https://arm.sputniknews.ru/20231117/adrbejani-hrazharumy-bacasakan-enq-gnahatum-bajc-ekeq-chshtapenq-hvovhannisjan-68721351.html
Ադրբեջանի հրաժարումը բացասական ենք գնահատում, բայց եկեք չշտապենք. Հովհաննիսյան
Ադրբեջանի հրաժարումը բացասական ենք գնահատում, բայց եկեք չշտապենք. Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
ՔՊ–ում հուսով են, որ Ադրբեջանին կառուցողական դաշտ կվերադարձնեն միջազգային գործընկերների միջնորդությամբ։ 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T11:42+0400
2023-11-17T11:42+0400
2023-11-17T11:43+0400
հայաստան
ադրբեջան
արթուր հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57653169_0:56:1415:852_1920x0_80_0_0_5cfe54075e460879108f5c747068d4a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Թեպետ Բաքուն հրաժարվել է ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կարծում են, որ դեռևս հնարավոր է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հորդորեց չշտապել Ադրբեջանի` հանդիպումից հրաժարվելու վերաբերյալ եզրակացություններ անելիս։ՔՊ քարտուղարն ընդգծեց` իրենք հույս ունեն, որ միջազգային գործընկերների միջնորդությամբ և ջանքերով հնարավոր կլինի արդյունավետ կերպով առաջ շարժվել և Ադրբեջանին վերադարձնել կառուցողական դաշտ։Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:Իսկ նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:Ադրբեջանական կողմն արձագանքել էր նաև այս հայտարարությանը` նշելով, որ Օ'Բրայենի մեկնաբանությունները միակողմանի են, կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի:Նիկոլ Փաշինյանը քննություն է հանձնում ԵՄ պաշտոնյաների մոտ. փորձագետ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57653169_158:0:1415:943_1920x0_80_0_0_cdfdc983ef3012d3ff4cd68b610026a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արթուր հովհաննիսյան
հայաստան, ադրբեջան, արթուր հովհաննիսյան
Ադրբեջանի հրաժարումը բացասական ենք գնահատում, բայց եկեք չշտապենք. Հովհաննիսյան
11:42 17.11.2023 (Թարմացված է: 11:43 17.11.2023) ՔՊ–ում հուսով են, որ Ադրբեջանին կառուցողական դաշտ կվերադարձնեն միջազգային գործընկերների միջնորդությամբ։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Թեպետ Բաքուն հրաժարվել է ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կարծում են, որ դեռևս հնարավոր է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հորդորեց չշտապել Ադրբեջանի` հանդիպումից հրաժարվելու վերաբերյալ եզրակացություններ անելիս։
«Բնականաբար Ադրբեջանի հրաժարումը բացասական ենք գնահատում, կոչ ենք անում ավելի արդյունավետ քննարկումների, կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ։ ԱՄՆ, ԵՄ մեր գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, հայտնել են իրենց աջակցությունը այդ օրակարգին, և մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ նաև հնարավորություն կստեղծվի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ ՀՀ–ն կկարողանա նստել և կառուցողական կերպով քննարկել խաղաղության օրակարգը»,–նշեց Հովհաննիսյանը։
ՔՊ քարտուղարն ընդգծեց` իրենք հույս ունեն, որ միջազգային գործընկերների միջնորդությամբ և ջանքերով հնարավոր կլինի արդյունավետ կերպով առաջ շարժվել և Ադրբեջանին վերադարձնել կառուցողական դաշտ։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին
Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:
Իսկ նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ժամանակ
հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:
Ադրբեջանական կողմն արձագանքել էր նաև այս հայտարարությանը` նշելով, որ Օ'Բրայենի մեկնաբանությունները միակողմանի են, կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի: