00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զախարովան արձագանքել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու մասին հրապարակումներին

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2023
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվել
Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակման և փոխշահավետ պայմաններով իրականացնելու օգտին:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումներին, թե Մոսկվան Երևանի վրա ճնշում է գործադրում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ, և անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը:
Նախորդ ճեպազրույցում Զախարովան հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է վերահսկեն Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը։ Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ի պատասխան հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այսօր խոսել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի մոտեցումների մասին:
«Այդ զրպարտությունները պարզապես ձանձրացրել են։ Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում տարածաշրջանի այս հատվածի վերաբերյալ, մենք խոսում ենք Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երթուղիների մասին։ Ես չեմ պատկերացնում, թե ինչի մասին են նրանք խոսում, երբ օգտագործում են «ճնշում» բառը։ Ո՞վ է ճնշում, ո՞ւմ վրա, ես չեմ կարողանում հասկանալ, հնարավոր է, որ նրանք ինչ-որ փաստեր ունեն, ուրեմն թող տրամադրեն»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով` Մոսկվան հանդես է գալիս ոչ թե ինչ-որ մի երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին, և որ դա տեղի ունենա փոխշահավետ պայմաններով:
Զախարովան նշել է, որ հենց այդպիսի աշխատանք է տարվում ի շահ Հայաստանի, Ադրբեջանի և նրանց հարևանների՝ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Երևանում այդ մասին շատ լավ գիտեն, և աշխատանքային խմբի գործունեությունը երբեք դժգոհություններ չի առաջացրել:
«Եռակողմ աշխատանքային խմբում հստակ ըմբռնում է եղել, որ երկրները պետք է ինքնիշխանություն և իրավասություն ունենան իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Երբեք խոսք չի եղել որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին, և դա քաջ հայտնի է նաև հայկական կողմին»,-ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ եռակողմ խումբն աշխատում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Իսկ դրանցում հստակ ասված է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկման գործում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության դերի մասին։ Այս ամենը Երևանի համար նորություն չէ։
«Առավել ևս զարմանալի է Հայաստանի ԱԳՆ–ի բուռն արձագանքը թեմայի վերաբերյալ մեր նախորդ մեկնաբանություններին։ ՌԴ սահմանապահներն արդեն երկար տարիներ հսկում են հայ–իրանական և հայ–թուրքական սահմանները` երկկողմ պայմանավորվածությունների համաձայն»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ Զախարովան նշել է` Երևանը լռում է այն մասին, որ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, որի մեկնարկը 2021 թվականին հունվարին տվել էին երեք երկրների ղեկավարները, մինչ օրս այդպես էլ ավարտին չի հասցվել։ Այս բոլոր տարիների ընթացքում կողմերը մի քանի անգամ ընդհուպ մոտեցել են փոխշահավետ որոշումների փաթեթի ընդունմանը, որը թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին հնարավորություն կտար օգտվել միմյանց ճանապարհային ենթակառուցվածքներից։
«Այդպիսով մեծ քայլ կարվեր հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր առողջացման և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի իրադրության կայունացման ուղղությամբ»,- նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ շանսը բազմիցս բաց է թողնվել։ Եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստում էական առաջընթաց է գրանցվել բանակցություններում։ Մասնավորապես ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման հարցերի շուրջ։
«Բայց Հայաստանի ղեկավարությանը նորից ինչ-որ բան խանգարեց, որ համաձայնությունները ստորագրվեն։ Եվ մենք գիտենք, թե ինչը խանգարեց: Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան բարեկամների «բարի» խորհուրդները։ Այս ընկերները եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և Բաքվի ու Երևանի հաշտեցմանը նպաստելու փոխարեն տորպեդահարում են այն ամենը, ինչին հաջողվում է հասնել, տորպեդահարում են ռուսական ջանքերը, փորձում են պարտադրել հայ-ադրբեջանական կարգավորման իրենց դեղատոմսերը»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով` նույնը եղավ նաև հոկտեմբերի 5-ին Գրանադայում ԵՄ հովանու ներքո կայացած վերջին հանդիպման ժամանակ, որտեղ տարածաշրջանային հարցերով հայտարարություն ընդունվեց առանց Ադրբեջանի:
Լրահոս
0