https://arm.sputniknews.ru/20231116/tech-for-artsakh-shurj-300-arcakhci-tt-volvortum-svovvorelu-hnaravvorutjun-kunenan-68675457.html
Tech for Artsakh. շուրջ 300 արցախցի ՏՏ ոլորտում սովորելու հնարավորություն կունենան
Tech for Artsakh. շուրջ 300 արցախցի ՏՏ ոլորտում սովորելու հնարավորություն կունենան
Sputnik Արմենիա
Դասընթացները տևելու են 3-4 ամիս, ծրագրերը շատ են լինելու: 16.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-16T12:01+0400
2023-11-16T12:01+0400
2023-11-16T13:44+0400
հայաստան
արցախ
տտ
կրթաթոշակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/10/68674852_0:111:1600:1011_1920x0_80_0_0_46a9df1412ec504ef5213035f5f594e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան կազմակերպությունները «Tech for Artsakh» նախաձեռնության շրջանակում դասընթացներ կանցկացնեն Արցախից տեղահանված մի շարք քաղաքացիների համար: Դասընթացները տևելու են 3-4 ամիս, ծրագրերը շատ են լինելու, յուրաքանչյուրի համար անհատական կրթաթոշակ է սահմանվելու:«Armenian code academy» ընկերության գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ մտահղացումը եղել է դեռ հոկտեմբերի սկզբին, և այդ ժամանակ նախատեսվել էր 50 կրթաթոշակ տրամադրել:Նախաձեռնությանը միացել է 9 ընկերություն, սակայն մի քանիսի հետ էլ դեռ քննարկումներ են ընթանում:Սարգսյանն ընդգծեց, որ դասընթացներին մասնակցելու համար դիմողները պետք է թեստ լրացնեն, ինչից հետո էլ ավելի պարզ կդառնա՝ որ մասնագիտությունն ավելի հարմար կլինի:Դասընթացից հետո կազմակերպությունները փորձելու են ամեն կերպ աջակցել մասնակիցներին, որպեսզի հնարավորինս հեշտ կարողանան աշխատանք գտնել:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/10/68674852_52:0:1548:1122_1920x0_80_0_0_95f3aaf7f12a08f546688ab354add4ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, տտ, կրթաթոշակ
հայաստան, արցախ, տտ, կրթաթոշակ
Tech for Artsakh. շուրջ 300 արցախցի ՏՏ ոլորտում սովորելու հնարավորություն կունենան
12:01 16.11.2023 (Թարմացված է: 13:44 16.11.2023) Դասընթացները տևելու են 3-4 ամիս, ծրագրերը շատ են լինելու:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան կազմակերպությունները «Tech for Artsakh» նախաձեռնության շրջանակում դասընթացներ կանցկացնեն Արցախից տեղահանված մի շարք քաղաքացիների համար: Դասընթացները տևելու են 3-4 ամիս, ծրագրերը շատ են լինելու, յուրաքանչյուրի համար անհատական կրթաթոշակ է սահմանվելու:
«Armenian code academy» ընկերության գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ մտահղացումը եղել է դեռ հոկտեմբերի սկզբին, և այդ ժամանակ նախատեսվել էր 50 կրթաթոշակ տրամադրել:
«Ծրագիրը մեկնարկեցինք և մեզ դիմեց շուրջ 300 արցախցի երիտասարդ, որոնք ցանկանում էին կրթական ուղին սկսել տեխնոլոգիական ոլորտում: Մենք հասկացանք, որ 50 կրթաթոշակը քիչ է, դասընթացների ոլորտներն էլ ենք ընդլայնել: Բոլոր ընկերությունները, որոնք միացել են մեզ, առաջարկում են մի շարք մասնագիտություններ` ծրագրավորման լեզուներ, թեստավորում և այլն»,- նշեց նա։
Նախաձեռնությանը միացել է 9 ընկերություն, սակայն մի քանիսի հետ էլ դեռ քննարկումներ են ընթանում:
Սարգսյանն ընդգծեց, որ դասընթացներին մասնակցելու համար դիմողները պետք է թեստ լրացնեն, ինչից հետո էլ ավելի պարզ կդառնա՝ որ մասնագիտությունն ավելի հարմար կլինի:
Դասընթացից հետո կազմակերպությունները փորձելու են ամեն կերպ աջակցել մասնակիցներին, որպեսզի հնարավորինս հեշտ կարողանան աշխատանք գտնել:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։