https://arm.sputniknews.ru/20231117/ahk-n-gazaji-bzhshkakan-objektneri-vra-152-hardzakum-e-ardzanagrel-534-mard-e-mahacel-68740125.html
ԱՀԿ-ն Գազայի բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է արձանագրել, 534 մարդ է մահացել
ԱՀԿ-ն Գազայի բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է արձանագրել, 534 մարդ է մահացել
Sputnik Արմենիա
ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ անկլավի 36 հիվանդանոցներից 25-ն այլևս չեն գործում։ 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T16:32+0400
2023-11-17T16:32+0400
2023-11-17T16:33+0400
գազայի հատված
հիվանդանոց
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/0e/23729860_0:161:3067:1886_1920x0_80_0_0_a297c4ca16ad9b1e7a49da97295d1bf1.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում գտնվող բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է գրանցել, որոնց հետևանքով 534 մարդ է մահացել: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչ Ռիչարդ Փեպերկորնը։«Այդ հարձակումների հետևանքով նաև 686 մարդ է վնասվածքներ ստացել։ Մենք ունենք առնվազն 16 զոհ և 38 վիրավոր բուժաշխատողների շրջանում։ Վնասվել է 42 բուժհաստատություն և շտապօգնության 38 մեքենա», - ասել է նա։Պաշտոնյան հավելել է, որ անկլավի 36 հիվանդանոցներից 25-ն այլևս չեն գործում։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/0e/23729860_169:0:2898:2047_1920x0_80_0_0_c50cd8f1f8c455f0d4bc1f355c647a8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, հիվանդանոց, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), զոհ
գազայի հատված, հիվանդանոց, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), զոհ
ԱՀԿ-ն Գազայի բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է արձանագրել, 534 մարդ է մահացել
16:32 17.11.2023 (Թարմացված է: 16:33 17.11.2023) ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ անկլավի 36 հիվանդանոցներից 25-ն այլևս չեն գործում։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում գտնվող բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է գրանցել, որոնց հետևանքով 534 մարդ է մահացել: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչ Ռիչարդ Փեպերկորնը։
«Այդ հարձակումների հետևանքով նաև 686 մարդ է վնասվածքներ ստացել։ Մենք ունենք առնվազն 16 զոհ և 38 վիրավոր բուժաշխատողների շրջանում։ Վնասվել է 42 բուժհաստատություն և շտապօգնության 38 մեքենա», - ասել է նա։
Պաշտոնյան հավելել է, որ անկլավի 36 հիվանդանոցներից 25-ն այլևս չեն գործում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։