00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում լավ ապրելու հնարավորությունները շատացել են

© Sputnik / Laura SarkisianՀնդիկները Երևանում
Հնդիկները Երևանում  - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2023
Բաժանորդագրվել
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մեր երկրում նվազել են աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը, ավելացել է իրական աշխատավարձը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում լավ ապրելու հնարավորությունները շատացել են։ Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ։
«Այս տարվա ընթացքում առաջին անգամ մեր պատմության մեջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն անցել է 2 միլիոնը, և դա` հոկտեմբերի տվյալներով։ Սա հնարավորություն է մեր քաղաքացիների համար, որովհետև այդ տուրիստներն իրենց հետ բերում են գումարներ և ծախսում են մեր շուկայում։ Սա ավելի լավ ապրելու հնարավորություն է փոքր, միջին, խոշոր բիզնեսի համար»,- կարծում է Փաշինյանը։
Նա հավելեց, որ 2018 թվականի համեմատ 2023-ին զբոսաշրջության ֆինանսավորումն ավելացել է 20 անգամ, իսկ 2024-ին աճը կլինի 35 անգամ։ Շեշտեց՝ սա առաջին հերթին արվում է ոչ թե զբոսաշրջիկների, այլ ՀՀ քաղաքացիների լավ ապրելու հնարավորությունը մեծացնելու համար։
Մեր հարևանները վստահ են` մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք. Փաշինյան
Հայաստանում լավ ապրելու հնարավորությունների ավելացման շարքում կառավարության ղեկավարը դիտարկում է նաև հուշարձանների ամրակայումն ու նորոգումը։ Նրա խոսքով՝ այս ոլորտում ֆինանսավորումը 2018-ի համեմատ կրկնապատկվել է։
«Մեր արժեքներին վերաբերվում ենք այ այսպես․ոչ թե սեղանների շուրջ հոտնկայս խմում ենք նրանց կենացը՝ անտարբեր նայելով, թե ինչպես են դրանք ավերվում, ինչքան շատ ավերվեն, այնքան շատ կենաց խմենք, այլ մենք կոնկրետ զբաղված ենք այդ հուշարձանների պահպանմամբ և վերականգնմամբ»,- ասաց Փաշինյանը։
Ամփոփելով լավ ապրելու թեման՝ վարչապետը համոզմունք հայտնեց, որ լավ ապրել հնարավոր է միայն աշխատանքով, և կառավարության քաղաքականությունն է նորանոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում մարդկանց աշխատանքի համար։
Նրա խոսքով՝ 2018 թվականից ի վեր 170 հազարից ավելի աշխատատեղ է ստեղծվել ՀՀ-ում։ Մեր երկրում աշխատավարձի իրական աճը 2023-ին կազմել է 33 տոկոս։
Վարչապետը շեշտեց նաև, որ 2021 թվականի համեմատ աղքատությունը կրճատվել է՝ 26,5 տոկոսից դառնալով 24,8 տոկոս, ծայրահեղ աղքատությունը 1,5 տոկոսից դարձել է 1,2 տոկոս։
Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով
«Մենք չենք կարծում, թե գոյացող միլիարդները պետք է բաժանենք ժողովրդին, որ նրանք աղքատությունը հաղթահարեն։ Ո՛չ, մենք պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք»,- ասաց վարչապետը։
Նա հավելեց՝ մարդկանց պետք է սովորեցնել, որ աղքատությունը հաղթահարելու միակ ճանապարհն աշխատանքն է։ Փաշինյանը շեշտեց` այսօր հազարավոր մարդիկ արտերկրից գալիս են ՀՀ-ում աշխատելու։
Լրահոս
0