https://arm.sputniknews.ru/20231115/hh-karavarutjuny-cankanum-e-chegharkel-shrjanarutjan-harky-kam-ajl-hamakarg-arajarkel--68619615.html
ՀՀ կառավարությունը ցանկանում է չեղարկել շրջանառության հարկը կամ այլ համակարգ առաջարկել
ՀՀ կառավարությունը ցանկանում է չեղարկել շրջանառության հարկը կամ այլ համակարգ առաջարկել
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով` մտածելու են իրական գործիքներ, որոնք փոքր և միջին ձեռնարկությունների համար զարգանալու ու նորարությամբ զբաղվելու պայմաններ... 15.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-15T11:03+0400
2023-11-15T11:03+0400
2023-11-15T11:04+0400
հարկեր
վահե հովհաննիսյան
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60641616_0:0:1348:759_1920x0_80_0_0_499837b1eae510394905009a6ba7f02c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Շրջանառության հարկը ՀՀ կառավարությունը ցանկանում է չեղարկել կամ առաջարկել այլ` ավելի լավ համակարգ։ Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ՀՀ ԱԺ–ում այսօր սկսվել են 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։Նախարարն ընդգծեց, որ պետք է ապահովեն հարկային վարչարարության և քաղաքականության ճեղքերի նվազում, և շրջանառության հարկի գրավչության նվազման միջոցով վերացնեն մի համակարգ, որը խեղաթյուրում է հարկային համակարգը։Ըստ նախարարի` նաև մտածելու են իրական գործիքներ, որոնք փոքր և միջին ձեռնարկությունների համար կստեղծեն պայմաններ զարգանալու ու նորարությամբ զբաղվելու։Հովհաննիսյանի համոզմամբ` ՓՄՁ–երը կարող են արագ զարգանալ, երբ նորարությամբ են զբաղվում։«Այս համակարգը թույլ չի տալիս զարգանալ, քանի որ այն շեմը, որ կա, դա մեծ սթրես է այդ ձեռնարկության համար, ու մենք կուզենայինք, որ այդ տարբերությունը կամաց–կամաց փոքրանա, գրավչությունը` ևս։ Ինչ–որ ժամանակ, հիմա կոնկրետ որևէ պլան, իհարկե, չունենք, այս համակարգը պետք է չեղարկենք կամ գուցե դրա փոխարեն առաջարկեք ավելի լավ համակարգ»,– նշեց նախարարը։ Դպրոցաշինությունը 2024 թ. պետբյուջեում ամենակարևոր տեղն է ունենալու. Վահե ՀովհաննիսյանՆշենք, որ ՀՀ–ում շրջանառության հարկ վճարողներ են համարվում նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը 115 մլն դրամը չգերազանցած ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60641616_58:0:1257:899_1920x0_80_0_0_a3f6eaf1623a2a19e1ca28e7f98ec73c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հարկեր, վահե հովհաննիսյան, բյուջե
հարկեր, վահե հովհաննիսյան, բյուջե
ՀՀ կառավարությունը ցանկանում է չեղարկել շրջանառության հարկը կամ այլ համակարգ առաջարկել
11:03 15.11.2023 (Թարմացված է: 11:04 15.11.2023) ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով` մտածելու են իրական գործիքներ, որոնք փոքր և միջին ձեռնարկությունների համար զարգանալու ու նորարությամբ զբաղվելու պայմաններ կստեղծեն։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Շրջանառության հարկը ՀՀ կառավարությունը ցանկանում է չեղարկել կամ առաջարկել այլ` ավելի լավ համակարգ։ Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
ՀՀ ԱԺ–ում այսօր սկսվել են 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։
Նախարարն ընդգծեց, որ պետք է ապահովեն հարկային վարչարարության և քաղաքականության ճեղքերի նվազում, և շրջանառության հարկի գրավչության նվազման միջոցով վերացնեն մի համակարգ, որը խեղաթյուրում է հարկային համակարգը։
«Մեր նպատակն է փոքրացնել այս հարկատեսակի կամ ռեժիմի գրավչությունը։ Այդ նպատակով տարբեր միջոցներ ենք ձեռնարկել։ Օրինակ` փաստաթղթավորման պահանջը պարտադիր ենք դարձրել։ Առաջիկայում հանդես կգանք նաև առաջարկով, որ կմեծացնենք փաստաթղթավորում իրականացնելու խթանները տնտեսվարողների համար` նպատակ ունենալով այս համակարգը դարձնել ավելի քիչ արտոնյալ»,– ընդգծեց նա։
Ըստ նախարարի` նաև մտածելու են իրական գործիքներ, որոնք փոքր և միջին ձեռնարկությունների համար կստեղծեն պայմաններ զարգանալու ու նորարությամբ զբաղվելու։
Հովհաննիսյանի համոզմամբ` ՓՄՁ–երը կարող են արագ զարգանալ, երբ նորարությամբ են զբաղվում։
«Այս համակարգը թույլ չի տալիս զարգանալ, քանի որ այն շեմը, որ կա, դա մեծ սթրես է այդ ձեռնարկության համար, ու մենք կուզենայինք, որ այդ տարբերությունը կամաց–կամաց փոքրանա, գրավչությունը` ևս։ Ինչ–որ ժամանակ, հիմա կոնկրետ որևէ պլան, իհարկե, չունենք, այս համակարգը պետք է չեղարկենք կամ գուցե դրա փոխարեն առաջարկեք ավելի լավ համակարգ»,– նշեց նախարարը։
Նշենք, որ ՀՀ–ում շրջանառության հարկ վճարողներ են համարվում նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը 115 մլն դրամը չգերազանցած ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները։