https://arm.sputniknews.ru/20231115/m-n-chi-nshanakum-menashnvorh-mok-y-mtahvogvats-e-barekamutjan-khaghervov-kremln-ardzaganqel-e-68632534.html
«Մ»-ն չի նշանակում մենաշնորհ. ՄՕԿ-ը մտահոգված է Բարեկամության խաղերով, Կրեմլն արձագանքել է
«Մ»-ն չի նշանակում մենաշնորհ. ՄՕԿ-ը մտահոգված է Բարեկամության խաղերով, Կրեմլն արձագանքել է
Sputnik Արմենիա
ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը դատապարտել է այլընտրանքային «միջազգային քաղաքական մրցումների» անցկացումը: 15.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-15T16:02+0400
2023-11-15T16:02+0400
2023-11-15T16:10+0400
ռուսաստան
սպորտ
միջազգային օլիմպիական կոմիտե
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/937/08/9370832_0:52:1000:615_1920x0_80_0_0_441c85174f745a1a24372a470a8f9c1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն ազգային օլիմպիական կոմիտեներին խորհուրդ է տալիս հրաժարվել Ռուսաստանում հաջորդ տարի նախատեսված Բարեկամության համաշխարհային խաղերին մասնակցելուց: ՄՕԿ-ի հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Ջեյմս Մակլեոդի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։«Հաշվի առնելով համաշխարհային սպորտի քաղաքականացումը` բոլոր ԱՕԿ-ներին խնդրում ենք զգուշություն ցուցաբերել այս նախաձեռնության նկատմամբ: ԱՕԿ-ի ցանկացած մասնակցություն Բարեկամության համաշխարհային խաղերին կհակասի ոչ միայն ՄՕԿ-ի գործկոմի` 2022 թվականի փետրվարի 25-ի հանձնարարականին՝ կապված Ռուսաստանում անցկացվող միջազգային մարզական միջոցառումների հետ, այլև օլիմպիական շարժման հավաքական նպատակին՝ սպորտի անկախության և ինքնավարության պահպանմանը», - նշել է Մակլեոդը։Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն արձագանքել է այս հայտարարությանը։Официальный представитель Кремля отметил, что Россия продолжит контакты с МОК, несмотря ни на что.Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի շփումները ՄՕԿ-ի հետ՝ անկախ ամեն ինչից:«Միևնույն ժամանակ մենք կտրականապես դեմ ենք նրան, ինչը հիմա անում էՄՕԿ-ը մեր մարզիկների նկատմամբ՝ օլիմպիական հեռանկարների առումով», -լրագրողներին ասել է Պեսկովը:Բարեկամության համաշխարհային խաղերի կազմկոմիտեն զարմացել է ՄՕԿ-ի նման կոշտ դիրքորոշումից:2023 թվականի մարտի վերջին ՄՕԿ-ը խորհուրդ էր տվել ռուսաստանցի և բելառուսցի մարզիկներին թույլ տալ մասնակցելմիջազգային մրցումներին բացառապես չեզոք կարգավիճակով, ընդ որում՝ միայն նրանց, ովքեր հրապարակավ չեն աջակցել ՌԴ–ի կողմից իրականացվող հատուկ գործողությանը և կապված չեն զինված ուժերի կամ ազգային անվտանգության մարմինների հետ։ Միևնույն ժամանակ ՄՕԿ-ը Ռուսաստանին և Բելառուսին արգելել է օլիմպիական մարզաձևերի միջազգային մրցումներ անցկացնել երկրների տարածքում:Բարեկամության խաղերը պետք է անցկացվեն 2024 թվականի սեպտեմբերի 15-ից 29-ը Մոսկվայում և Եկատերինբուրգում: Բարեկամության խաղերի մրցանակային ֆոնդը պետք է կազմի 4,6 մլրդ ռուբլի։ Օլիմպիական տեսակներից խաղերի ծրագրում կներկայացվեն բասկետբոլը, բռնցքամարտը, ատլետիկան, լողը, գեղարվեստական մարմնամարզությունը և այլն: Կանցկացվեն նաև լողափնյա ֆուտբոլի, սպորտային ծրագրավորման, ակրոբատիկ ռոքնռոլի և այլ մրցումներ:Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Երևանում և վարպետության դաս անցկացրել սկսնակների համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/937/08/9370832_56:0:945:667_1920x0_80_0_0_c7c3ec6e22f3d753faf95d818cb357b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սպորտ , միջազգային օլիմպիական կոմիտե, դմիտրի պեսկով
