և դրան մասնակցելու առնչությամբ 2 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Խմբավորումը ստեղծել է Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված ևքրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ քրեական հեղինակություն հանդիսացող Հ․Ս-ն։
«Նա գործել է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն. այն է` հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծել բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով։ Հ․Ս-ն, մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելու և անօրինական օգուտ ստանալու նպատակով, 3 անձից ստացել է անօրինական օգուտներ, որոնցից մեկից վերցրել է տրանսպորտային միջոց, ինչպես նաև ձեռնամուխ է եղել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող մի շարք վեճերի լուծմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Ստեղծված խմբավորմանը մասնակցել է Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված Գ․Ա-ն, որը նույնպես փորձել է մի շարք հարցեր լուծել ապօրինի կերպով։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Ս-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով , Գ․Ա-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ․Ս-ի մտերիմ Մ․Դ-ի (Սպիտակ համայնքի բնակիչ) բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով «Տրիհեքսիֆենիդիլ» հոգեմետ նյութ պարունակող 48 հատ հաբ։ Վերջինս ձերբակալվել է։
Հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը անջատվել է վերոնշյալ քրեական վարույթից, միացվել է նույն քննչական բաժնում Մ․Դ-ի կողմից կատարված առերևույթ հանցանքների կապակցությամբ քննվող մեկ այլ քրեական վարույթի, որի շրջանակներում Մ․Դ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Մ․Դ-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։
Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։