https://arm.sputniknews.ru/20231116/fransian-voghjunum-e-hh-kvoghmic-hrvomi-statuti-vaveracman-pastatughtn-i-pah-handznely-68711518.html
Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը
Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։... 16.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-16T23:25+0400
2023-11-16T23:25+0400
2023-11-16T23:28+0400
հռոմի ստատուտ
հայաստան
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1063/18/10631832_0:84:1601:984_1920x0_80_0_0_4209d7b92f81fe2ae3c2cdaeb5a8ff9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ–ի X սոցիալական ցանցի էջում հրապարակված հայտարարության մեջ:«Այսպիսով, Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը»,- նշված է հայտարարության մեջ:Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։ ՌԴ-ում այս որոշումը խիստ բացասաբար ընդունեցին, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, և Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային:Նոյեմբերի 14-ին ՄԱԿ իրավական գրասենյակում տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերագրի ի պահ հանձնման արարողությունը։Վավերագրի բնօրինակը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով վերջնականացվել է Հռոմի կանոնադրությանը միանալու իրավական գործընթացը, որի արդյունքում Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի 124-րդ անդամը։Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1063/18/10631832_88:0:1511:1067_1920x0_80_0_0_6c1fa1f75848a0cadb79f828b7863d18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի ստատուտ, հայաստան, ֆրանսիա
հռոմի ստատուտ, հայաստան, ֆրանսիա
Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը
23:25 16.11.2023 (Թարմացված է: 23:28 16.11.2023) ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։ Այս մասին ասված է
Ֆրանսիայի ԱԳՆ–ի X սոցիալական ցանցի էջում հրապարակված հայտարարության մեջ:
«Այսպիսով, Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին
վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։
ՌԴ-ում այս որոշումը խիստ բացասաբար ընդունեցին, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, և Երևանն իրավիճակի վերաբերյալ
մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային:
Նոյեմբերի 14-ին ՄԱԿ իրավական գրասենյակում տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերագրի ի պահ հանձնման արարողությունը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը վավերագրի բնօրինակը ներկայացրել է ՄԱԿ միջազգային պայմանագրերի բաժանմունքի տնօրենին՝ Հռոմի կանոնադրության ավանդապահ հանդիսացող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից այն ի պահ ընդունելու նպատակով։
Վավերագրի բնօրինակը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով վերջնականացվել է Հռոմի կանոնադրությանը միանալու իրավական գործընթացը, որի արդյունքում Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի 124-րդ անդամը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը
հոկտեմբերի 13-ին ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը: