Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
16:45 16.11.2023 (Թարմացված է: 16:46 16.11.2023)
© Photo : press office of the Food Safety Inspection Body of RAԿոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Բաժանորդագրվել
Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Կենտրոնի տեսուչները Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գործող «Արեգ 2010» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
© Photo : press office of the Food Safety Inspection Body of RAԿոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Պարզվել է, որ սննդի կառույցը նախագծված և տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը կամ անցանկալի բորբոսի առաջացումը։
Բացի այդ սննդի օբյեկտում հնարավոր չի եղել կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը։ Հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, սալիկները եղել են պոկված և կոտրված։ Սեղանները և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, չեն եղել հարթ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: