https://arm.sputniknews.ru/20231116/qich-bajc-havanakanutjun-ka-alen-simvonjany-adrbejani-het-pajmanagir-stvoragrelu-masin-68677179.html
Քիչ, բայց հավանականություն կա. Ալեն Սիմոնյանը` Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու մասին
Քիչ, բայց հավանականություն կա. Ալեն Սիմոնյանը` Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու մասին
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանի խոսքով` խաղաղության պայմանագիրը միջազգային ինչ հարթակում էլ ստորագրվի, պետք է հնարավորինս ռեալ ու պինդ լինի։ 16.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-16T12:21+0400
2023-11-16T12:21+0400
2023-11-16T12:33+0400
հայաստան
ալեն սիմոնյան
խաղաղության պայմանագիր
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779612_0:0:1600:901_1920x0_80_0_0_4708052b2b4f245dc630f18c90d1cbab.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հավանականություն կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարվա վերջ։ Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին` այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Լրագրողի ճշտող հարցին, թե ում հովհանու ներքո դա կարվի (Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի. խմբ.), Սիմոնյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել։Ըստ նրա` միջազգային ինչ հարթակում էլ այդ պայմանագիրը ստորագրվի, պետք է հնարավորինս ռեալ ու պինդ լինի։«Մենք էլ, Ադրբեջանն էլ պետք է հասկանանք, բոլոր այն տեղերում, որտեղ մենք իրար հետ չպայմանավորվեցինք, հայտնվելու է երրորդ կողմ, անկախ նրանից, թե որ մեկը կլինի, ու ներդնելու է այնտեղ իր շահերը»,– ասաց ԱԺ խոսնակը։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779612_98:0:1521:1067_1920x0_80_0_0_54ae559f2ee3da0997dcce1d722ad106.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, խաղաղության պայմանագիր, ադրբեջան
հայաստան, ալեն սիմոնյան, խաղաղության պայմանագիր, ադրբեջան
Քիչ, բայց հավանականություն կա. Ալեն Սիմոնյանը` Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու մասին
12:21 16.11.2023 (Թարմացված է: 12:33 16.11.2023) Ալեն Սիմոնյանի խոսքով` խաղաղության պայմանագիրը միջազգային ինչ հարթակում էլ ստորագրվի, պետք է հնարավորինս ռեալ ու պինդ լինի։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հավանականություն կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարվա վերջ։ Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին` այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Քիչ է այդ հավանականությունը, բայց կա։ Ցանկության դեպքում կարող է մինչև այս տարվա վերջ ստորագրվել»,– ասաց նա։
Լրագրողի ճշտող հարցին, թե ում հովհանու ներքո դա կարվի (Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի. խմբ.), Սիմոնյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել։
Ըստ նրա` միջազգային ինչ հարթակում էլ այդ պայմանագիրը ստորագրվի, պետք է հնարավորինս ռեալ ու պինդ լինի։
«Մենք էլ, Ադրբեջանն էլ պետք է հասկանանք, բոլոր այն տեղերում, որտեղ մենք իրար հետ չպայմանավորվեցինք, հայտնվելու է երրորդ կողմ, անկախ նրանից, թե որ մեկը կլինի, ու ներդնելու է այնտեղ իր շահերը»,– ասաց ԱԺ խոսնակը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։