https://arm.sputniknews.ru/20231115/rd-patzhamijvocnery-shrjancelu-hamar-3rd-erkrneri-dem-kvosht-mijvocner-kdzernarkven-nvor-patet-68646782.html
ՌԴ պատժամիջոցները շրջանցելու համար 3–րդ երկրների դեմ կոշտ միջոցներ կձեռնարկվեն. նոր փաթեթ
ՌԴ պատժամիջոցները շրջանցելու համար 3–րդ երկրների դեմ կոշտ միջոցներ կձեռնարկվեն. նոր փաթեթ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ նշվել էր, որ 12-րդ փաթեթը կներառի անձնական սահմանափակումների նոր ցուցակներ, ինչպես նաև արտահանման նոր պատժամիջոցներ։ 15.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-15T18:46+0400
2023-11-15T18:46+0400
2023-11-15T18:51+0400
պատժամիջոցներ
ռուսաստան
արևմուտք
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/17/69033966_0:0:1600:901_1920x0_80_0_0_3067b3240f975e766ac23e496273142a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներկուերորդ փաթեթը կոշտ միջոցներ կներառի երրորդ երկրների ընկերությունների համար՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու դեպքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին։Նոյեմբերի 13–ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ հույս ունի հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթի վերաբերյալ իր առաջարկը ներկայացնել արդեն այս շաբաթ։ Այն կներառի անձնական սահմանափակումների նոր ցուցակներ, ինչպես նաև արտահանման նոր պատժամիջոցներ, այդ թվում՝ ադամանդների նկատմամբ:ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:Եվրախորհրդարանը մտադիր է բանաձևով ԵՄ-ից պահանջել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/17/69033966_397:0:1600:902_1920x0_80_0_0_bc780e3f321e68293fc5ff9449117d55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատժամիջոցներ, ռուսաստան, արևմուտք, եվրամիություն
պատժամիջոցներ, ռուսաստան, արևմուտք, եվրամիություն
ՌԴ պատժամիջոցները շրջանցելու համար 3–րդ երկրների դեմ կոշտ միջոցներ կձեռնարկվեն. նոր փաթեթ
18:46 15.11.2023 (Թարմացված է: 18:51 15.11.2023) Ավելի վաղ նշվել էր, որ 12-րդ փաթեթը կներառի անձնական սահմանափակումների նոր ցուցակներ, ինչպես նաև արտահանման նոր պատժամիջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներկուերորդ փաթեթը կոշտ միջոցներ կներառի երրորդ երկրների ընկերությունների համար՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու դեպքում։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին։
Նոյեմբերի 13–ին ԵՄ դիվանագիտության ղեկավար
Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ հույս ունի հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթի վերաբերյալ իր առաջարկը ներկայացնել արդեն այս շաբաթ։ Այն կներառի անձնական սահմանափակումների նոր ցուցակներ, ինչպես նաև արտահանման նոր պատժամիջոցներ, այդ թվում՝ ադամանդների նկատմամբ:
ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: