https://arm.sputniknews.ru/20231116/gharabaghi-harcy-ltsak-er-dardzel-hh-petakanutjan-zargacumy-tujl-chtalu-hamar-pashinjan-68676390.html
Ղարաբաղի հարցը լծակ էր դարձել ՀՀ պետականության զարգացումը թույլ չտալու համար․ Փաշինյան
Ղարաբաղի հարցը լծակ էր դարձել ՀՀ պետականության զարգացումը թույլ չտալու համար․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով՝ առնվազն 1996-ից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, այլ գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց։ 16.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-16T12:07+0400
2023-11-16T12:07+0400
2023-11-16T12:15+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
պետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1528/66/15286670_0:46:1620:957_1920x0_80_0_0_471120781c230381b1e6e93f9cfe04e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցում, այլևս հնարավոր չէր առնվազն 1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո։ Այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի «կոնսենսուս մինուս 1»-ին (Փաշինյանի խոսքով՝ մինուս մեկը Հայաստանն էր,–խմբ.) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում և ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է և անպայման լինելու է, մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում միայն մեկ նպատակ ունեին՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա»,- հայտարարեց Փաշինյանը։Առաջիկայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու կամքը մնում է անսասան. ՓաշինյանՆրա խոսքով՝ այդ մարդկանց ռազմավարական սցենարն էր Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար։Ըստ կառավարության ղեկավարի՝ առնվազն 1996-ից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, փոխարենը գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց։Նա պնդում է, որ 1998թ․, 1999 թ․ (նկատի ունի հոկտեմբերի 27-ը,–խմբ.), 2020 և 2023թթ․ իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։Վարչապետն ինքն իրեն հարց ուղղեց՝ իսկ արդյոք չէի՞նք կարող այս ամենն ավելի վաղ հասկանալ՝ առանց այս աղետների, ողբերգությունների միջով անցնելու, ապա հավելեց, որ մեր երկրին պատուհասած վերջին տարիների աղետները կարող էինք կանխարգելել, եթե ունենայինք մտածելակերպի փոփոխություն։«Իսկ դա ոչ թե դժվար, այլ անհնար էր, քանի որ դեռևս կոմունիստական ձևավորված հայրենասիրական ծայրագավառային մոդելը մեզ չպետք է թույլ տար դա անել»,– ընդգծեց նա։Ըստ Փաշինյանի` հենց հիմա ՀՀ–ում մտածողության փոփոխություն է տեղի ունենում՝ փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը։ Մասնավորապես, հայրենիքը պետություն է, իսկ եթե սիրում ես հայրենիքդ, ուրեմն պետք է ուժեղացնես պետությունը, լինես օրինապահ, վճարես հարկերը և այլն։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1528/66/15286670_0:0:1440:1080_1920x0_80_0_0_d0e1f5ceabc5b6be9906008395ec5575.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, պետություն
նիկոլ փաշինյան, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, պետություն
Ղարաբաղի հարցը լծակ էր դարձել ՀՀ պետականության զարգացումը թույլ չտալու համար․ Փաշինյան
12:07 16.11.2023 (Թարմացված է: 12:15 16.11.2023) Վարչապետի խոսքով՝ առնվազն 1996-ից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, այլ գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցում, այլևս հնարավոր չէր առնվազն 1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո։ Այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի «կոնսենսուս մինուս 1»-ին (Փաշինյանի խոսքով՝ մինուս մեկը Հայաստանն էր,–խմբ.) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում և ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է և անպայման լինելու է, մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում միայն մեկ նպատակ ունեին՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ մարդկանց ռազմավարական սցենարն էր Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար։
«Թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև դրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև ՀՀ հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե ՀՀ-ն դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն»,- շեշտեց Փաշինյանը։
Ըստ կառավարության ղեկավարի՝ առնվազն 1996-ից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, փոխարենը գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց։
Նա պնդում է, որ 1998թ․, 1999 թ․ (նկատի ունի հոկտեմբերի 27-ը,–խմբ.), 2020 և 2023թթ․ իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։
Վարչապետն ինքն իրեն հարց ուղղեց՝ իսկ արդյոք չէի՞նք կարող այս ամենն ավելի վաղ հասկանալ՝ առանց այս աղետների, ողբերգությունների միջով անցնելու, ապա հավելեց, որ մեր երկրին պատուհասած վերջին տարիների աղետները կարող էինք կանխարգելել, եթե ունենայինք մտածելակերպի փոփոխություն։
«Իսկ դա ոչ թե դժվար, այլ անհնար էր, քանի որ դեռևս կոմունիստական ձևավորված հայրենասիրական ծայրագավառային մոդելը մեզ չպետք է թույլ տար դա անել»,– ընդգծեց նա։
Ըստ Փաշինյանի` հենց հիմա ՀՀ–ում մտածողության փոփոխություն է տեղի ունենում՝ փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը։ Մասնավորապես, հայրենիքը պետություն է, իսկ եթե սիրում ես հայրենիքդ, ուրեմն պետք է ուժեղացնես պետությունը, լինես օրինապահ, վճարես հարկերը և այլն։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։