https://arm.sputniknews.ru/20231116/israjeli-banaky-hajtararel-e-vor-gravel-e-gazaji-navahangisty-ajn-verahskum-er-hamas-y-68687043.html
Իսրայելի բանակը հայտարարել է, որ գրավել է Գազայի նավահանգիստը. այն վերահսկում էր ՀԱՄԱՍ-ը
Իսրայելի բանակը հայտարարել է, որ գրավել է Գազայի նավահանգիստը. այն վերահսկում էր ՀԱՄԱՍ-ը
Sputnik Արմենիա
Նշվում է, որ նավահանգիստն օգտագործվել է որպես ՀԱՄԱՍ-ի ուսումնական բազա: 16.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-16T14:51+0400
2023-11-16T14:51+0400
2023-11-16T15:24+0400
իսրայել
գազայի հատված
համաս
պաղեստին
նավահանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900292_0:84:1600:984_1920x0_80_0_0_0e70d3bfe496a0d6e2536fbd7368d17f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի նավահանգիստը օպերատիվ հսկողության տակ վերցնելու մասին։ Նավահանգիստը վերահսկվում և օգտագործվում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից որպես վարժական բազա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով բանակի հայտարարությանը։Նշվում է, որ նավահանգիստն օգտագործվում էր որպես ՀԱՄԱՍ-ի ուսումնական բազա:Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկատվության համաձայն` ոչնչացվել է նաև տասը գրոհային և տասը թունելի անցք։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
իսրայել
գազայի հատված
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900292_89:0:1512:1067_1920x0_80_0_0_88960f8426e486f3872eb13da223485c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, համաս, պաղեստին, նավահանգիստ
իսրայել, գազայի հատված, համաս, պաղեստին, նավահանգիստ
Իսրայելի բանակը հայտարարել է, որ գրավել է Գազայի նավահանգիստը. այն վերահսկում էր ՀԱՄԱՍ-ը
14:51 16.11.2023 (Թարմացված է: 15:24 16.11.2023) Նշվում է, որ նավահանգիստն օգտագործվել է որպես ՀԱՄԱՍ-ի ուսումնական բազա:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի նավահանգիստը օպերատիվ հսկողության տակ վերցնելու մասին։ Նավահանգիստը վերահսկվում և օգտագործվում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից որպես վարժական բազա: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով բանակի հայտարարությանը։
«Վերջին մի քանի օրվա համատեղ գործողության ընթացքում 188-րդ զրահատանկային բրիգադի և 13-րդ նավատորմի զինծառայողները օպերատիվ վերահսկողություն են հաստատել Գազայի նավահանգստի նկատմամբ, որը վերահսկվում էր… ՀԱՄԱՍ-ի կողմից,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նավահանգիստն օգտագործվում էր որպես ՀԱՄԱՍ-ի ուսումնական բազա:
Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկատվության համաձայն` ոչնչացվել է նաև տասը գրոհային և տասը թունելի անցք։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։