00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտի են գնում 40-ամյանե՞րը․ փորձագետը խոսել է զորակոչային շեմը բարձրացնելու նախագծի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի ղեկավարությունը փորձում է լուծել բանակում համակարգային ճգնաժամը, սակայն կարևոր է հասկանալ, թե ի վերջո ինչպիսի զինված ուժեր կունենա երկիրը:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում զորակոչային տարիքի վերին շեմի բարձրացման գաղափարն արտացոլում է զինված ուժերում տարիներ շարունակ կուտակված համակարգային խնդիրները, և այժմ մշակվում են այդ խնդիրների վերացման համար տարբեր գործիքներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն առաջարկել էր զորակոչային տարիքի վերին շեմը գործող 18-27-ից հասցնել 18-40-ի: Նա նշել էր, որ տարբեր երկրներում զորակոչային տարիքն ավելի բարձր է, քան Հայաստանում: Այսպես, օրինակ, Ադրբեջանում զորակոչային տարիքը 19-40 տարեկան է, Թուրքիայում՝ 20-41, Հունաստանում՝ 19-45, Սիրիայում՝ 18-42։
«Խնդիրը զինված ուժերում մարդուժի քանակի ապահովումն է, նախագծում ներկայացված պատճառները չեմ կարծում, որ իրականությանը չեն համապատասխանում։ Պատգամավորն ինքն է հայտարարել, որ վերջին 9 տարիների ընթացքում զորակոչիկների թիվը նվազել է 44 տոկոսով»,- նշեց Հարությունովը։
Փորձագետը զորակոչային ռեսուրսի նման կրճատումը համարում է երկրում համակարգային խնդիրների հետևանք, որոնք վերաբերում են ժողովրդագրական խնդիրներին, արտագաղթին և այլն։
«Ժողովրդագրական «փոսը», որը պայմանավորված է 90-ականների վերջի և «զրոյականների» սկզբի ծանր սոցիալ-տնտեսական վիճակով, արդեն մի քանի տարի շարունակ իրեն զգացնել է տալիս զորակոչային ներուժի կրճատման տեսքով։ Եվ անկախ նրանից, թե ովքեր են իշխանության, նա կփորձի ինչ-որ միջոցներ մշակել այդ բացը լրացնելու համար։ Գործող կառավարությունը նախկինում արդեն մի շարք միջոցառումներ է մշակել այդ շրջանակներում՝ երիտասարդ սպաներին և պայմանագրային զինծառայողներին տարբեր արտոնություններով խրախուսել, ատեստավորման համակարգ ներդրել, պահեստազորայինների զինվորական հավաքներ անցկացնել»,- հավելեց ռազմական փորձագետը։
Հարությունովը դժվարանում է ասել, թե որքանով կհաջողի պատգամավորի առաջարկած գաղափարի իրագործումը, արդյոք բանակ կտանեն 30 կամ 35 տարեկան տղամարդկանց, որոնք ժամանակին խուսափել են զորակոչից։ Անշուշտ, տարիների ընթացքում ավելի ու ավելի դժվար է հարմարվել զինվորական ծառայության պայմաններին, և 20-ամյա տղաներն այս տեսանկյունից շատ ավելի արդյունավետ ծառայողներ են: Բայց մյուս կողմից կա Ռուսաստանի և Ուկրաինայի փորձը, որտեղ ռազմական գործողությունների համար մոբիլիզացվածների զգալի մասը կազմում են 30-45 տարեկան մարդիկ։
Հայկ Սարգսյանը ներկայացրեց բանակից գումարով ազատվելու օրինագծի մանրամասները
Բացի այդ, գաղափարի հեղինակները թերևս նաև հենվում են այն հանգամանքի վրա, որ շատ տղամարդիկ կնախընտրեն ժամանակին ծառայել և, այսպես ասած, ազատվել այս «բեռից», քան տարիներ շարունակ թաքնվել արտերկրում արդարադատությունից՝ չկարողանալով վերադառնալ:
Զորակոչային տարիքի վերին շեմի բարձրացումը պետք է դիտարկել Հայկ Սարգսյանի մեկ այլ նախագծի հետ նույն համատեքստում՝ գումարի դիմաց ազատվել բանակից։
Հարությունովի խոսքով ՝ խնդիր է դրված ներգրավել, գործի դնել տարիներ շարունակ երկրից բացակայող Հայաստանի քաղաքացիների ֆինանսական, տնտեսական հնարավորությունները։ Այդ մարդիկ չեն մասնակցում ոչ երկրի տնտեսական կյանքին, ոչ էլ նրա պաշտպանունակության ապահովմանը։ Հետևաբար այս բացը լրացնելու կարիք կա։
Իհարկե, զինված ուժերը մարդուժով համալրելու խնդիրը օրենսդրական այս նախաձեռնությամբ ամբողջությամբ չի լուծվի։ Քանակական խնդրից բացի կա նաև որակի խնդիր։ Ակնհայտ է, որ բանակի մարտունակության բարձրացումը կպահանջի նաև ժամանակակից տեխնոլոգիաների, բարդ համակարգերի ներդրում: Խնդրի լուծումն, ընդհանուր առմամբ, համալիր մոտեցում է պահանջում։
Ցանկացած դեպքում այդպես էլ չկա այն հարցի պատասխանը, թե ինչպիսի զինված ուժեր է ունենալու Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում, ինչ ռազմավարություն է որդեգրված:
«Պետք է պատասխանել այն հարցին, թե ինչ խնդիրներ և նպատակներ են դրված զինված ուժերի առջև։ Դրանից է կախված, թե ինչպիսին կլինի բանակի կերպարը համակարգային ճգնաժամից դուրս գալուց հետո։ Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ներկայացնի ապագա զինված ուժերի բանաձևը և արդեն դրանից ելնելով՝ մշակի այդ նպատակին հասնելու մեխանիզմները»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա վստահ է, որ առանց այս խնդիրը ձևակերպելու բոլոր ընթացիկ և ապագա օրենսդրական նախաձեռնությունները կրելու են լոկալ, իրավիճակային բնույթ: Ասել, որ երկրի ղեկավարությունը ոչինչ չի անում, անարդար կլինի։ Բայց կա համակարգվածության խնդիր, այդ խնդիրը պետք է առաջնահերթ լուծել։
Լրահոս
0