00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի գերխնդիրը երկինքը պաշտպանելն է, ոչ թե զրահամեքենա գնելը. փորձագետ

© Sputnik / Hayk PetrosyanՀայկ Նահապետյան
Հայկ Նահապետյան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2023
Բաժանորդագրվել
Հայկ Նահապետյանի պնդմամբ` Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը երկնքում Ադրբեջանի առավելությանը հակակշիռ ստեղծելն է։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները լավ են գործում բաց հարթավայրերում և անարդյունավետ կլինեն Հայաստանի լեռնային պայմաններում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով` «Բաստիոնները», առաջին հերթին նախատեսված են սեփական անձնակազմի տեղափոխման համար և առավելության են հասնում միայն հարթ տեղանքներում բարձր արագության և հակառակորդի տեղաշարժվող տեխնիկան խոցելու ունակության շնորհիվ` ուղիղ տեսանելիության պայմաններում։ Նահապետյանը վստահեցնում է` Հայաստանի լեռների, բլուրների ու ձորերի մեջ այդ տեխնիկան հակառակորդի համար «հեշտ զոհ» կդառնա։ Առավել ևս, որ «Բաստիոնները» թույլ պաշտպանված են և մի քանի կիլոմետր հեռավորությունից դրանք կարող են ոչնչացվել ցանկացած հակատանկային միջոցով։ Փորձագետը նշեց` լեռնային պայմաններում արդյունավետ են բոլորովին այլ զինատեսակներ։
«Ֆրանսիական զրահափոխադրիչները հարմար են միայն գործող իշխանության կարկառուն դեմքերին Երևանում տեղափոխելու համար, որպեսզի մի քանի հարյուր ոստիկան ու անվտանգության աշխատակից այդ գործով չզբաղվեն։ Եթե լուրջ ասեմ, ապա Հայաստանի ռազմական կարիքները հոգալու թիվ մեկ խնդիրը զրահամեքենաների բացակայությունը չէ։ Մեզ համար գերխնդիրը երկնքի պաշտպանությունն է։ Եթե խոսենք առաջնահերթությունների մասին, ապա բավական է հիշել 44-օրյա պատերազմը, որում թշնամին բացարձակ առավելություն ուներ երկնքում։ Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այդ առավելության չեզոքացումը»,- ընդգծեց ռազմական փորձագետը։
Նա նկատեց, որ երկրի պաշտպանությունը համակարգ է և դրա խնդիրները պետք է համալիր լուծվեն, բոլոր տարրերը պետք է լուծում ստանան։ Երկրի պաշտպանության ամենակարևոր տարրը ռազմական փորձագետը համարում է երկրի պաշտպանությունը։
«Լավ, ենթադրենք, որ այդ զրահամեքենաները բարձր անցանելիություն ունեն, բայց քանի՞ անձնակազմ կարող են տեղափոխել և ի՞նչ մարտական խնդիրներ կարող են իրականացնել։ ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միջոցներ, կամիկաձե ԱԹՍ–ներ, հարվածային, հետախուզական անօդաչու թռչող սարքեր՝ մարտի կառավարման ցանցակենտրոն համակարգերի կազմում. ահա թե ինչ է մեզ պետք այն պայմաններում, երբ մեծ հաշվով` մեր երկինքը հակառակորդի վերահսկողության տակ է»,- կարծում է Նահապետյանը։
Ի՞նչ խնդիր են լուծում ռուսական «Պանցիրն» ու «Իսկանդերը». հայ-սերբական ընդհանրություններ
Թշնամական օդուժի չեզոքացման համար աշխարհում լավագույն սպառազինությունը, փորձագետի կարծիքով, այժմ Ռուսաստանն ունի։ Նա նշեց, որ ՌԴ ԶՈւ սպառազինության մեջ շատ կարևոր են «Կրասնուխա» ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրը և «Պանցիր-Ս1» ինքնագնաց զենիթահրթիռային հրանոթային համալիրը։
Նա հիշեցրեց` եթե 2020 թվականին «եղանակ էին փոխում» թուրքական «Բայրաքթարները», ապա հիմա տարուց ավելին Ուկրաինայի օդում չեն լսվում թուրքական ԱԹՍ–ները, որովհետև դրանք չեզոքացրել են «Կրասնուխան» և «Պանցիրը»։
«Ուկրաինայում ամերիկյան, գերմանական և ֆրանսիական արտադրության տանկերի և այլ զրահատեխնիկայի մեծ քանակությունը որոշիչ դեր չի խաղում։ Ուկրաինայի ԶