https://arm.sputniknews.ru/20231115/hh-mipy-rd-despani-het-qnnarkel-e-arcakhic-brni-teghahanvatsneri-khndirnery-68657359.html
ՀՀ ՄԻՊ–ը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները
ՀՀ ՄԻՊ–ը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման կարևորության մասին։ 15.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-15T21:13+0400
2023-11-15T21:13+0400
2023-11-15T21:13+0400
հայաստան
հհ միպ
անահիտ մանասյան
ռուսաստան
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0f/68656008_0:165:1600:1066_1920x0_80_0_0_84a208cce6211c6efa16e37475dd853e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱնահիտ Մանասյանը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ինչպես Հայաստանի ռուսական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից են։«Ընթանում են պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև ռուսական համայնքի ներկայացուցիչներ»,– ասել է նա։Կոպիրկինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0f/68656008_108:0:1529:1066_1920x0_80_0_0_9f8461153ff6cdb81b1797fd0e3af1c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, անահիտ մանասյան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին
հայաստան, հհ միպ, անահիտ մանասյան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին
ՀՀ ՄԻՊ–ը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման կարևորության մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱնահիտ Մանասյանը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է
ՄԻՊ գրասենյակը։
Պաշտպանը անդրադարձել է առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են ՄԻՊ–ի արտահերթ նախնական զեկույցում։
Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ինչպես Հայաստանի ռուսական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից են։
«Ընթանում են պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև ռուսական համայնքի ներկայացուցիչներ»,– ասել է նա։
Կոպիրկինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։