00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդ պահին լուծարված ընկերություն չի եղել. նախարարը` ՏՏ ոլորտի աղմկահարույց դեպքի մասին

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Խաչատրյան
Ռոբերտ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2023
Ռոբերտ Խաչատրյան
Բաժանորդագրվել
Ռոբերտ Խաչատրյանի խոսքով` երբ նախարարությունը ՏՏ ընկերություններից դիմումները ստացել է, 4–6 ամիս անց է գումարը փոխանցել։ Իսկ այդ ընթացքում ընկերությունը գնացել է առողջացման, թե ոչ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չի վերահսկում։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Դիմումների ներկայացման պահին լուծարված ընկերություն չի եղել։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` անդրադառնալով ՏՏ ոլորտի հետ կապված աղմկահարույց պատմությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2022 թ. դեկտեմբերի 1–ի որոշմամբ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին տրամադրել է 10 մլրդ դրամի պետական աջակցություն։ «Հետքն» ուսումնասիրել է դրամաշնորհի արդյունավետությունն ու պարզել, որ պետական աջակցություն ստացած 18 ընկերություններից 14–ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, 4–ը լուծարման գործընթացում են։
«Պատճառն այդ ընկերությունների խնդիրների մեղմումն էր, որ իրենք ունեցել են ժամանակին։ Պետական աջակցության չափանիշերը եղել է այդ ընկերությունների` հունիս–հոկտեմբեր գործունեության ընթացքում կրած դժվարությունների մեղմումը։ Աջակցության տրամադրման առաջին իսկ օրվանից բոլոր ընկերությունների ցանկն ու ընտրության չափորոշիչները նշված են եղել»,– վստահեցրեց նախարարը։
Խաչատրյանը բնական գործընթաց համարեց այն, որ ՏՏ ընկերությունը ինչ–որ մի պահի կարող է լուծարվել կամ ժամանակավորապես դադարեցվել։
«Դա տվյալ ընկերության որոշումն է։ Ժամանակավոր դադարեցված ընկերությունները, որոնք պետությունից արդեն իսկ գումարը վերցրել են, համարվում են գործող ընկերություններ։ Ժամանակավոր դադարեցում չի նշանակում, որ ընկերությունը լուծարվելու է կամ լուծարման գործընթացի մեջ է գտնվում. բազմաթիվ ընկերություններ կան, որոնք գործունեության բնույթից ելնելով` ժամանակ առ ժամանակ դադարեցնում են գործունեությունը, հետո` վերսկսում»,– պարզաբանեց նախարարը։
Ըստ նրա` երբ նախարարությունը ՏՏ ընկերություններից դիմումները ստացել է, 4–6 ամիս անց է գումարը փոխանցել։ Իսկ այդ ընթացքում ընկերությունը գնացել է առողջացման, թե ոչ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չի վերահսկում։
Հիշեցնենք, որ ըստ «Հետքի»` ՏՏ ընկերություններից որոշները մինչ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելն արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ չի զբաղվում դրամաշնորհ ստացած ու լուծարված ընկերությունների հարցով, բայց տեղեկությունն ուսումնասիրվում է։
Հիշեցնենք նաև, որ 2022թ–ի ընթացքում արտարժույթի արժեզրկման պատճառով ՀՀ–ում աշխատող ՏՏ ոլորտի ընկերությունները եկամուտների լուրջ կորուստներ էին ունենում։ Ժամանակավոր բարդությունները հարթելու համար դեկտեմբերի 1-ին կառավարության որոշմամբ հաստատվել էր ՏՏ ոլորտում աշխատող ընկերությունների աջակցության ծրագիրը։
Ծրագրի մեկնարկից օրեր անց` 2022–ի դեկտեմբերի 16-ին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնել էր, որ նախարարությունն արդեն ավելի քան 90 հայտ է ստացել ոլորտի ընկերություններից, որոնք ցանկություն են հայտնել օգտվելու պետության աջակցությունից։
Իրական շահառուների թիվը նախարարությունից չհաջողվեց ճշտել։ «Հետքի» հարցմանը ևս գերատեսչությունում չեն պատասխանել։ Լրատվամիջոցը սեփական հետաքննությամբ պարզել էր դրանցից 111–ի տվյալները։
Լրահոս
0