https://arm.sputniknews.ru/20231117/inch-tsarer-en-hatvel-mergeljani-ajgum-ev-inchu-68728772.html
Ինչ ծառեր են հատվել Մերգելյանի այգում և ինչու
Ինչ ծառեր են հատվել Մերգելյանի այգում և ինչու
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրենը խորհուրդ է տալիս ուշադրություն չդարձնել ոչ մասնագիտական գրառումներին։ 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T13:49+0400
2023-11-17T13:49+0400
2023-11-17T13:50+0400
հայաստան
երևան
այգի
երևանի քաղաքապետարան
քրիստինա վարդանյան
արմեն բեգոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/11/68729516_0:120:1280:840_1920x0_80_0_0_c7b4798577a235519d5eaa39b0f5e905.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Մերգելյանի պուրակի վերականգնմանն ընդառաջ այգու տարածքից հեռացվել են շուրջ 30 չորացած ծառեր, ոչ մի առողջ ծառ չի հատվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը` անդրադառնալով Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի գրառմանը։Վարդանյանը երեկ սոցցանցային իր էջերում ահազանգել էր, որ Մերգելյանի այգում օրենքի խախտմամբ առողջ ծառեր են հատվում։ Քիչ անց նա ևս մեկ գրառում էր արել` նշելով, որ առողջ ծառեր չեն հատվել։Նրա խոսքով` այս տարի Երևանի քաղաքապետարանը և Արաբկիր վարչական շրջանը Մերգելյանի պուրակի վերականգնման աշխատանքներ են նախաձեռնել, որոնց արդյունքում պուրակում քանդվել են թվով 24 տաղավարներ։«Քանդման աշխատանքներից հետո պարզ դարձավ, որ այգում եղած 100 ծառերից 30–ը, բետոնի միջով աճելով, դարձել են անկենսունակ և չորացել»,–պարզաբանեց ՀՈԱԿ–ի տնօրենը։Այժմ այգում կատարվում են սանիտարական էտի աշխատանքներ։ Առաջիկայում այգին պատրաստ կլինի բարեկարգման աշխատանքների մեկնարկին, որն իրականացնելու է Արաբկիրի վարչական շրջանի աշխատակազմը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/11/68729516_0:0:1280:960_1920x0_80_0_0_acdb2fc778c8b10a3f425bafbb9182ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, այգի, երևանի քաղաքապետարան, քրիստինա վարդանյան, արմեն բեգոյան
հայաստան, երևան, այգի, երևանի քաղաքապետարան, քրիստինա վարդանյան, արմեն բեգոյան
Ինչ ծառեր են հատվել Մերգելյանի այգում և ինչու
13:49 17.11.2023 (Թարմացված է: 13:50 17.11.2023) Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրենը խորհուրդ է տալիս ուշադրություն չդարձնել ոչ մասնագիտական գրառումներին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Մերգելյանի պուրակի վերականգնմանն ընդառաջ այգու տարածքից հեռացվել են շուրջ 30 չորացած ծառեր, ոչ մի առողջ ծառ չի հատվել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը` անդրադառնալով Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի գրառմանը։
Վարդանյանը
երեկ սոցցանցային իր էջերում ահազանգել էր, որ Մերգելյանի այգում օրենքի խախտմամբ առողջ ծառեր են հատվում։ Քիչ անց
նա ևս մեկ գրառում էր արել` նշելով, որ առողջ ծառեր չեն հատվել։
«Քրիստինա Վարդանյանի հրապարակումները մասնագիտական առումով առոչինչ են թե՛ մեր ՀՈԱԿ–ի, թե՛ գիտական հանրության համար։ Նա չի հանդիսանում այս ոլորտի մասնագետ, ուստի խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել ոչ մասնագիտական գրառումներին»,–ասաց Բեգոյանը։
Նրա խոսքով` այս տարի Երևանի քաղաքապետարանը և Արաբկիր վարչական շրջանը Մերգելյանի պուրակի վերականգնման աշխատանքներ են նախաձեռնել, որոնց արդյունքում պուրակում քանդվել են թվով 24 տաղավարներ։
«Քանդման աշխատանքներից հետո պարզ դարձավ, որ այգում եղած 100 ծառերից 30–ը, բետոնի միջով աճելով, դարձել են անկենսունակ և չորացել»,–պարզաբանեց ՀՈԱԿ–ի տնօրենը։
Այժմ այգում կատարվում են սանիտարական էտի աշխատանքներ։ Առաջիկայում այգին պատրաստ կլինի բարեկարգման աշխատանքների մեկնարկին, որն իրականացնելու է Արաբկիրի վարչական շրջանի աշխատակազմը։