https://arm.sputniknews.ru/20231117/adrbejany-okupacrel-e-hajastani-200-qarkm-taratsq-rubinjany-elujt-e-unecel-bishqekum-68730645.html
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառ/կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառ/կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Sputnik Արմենիա
ԱԺ փոխնախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը սողացող ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ: 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T13:58+0400
2023-11-17T13:58+0400
2023-11-17T13:58+0400
ռուբեն ռուբինյան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
օկուպացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53872540_0:0:1600:901_1920x0_80_0_0_c4829a0a511be54b8ebf2eda02dfdade.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։Նրա խոսքով, Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի և հարաբերությունների հաստատման ուղղությամբ, սակայն պնդում է, որ այդ համաձայնագրում ճանաչվեն երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև Երևանի իրավասության սկզբունքները՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում:Հայաստանի դիրքորոշումը նույնն է մնում․ խաղաղ հարաբերությունների հաստատում՝ հիմնված երեք համաձայնեցված սկզբունքների վրա։ Առաջին սկզբունքն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են համապատասխանաբար 29,8 հազար և 86,6 հազար քառ/կմ-ի սահմաններում։ Առաջիկայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու կամքը մնում է անսասան. ՓաշինյանԵրկրորդ սկզբունքը՝ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվեն 1991թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, 1974-1990թթ.-ի խորհրդային քարտեզների հիման վրա: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են հետագայում ևս որևէ պահանջ չառաջադրել:Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ այն երկրների ինքնիշխանության, իրավասության և օրենսդրության շրջանակներում, որոնցով դրանք անցնում են:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53872540_117:0:1540:1067_1920x0_80_0_0_138ff22ef8a5d1061593270e90379274.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, օկուպացիա
ռուբեն ռուբինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, օկուպացիա
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառ/կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
ԱԺ փոխնախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը սողացող ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության արդյունքում օկուպացվել է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 կմ ինքնիշխան տարածք»,-ասել է Ռուբինյանը։
Նրա խոսքով, Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի և հարաբերությունների հաստատման ուղղությամբ, սակայն պնդում է, որ այդ համաձայնագրում ճանաչվեն երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև Երևանի իրավասության սկզբունքները՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում:
Հայաստանի դիրքորոշումը նույնն է մնում․ խաղաղ հարաբերությունների հաստատում՝ հիմնված երեք համաձայնեցված սկզբունքների վրա։ Առաջին սկզբունքն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են համապատասխանաբար 29,8 հազար և 86,6 հազար քառ/կմ-ի սահմաններում։
Երկրորդ սկզբունքը՝ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվեն 1991թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, 1974-1990թթ.-ի խորհրդային քարտեզների հիման վրա: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են հետագայում ևս որևէ պահանջ չառաջադրել:
Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ այն երկրների ինքնիշխանության, իրավասության և օրենսդրության շրջանակներում, որոնցով դրանք անցնում են: