00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները սպասարկում են հարձակողական ծրագրերը. Օնիշչենկո

© SputnikԳենադի Օնիշչենկո
Գենադի Օնիշչենկո - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Գենադի Օնիշչենկո
Բաժանորդագրվել
ԽՍՀՄ փլուզումից հետո Պենտագոնի և ԿՀՎ էմիսարները առաջարկում էին Հայաստանին գերժամանակակից լաբորատորիա ստեղծել, սակայն այն այդպես էլ չկառուցվեց։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան կենսալաբորատորիաներում աշխատանքներ են տարվում 40 տեսակի առավել վտանգավոր մանրէների հետ՝ հարձակողական նպատակներով օգտագործելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա—Աստանա—Բիշքեկ—Երևան—Մինսկ—Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։
«Ինչ է անում ԱՄՆ-ն. ամերիկացիներն ամբողջ մոլորակով արդեն եղածները հարմարեցնում են կամ նոր կենսալաբորատորիաներ են կառուցում ոչ թե խաղաղ, այլ ռազմական առողջապահության խնդիրների համար, և դա ամենագլխավոր ինդիկատորն է այն բանի, որ դրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների, այլև ամբողջ աշխարհի համար։ Պայմանական սրվակների մեջ, իհարկե, գիտեմ, թե ինչ է կատարվում: Ես երևի չպետք է ասեմ, թե ինչով են զբաղվում ռազմական մանրէաբանները։ Այո, նրանք նաև պաշտպանական համակարգեր են մշակում, բայց առաջին հերթին դրանց մշակումները հարձակողական նպատակներ են հետապնդում», - ընդգծել է Օնիշչենկոն։
Նա նաև մատնանշել է կենսալաբորատորիաների կողմից աճող վտանգը գենային տեխնոլոգիաների զարգացման ֆոնին։
«Մարդու գենոմի վերծանումից հետո գիտնականները սովորել են արհեստական վիրուսներ ստեղծել։ Մենք կարող ենք համակարգչով վիրուս մոդելավորել, ամինաթթուներից կարել այն ու կենդանացնել», - ասել է ակադեմիկոսը։
Նրա խոսքով՝ ամերիկացիները նման լաբորատորիաների ստեղծումն արդարացնում են իրենց զինվորականներին պաշտպանելու անհրաժեշտությամբ, եթե նրանք «ինչ-որ տեղ մոտակայքում» հայտնվեն: Սակայն ակադեմիկոսը հռետորական հարց է տալիս՝ իսկ ձեր զինվորականներն ի՞նչ են անում մեր սահմանների մոտ։ Ընդ որում, նա նշում է, որ այն հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, որոնց դեմ պետք է պատվաստել զինվորականներին, ամենևին պարտադիր չէ հզոր թանկարժեք լաբորատորիաներ կառուցել, դրա համար բավական է օգտվել բաց աղբյուրներից ստացված տվյալներից:
ՀԱՊԿ երկրների կենսալաբորատորիաների հարցը մտահոգում է կազմակերպության անդամներին. Զաս
«Երբ 1991 թվականին բաժանվեցինք, հետխորհրդային հանրապետություններ էին գալիս Պենտագոնի, ԿՀՎ ներկայացուցիչների ամբողջ հանձնաժողովներ, որոնք քաղցր ժպիտներով առաջարկում էին լաբորատորիաներ կառուցել։ Առաջին լուրջ լաբորատորիան, որին նման լաբորատորիաների կառուցման տեխնոլոգիայի տեսանկյունից հավասար չկար նույնիսկ Ռուսաստանում, ստեղծվել է Վրաստանում, և այնտեղ աշխատել են ԱՄՆ ռազմական մանրէաբանները: Ի դեպ, Հայաստանին էլ են առաջարկել, բայց ձեզ մոտ գերժամանակակից լաբորատորիաներ չեն կառուցել։ Հավանաբար, նման լաբորատորիա կա Ադրբեջանում։ Նրանք նաև Ուզբեկստան էին եկել», - նշել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի ղեկավարի տեղակալը։
Ընդհանուր առմամբ, ըստ Օնիշչենկոյի, ամբողջ աշխարհում Պենտագոնը ստեղծել է շուրջ 400 լաբորատորիա, որոնք գործում են ի շահ ԱՄՆ-ի և աշխատում են հարձակողական ծրագրերի մշակման վրա:
Լրահոս
0