00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն ուզում է, որ միջնորդներն ընդունեն կարգավորման իր տարբերակը. Մարկեդոնով

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Սերգեյ Մարկեդոնով
Բաժանորդագրվել
Ռուս քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանը չի ուզում իրեն սահմանափակել արտաքին խաղացողների դիտողություններով:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելը որոշակի միտում է ձևավորել, քանի որ ավելի վաղ Բաքուն արդեն հրաժարվել էր Գրանադայի և Բրյուսելի բանակցություններից: Այս տեսակետը հայտնել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co ТГ ալիքի համար գրված հոդվածում։ Նա կարծում է, որ եվրոպական բանակցային հարթակից հետո որոշ խնդիրների կբախվի նաև ամերիկյանը։
Փորձագետի կարծիքով՝ այս բոլոր մերժումները ընդհանուր դրդապատճառ ունեն: Հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը դժգոհում էր Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումից։ Իսկ նոյեմբերին Բաքվի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԱՄՆ–ի մոտեցումները միակողմանի են, ինչը կասկածի տակ է դնում պետությունների միջնորդական դերը։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը Կոնգրեսում վերջերս կայացած լսումների ժամանակ հայտարարեց, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին և մի շարք կարևոր այցեր է չեղարկել։ Պետքարտուղարության ներկայացուցիչը ամերիկյան իշխանության այս բոլոր քայլերը բացատրեց այն հանգամանքով, որ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթաց չկա: Վերաձևակերպելով դասականին՝ դիվանագիտական ճակատում նորություն չկա», - նշել է փորձագետը։
Օ'Բրայենը նաև ընդգծել էր` ԱՄՆ-ն բազմիցս զգուշացրել է Բաքվին, որ Հայաստանի դեմ կոշտ գործողությունները ևս անընդունելի են: Մարկեդոնովի խոսքով՝ այդ պատկերացումը Վաշինգտոնը (ինչպես և Փարիզը) այժմ ակտիվ առաջ են մղում հայկական կողմի համար, թե իբր Լեռնային Ղարաբաղը մի բան է, այստեղ խոսքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է, բայց բուն «կորիզային Հայաստանը» կարմիր գիծ է։
«Պետք է ասել, որ հայկական իշխանությունը դրական է ընդունում այդ հռետորաբանությունը (ԱՄՆ-ի և Ֆրանսիայի. խմբ.)։ Եվ նույնիսկ որպես հակադրություն նշում, թե իբր Մոսկվայից հստակ առաջարկներ չկան։ Թեև Հայաստանի անվտանգությունն այսօր երաշխավորում է հենց ՌԴ-ն։ Նման երաշխիքների որակը կարելի է քննարկել, բայց Արևմուտքը միայն հայտարարություններ է անում, իրական մեխանիզմներ չկան», - նշել է Մարկեդոնովը։
Երևանը դիտարկում է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՌԴ–ում անցկացնելու առաջարկը
Նա հիշեցրել է, որ կովկասյան երկու պետությունների արտգործնախարարների վերջին հանդիպումը ԱՄՆ մայրաքաղաքում տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի վերջին։ Բայց այդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի սեպտեմբերյան պատերազմից առաջ էր և արտացոլում էր հին իրողությունները, որոնք արմատապես փոխվեցին երկու ամիս առաջ։
«Այսօր Բաքուն իրեն հաղթողի դերում է զգում։ Եվ չի ուզում իրեն սահմանափակել արտաքին խաղացողների դիտողություններով։ Պետք չէ ասել, որ Ադրբեջանը դեմ է Արևմուտքի միջնորդությանը` որպես այդպիսին։ Եթե Մոսկվան հայտարարի մի բան, որը Բաքվում ընկալվի որպես աջակցություն հայկական կողմին, կլինի այնպիսի արձագանք, ինչպիսին հնչեց Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչի նկատմամբ», - կարծում է քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը շահագրգռված է, որ բոլոր միջնորդները հիմք ընդունեն կարգավորման իր տարբերակը։ Բաքուն, ըստ էության, այդ գիծը մղում է բոլոր ազիմուտներով։
Ադրբեջանը հասկացել է Հայաստանի խաղը, կամ ինչու է Փաշինյանը խուսափում Մոսկվայից
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:
Իսկ նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:
Ադրբեջանական կողմն արձագանքել էր նաև այս հայտարարությանը` նշելով, որ Օ'Բրայենի մեկնաբանությունները միակողմանի են, կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի:
Նիկոլ Փաշինյանը քննություն է հանձնում ԵՄ պաշտոնյաների մոտ. փորձագետ
Լրահոս
0