00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ տեխնիկական կարգավորման միասնական համակարգի ստեղծումը մտել է եզրափակիչ փուլ

© Photo : пресс-служба ДПОО ЕЭКՎիկտոր Նազարենկոն
Վիկտոր Նազարենկոն - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2023
Վիկտոր Նազարենկոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՏՀ նախարարը հատուկ ուշադրություն է հրավիրել ոչ անվտանգ արտադրանքից միության միասնական շուկայի պաշտպանության և հայրենական և արտասահմանյան արտադրանքի համար այդ շուկա հասանելիության հավասար պայմանների ձևավորման հարցերին:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կարգավորման միասնական համակարգի ստեղծումը մտել է եզրափակիչ փուլ, երբ ազգային մակարդակով կարգավորմանը վերադառնալն այլևս անհնար է: Այս մասին «Ինտեգրացիա» Եվրասիական գործարար համաժողովում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Միաժամանակ, Նազարենկոյի խոսքով, տեխնիկական կարգավորման միասնական համակարգի հետագա առաջընթացին խոչընդոտում են պետությունների մակարդակով ազդեցության գործիքների պահպանման միտումները՝ ի վնաս ինտեգրացիոն հնարավորությունների: Այդ պատճառով նոր ուղղություններով ինտեգրումն ավելի ու ավելի բարդ է ընթանում, ինչի մասին է վկայում, օրինակ, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու նախագծի իրագործումը, որն այսօրվա դրությամբ համապատասխանաբար ընդամենը 27 և 23 տոկոս է։
ԵՏՀ նախարարը նաև հատուկ ուշադրություն է դարձրել ոչ անվտանգ արտադրանքից միության միասնական շուկայի պաշտպանության և այդ շուկա հայրենական և արտասահմանյան արտադրանքի հասանելիության հավասար պայմանների ձևավորման հարցերին: Վիկտոր Նազարենկոն նշել է, որ մոնիթորինգի արդյունքները վկայում են ԵԱՏՄ մի շարք պետություններում համապատասխանության գնահատման ոլորտում լուրջ շեղումների մասին:
Ընդհանուր շուկան ոչ անվտանգ արտադրանքներից պաշտպանելու արդյունավետությունն ուղղակիորեն կախված է սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետությունից: ԵԱՏՄ երկրներում այս գործունեության մակարդակը շատ տարբեր է՝ որոշ երկրներում համակարգային վերահսկողությունից մինչև այլ երկրներում վերահսկողական միջոցառումների անցկացման մորատորիումներ։
«Այսօր մենք տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ պետական վերահսկողության 30 լիազոր մարմին ունենք, ընդ որում՝ արդյունքները չնչին են։ Դա, անկասկած, ազդում է մեր ընդհանուր շուկայի պաշտպանության մակարդակի վրա։ Անբարեխիղճ սուբյեկտները շատ հմտորեն օգտվում են նման իրավիճակից»,-ասել է ԵՏՀ նախարարը։
ԵԱՏՄ մի շարք անդամ պետությունների պետական վերահսկողության ոլորտում բազմաթիվ լիազոր մարմիններ չափազանց պարզեցրել են պետական վերահսկողության համակարգի կատարելագործման իրենց խնդիրը՝ վերացնելով ավելորդ վերահսկողական միջոցառումները մորատորիումի կամ վերահսկողության այլ սահմանափակումների վերաբերյալ համապատասխան ակտերի հիման վրա: Վիկտոր Նազարենկոյի կարծիքով` դա ռազմավարական սխալ է։
Լրահոս
0