00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում դադարեցրել են Ռուսաստանից ուղարկված դասագրքերի բաշխումը. Վորոբյով

© Sputnik / Aram NersesyanԴասագրքեր
Դասագրքեր - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2023
Դասագրքեր
Բաժանորդագրվել
Յուրի Վորոբյովի խոսքով` ցավալի է, որ անհեռատես քաղաքական ինտրիգներից տուժում են երեխաները։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուսումնական նյութերի փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության պատրվակով դադարեցրել է Ռուսաստանի փոխանցած դասագրքերի բաշխումը դպրոցներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։
Նրա խոսքով` ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությամբ և հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների բազմաթիվ դիմումների արդյունքում, Դաշնության խորհրդի ղեկավարության անմիջական աջակցությամբ ռուսական կողմին հաջողվել էր լրացուցիչ բյուջետային միջոցներ հայթայթել ՀՀ–ում ռուսերեն ուսուցմամբ դպրոցների համար ավելի քան 50 հազար դասագիրք ձեռք բերելու և անհատույց փոխանցելու համար։
Նոյեմբերի 11-ին դասագրքերը բերվել են Հայաստան, սկսվել էր դրանց բաշխումը այն դպրոցներին, որտեղ դրանց պահանջարկը շատ կա։
«Մեծ տարակուսանքով տեղեկացա, որ ՀՀ ԿԳՄՍՆ–ն դադարեցրել է այդ գործընթացը։ Հատկապես տարօրինակ է թվում այն փաստը, որ հայ գործընկերները անձամբ են մեզ անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցանկ ուղարկել։ Շատ ցավալի է, որ նման անհեռատես քաղաքական ինտրիգներից առաջին հերթին տուժում են եղբայրական հայ ժողովրդի հասարակ տղաներն ու աղջիկները», – գրել է Վորոբյովը Telegram–ում։
Նա հավելել է, որ Բիշքեկում ՌԴ պատվիրակությունն այդ հարցը բարձրացրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակի մոտ և հույս հայտնել, որ բոլոր խոչընդոտներն առաջիկայում կվերացվեն։
Հիշեցնենք` «Ռուսական մարդասիրական առաքելությունը» Հայաստան էր հասցրել աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, երկրաչափության 53 հազար դասագիրք։ 800–ը փոխանցվել էին Հայ–ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցին։ Մնացածը պետք է բաշխվեին Երևանի և մարզերի (Արարատ, Շիրակ, Արմավիր, Սյունիք, Վայոց Ձոր, Կոտայք, Տավուշ) 27 դպրոցներում։
Լրահոս
0