ռուսաստան, սպորտ , միջազգային օլիմպիական կոմիտե, դմիտրի պեսկով
«Մ»-ն չի նշանակում մենաշնորհ. ՄՕԿ-ը մտահոգված է Բարեկամության խաղերով, Կրեմլն արձագանքել է
16:02 15.11.2023 (Թարմացված է: 16:10 15.11.2023) ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը դատապարտել է այլընտրանքային «միջազգային քաղաքական մրցումների» անցկացումը:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն ազգային օլիմպիական կոմիտեներին խորհուրդ է տալիս հրաժարվել Ռուսաստանում հաջորդ տարի նախատեսված Բարեկամության համաշխարհային խաղերին մասնակցելուց: ՄՕԿ-ի հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Ջեյմս Մակլեոդի խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Հաշվի առնելով համաշխարհային սպորտի քաղաքականացումը` բոլոր ԱՕԿ-ներին խնդրում ենք զգուշություն ցուցաբերել այս նախաձեռնության նկատմամբ: ԱՕԿ-ի ցանկացած մասնակցություն Բարեկամության համաշխարհային խաղերին կհակասի ոչ միայն ՄՕԿ-ի գործկոմի` 2022 թվականի փետրվարի 25-ի հանձնարարականին՝ կապված Ռուսաստանում անցկացվող միջազգային մարզական միջոցառումների հետ, այլև օլիմպիական շարժման հավաքական նպատակին՝ սպորտի անկախության և ինքնավարության պահպանմանը», - նշել է Մակլեոդը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն արձագանքել է այս հայտարարությանը։
«ՄՕԿ-ի հապավման մեջ «Մ» տառը չի նշանակում մարզաշխարհի մենաշնորհ, իսկ մրցումների ձևաչափերը կարող են տարբեր լինել և կոմիտեի կոնտեքստից դուրս»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
Официальный представитель Кремля отметил, что Россия продолжит контакты с МОК, несмотря ни на что.
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի շփումները ՄՕԿ-ի հետ՝ անկախ ամեն ինչից:
«Միևնույն ժամանակ մենք կտրականապես դեմ ենք նրան, ինչը հիմա անում էՄՕԿ-ը մեր մարզիկների նկատմամբ՝ օլիմպիական հեռանկարների առումով», -լրագրողներին ասել է Պեսկովը:
Բարեկամության համաշխարհային խաղերի կազմկոմիտեն զարմացել է ՄՕԿ-ի նման կոշտ դիրքորոշումից:
«Մեր նպատակը երբեք չի եղել ՄՕԿ-ի հետ առճակատումը կամ այնպիսի մրցումների ստեղծումը, որը օլիմպիական շարժման հակակշիռ կլինի։ Բարեկամության համաշխարհային խաղերը միջազգային խոշոր մրցումներից հեռացված ռուսաստանցիմարզիկների համար կդառնան վերջին տարիների ամենակարևոր մարզական իրադարձությունը և հնարավորություն կտան միջազգային մարզական միջոցառման շրջանակում մրցել արտասահմանցի ուժեղագույն մարզիկների հետ, ինչպես նաև մոտիվացիա և աջակցություն կապահովեն մասնագիտական կարիերան շարունակելու համար», – ՌԻԱ Նովոստիին հայտնել են մրցումների կազմակերպչական կոմիտեի մամուլի ծառայությունում:
2023 թվականի մարտի վերջին ՄՕԿ-ը խորհուրդ էր տվել ռուսաստանցի և բելառուսցի մարզիկներին թույլ տալ մասնակցելմիջազգային մրցումներին բացառապես չեզոք կարգավիճակով, ընդ որում՝ միայն նրանց, ովքեր հրապարակավ չեն աջակցել ՌԴ–ի կողմից իրականացվող հատուկ գործողությանը և կապված չեն զինված ուժերի կամ ազգային անվտանգության մարմինների հետ։ Միևնույն ժամանակ ՄՕԿ-ը Ռուսաստանին և Բելառուսին արգելել է օլիմպիական մարզաձևերի միջազգային մրցումներ անցկացնել երկրների տարածքում:
Բարեկամության խաղերը պետք է անցկացվեն 2024 թվականի սեպտեմբերի 15-ից 29-ը Մոսկվայում և Եկատերինբուրգում: Բարեկամության խաղերի մրցանակային ֆոնդը պետք է կազմի 4,6 մլրդ ռուբլի։ Օլիմպիական տեսակներից խաղերի ծրագրում կներկայացվեն բասկետբոլը, բռնցքամարտը, ատլետիկան, լողը, գեղարվեստական մարմնամարզությունը և այլն: Կանցկացվեն նաև լողափնյա ֆուտբոլի, սպորտային ծրագրավորման, ակրոբատիկ ռոքնռոլի և այլ մրցումներ: