00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետությունն օգնում է թռչել, բայց շատերն ընկնում են ձորը. մասնագետը` ՏՏ ոլորտի մասին

CC BY 2.0 / Scott Winterroth / Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անցյալ տարի կառավարության որոշմամբ ՏՏ ոլորտին տրված դրամաշնորհների արդյունավետության աղմկահարույց թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռիսկային ոլորտներում դրամաշնորհներ տալով` պետությունը կիսում է ռիսկը կամ օգնում անվնաս անցնել անդունդի վրայով։ Բայց նույնիսկ պետական աջակցությամբ ոչ բոլորին է հաջողվում բարեհաջող հաղթահարել ռիսկերը։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս համեմատությամբ մեկնաբանեց ՏՏ ոլորտին տրված պետական դրամաշնորհների արդյունավետությունը։
© Sputnik / Andranik Ghazaryan Բագրատ Ենգիբարյան
Директор фонда Инкубатор предприятий (EIF) Баграт Енгибарян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2023
Բագրատ Ենգիբարյան
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին տրամադրել էր 10 միլիարդ դրամի պետական աջակցություն։ «Հետք» առցանց լրատվականն ուսումնասիրել է դրամաշնորհի արդյունավետությունն ու պարզել, որ պետական աջակցություն ստացած 18 ընկերություններից 14-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, 4-ը լուծարման գործընթացում են։ Ըստ «Հետքի»` դրանցից որոշները մինչև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելն արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ Այս հրապարակումը բուռն քննարկման առիթ է դարձել թե՛ ոլորտի ներկայացուցիչների, և թե՛ հանրության այլ շրջանակներում։
«Պետությունը դրամաշնորհ է տալիս և խաղի կանոններ է սահմանում` ասելով. «Ես ուզում եմ, որ իմ երկրում ՏՏ ոլորտի կազմակերպությունները գնան դեպի արտադրական լուծումներ` պատվերներ կատարելու փոխարեն։ Եվ ես պատրաստ եմ ձեր ռիսկը մասամբ կիսել, որպեսզի դուք թռչեք այդ անդունդի վրայով»։ Բայց նույնիսկ այս դեպքում շատերը պետք է ընկնեն ձորը»,– ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվում են հատկապես անհաջող «թռիչքները», մինչդեռ հաջողվածների մասին հիմնականում չեն խոսում։
Բագրատ Ենգիբարյանը չի բացառում, որ ՀՀ–ում դրամաշնորհային որոշ ծրագրեր իսկապես վերածվում են կրիմինալի։ Բայց այդ սահմանը, նրա խոսքով,պետք է հստակ դրվի, որպեսզի ստվեր չգցի իրական դրամաշնորհային ծրագրերի վրա։
«Եթե մտավախություն կա, ապա պետք է լուծարման պատճառները պարզել, կոնկրետ ծրագրերը նայել, որ մեկ–երկու չհաջողված դեպքի պատճառով թացը չորի հետ չխառնվի»,– ասում է ոլորտի ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է լուծարված ընկերություններին, Ենգիբարյանը նշեց, որ որպես Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն` ինքն անձամբ է հանդիպել նման դեպքերի, երբ ՏՏ ոլորտի մասնագետները, որոնք անհատապես աշխատում են տարբեր պատվերների վրա, որևէ մրցույթի մասնակցելու համար ստիպվածեն լինում միավորվել և գրանցվել իբրև իրավաբանական անձ, իսկ ծրագրին մասնակցելուց հետո կազմակերպությունը պահպանելու անհրաժեշտությունն արդեն վերանում է։
ԱԺ փոխնախագահը դժգոհեց ՀՀ–ում ՏՏ ոլորտի ծրագրերի կրճատումից
Հնարավոր ստվերային ռիսկերից խուսափելու միակ տարբերակը, ըստ Ենգիբարյանի, ֆինանսավորված ծրագրերի մասին շատ խոսելն է։ Պետությունը պետք է հետևողական լինի իր տված դրամաշնորհներով իրականացվող աշխատանքների, ընթացքում ծագած խնիրների շտկման հարցում, ներկայացնի հաջողված ծրագրերը` չխուսափելով խոսել նաև չհաջողվածների մասին։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ չի զբաղվում դրամաշնորհ ստացած ու լուծարված ընկերությունների հարցով, բայց տեղեկությունն ուսումնասիրվում է։
Հիշեցնենք` 2022թ–ի ընթացքում արտարժույթի արժեզրկման պատճառով ՀՀ–ում աշխատող ՏՏ ոլորտի ընկերությունները եկամուտների լուրջ կորուստներ էին ունենում։ Ժամանակավոր բարդությունները հարթելու համար դեկտեմբերի 1-ին կառավարության որոշմամբ հաստատվել էր ՏՏ ոլորտում աշխատող ընկերությունների աջակցության ծրագիրը։
Ծրագրի մեկնարկից օրեր անց` 2022–ի դեկտեմբերի 16-ին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնել էր, որ նախարարությունն արդեն ավելի քան 90 հայտ է ստացել ոլորտի ընկերություններից, որոնք ցանկություն են հայտնել օգտվելու պետության աջակցությունից։
Իրական շահառուների թիվը նախարարությունից չհաջողվեց ճշտել։ «Հետքի» հարցմանը ևս գերատեսչությունում չեն պատասխանել։ Լրատվամիջոցը սեփական հետաքննությամբ պարզել էր դրանցից 111–ի տվյալները։
Լրահոս
0