https://arm.sputniknews.ru/20231115/paghestinjan-petutjan-steghtsumy-patmakan-arumvov-ankhusapeli-e-lavrvov-68632894.html
Պաղեստինյան պետության ստեղծումը պատմական առումով անխուսափելի է. Լավրով
Պաղեստինյան պետության ստեղծումը պատմական առումով անխուսափելի է. Լավրով
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է բանաձևի նախագիծ՝ անհապաղ հրադադարի կոչով։ 15.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-15T16:12+0400
2023-11-15T16:12+0400
2023-11-15T16:13+0400
սերգեյ լավրով
պաղեստին
իսրայել
գազայի հատված
ռուսաստան
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56035280_0:0:1200:675_1920x0_80_0_0_012869006aeb3c49fbaccf2caa9415f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Պաղեստինյան պետության ստեղծումը պատմական առումով անխուսափելի է։ RT-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հարցազրույցից հատվածներ են հրապարակվել հեռուստաալիքի Telegram ալիքում։«Պատմական առումով պաղեստինյան պետության ստեղծումն անխուսափելի է», - ասել է Լավրովը:ՌԴ արտգործնախարարը մատնանշել է նաև ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցում։ՌԴ նախարարը հիշեցրել է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է անհապաղ հրադադարի կոչով բանաձևի նախագիծ, սակայն դրան չի աջակցել առաջին հերթին ԱՄՆ-ն:Ինչ վերաբերում է Վաշինգտոնի դերակատարությանը, ապա, Սերգեյ Լավրովի խոսքով, այն պաղեստինա-իսրայելական սրման մեջ պատրաստ է միայն հումանիտար դադարի՝ առանց լրացուցիչ պարտավորությունների:«Կարծես թե ԱՄՆ-ն այժմ պատրաստ չէ ոչ մի բանի, բացի մարդասիրական դադարից, առանց այլ բան անելուորևէ պարտավորության,», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:Լավրովը չի բացառել, որ Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ տարածաշրջանից դուրս գալու սցենարներ մշակող մարդիկ ցանկանում են էլ ավելի մեծ ճգնաժամ հրահրել:Լավրովը նաև հայտարարել է, որ Իրանն ու Լիբանանը չեն ցանկանում ներքաշվել պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ, եթե չլինեն սադրանքներ՝ չնայած Լիբանանում «Հըզբոլլահի» և Իրանում պաղեստինամետ շարժումների ներկայությանը:«Իրանի կամ որևէ այլ երկրի կողմից տարածաշրջանում լայնածավալ պատերազմի ձգտում չեմ տեսնում։ Խնդիրն այն է, որ եթե այդ զսպվածությունը ընկալվի որպես թուլություն, որպես կանաչ լույս, Գազայում կանեն այն, ինչ մտքներով անցնի, դա մեծ սխալ կլինի», — ավելացրել է Սերգեյ Լավրովը:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
պաղեստին
իսրայել
գազայի հատված
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1c/56035280_112:0:1012:675_1920x0_80_0_0_205858e32401a82911a62b036a626c4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, պաղեստին, իսրայել, գազայի հատված, ռուսաստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն
սերգեյ լավրով, պաղեստին, իսրայել, գազայի հատված, ռուսաստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն
Պաղեստինյան պետության ստեղծումը պատմական առումով անխուսափելի է. Լավրով
16:12 15.11.2023 (Թարմացված է: 16:13 15.11.2023) Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է բանաձևի նախագիծ՝ անհապաղ հրադադարի կոչով։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Պաղեստինյան պետության ստեղծումը պատմական առումով անխուսափելի է։ RT-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հարցազրույցից հատվածներ են հրապարակվել հեռուստաալիքի Telegram ալիքում։
«Պատմական առումով պաղեստինյան պետության ստեղծումն անխուսափելի է», - ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը մատնանշել է նաև ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցում։
«Չի կարելի անվտանգություն գնել պաղեստինյան պետության ստեղծումից հրաժարվելու և պաղեստինյան պետության համար նախատեսված տարածքի կրճատման հաշվին», - ընդգծել է նա:
ՌԴ նախարարը հիշեցրել է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է անհապաղ հրադադարի կոչով բանաձևի նախագիծ, սակայն դրան չի աջակցել առաջին հերթին ԱՄՆ-ն:
Ինչ վերաբերում է Վաշինգտոնի դերակատարությանը, ապա, Սերգեյ Լավրովի խոսքով, այն պաղեստինա-իսրայելական սրման մեջ պատրաստ է միայն հումանիտար դադարի՝ առանց լրացուցիչ պարտավորությունների:
«Կարծես թե ԱՄՆ-ն այժմ պատրաստ չէ ոչ մի բանի, բացի մարդասիրական դադարից, առանց այլ բան անելուորևէ պարտավորության,», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Լավրովը չի բացառել, որ Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ տարածաշրջանից դուրս գալու սցենարներ մշակող մարդիկ ցանկանում են էլ ավելի մեծ ճգնաժամ հրահրել:
«Կարծում են, որ մարդիկ, որոնքնման սցենարներ են մշակում, իրականում ուզում են ավելի մեծ ճգնաժամ հրահրել։ Հնարավոր է՝ դա այն է, ինչ ուզում են ամերիկացիները», - ասել է ռուս նախարարը։
Լավրովը նաև հայտարարել է, որ Իրանն ու Լիբանանը չեն ցանկանում ներքաշվել պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ, եթե չլինեն սադրանքներ՝ չնայած Լիբանանում «Հըզբոլլահի» և Իրանում պաղեստինամետ շարժումների ներկայությանը:
«Իրանի կամ որևէ այլ երկրի կողմից տարածաշրջանում լայնածավալ պատերազմի ձգտում չեմ տեսնում։ Խնդիրն այն է, որ եթե այդ զսպվածությունը ընկալվի որպես թուլություն, որպես կանաչ լույս, Գազայում կանեն այն, ինչ մտքներով անցնի, դա մեծ սխալ կլինի», — ավելացրել է Սերգեյ Լավրովը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։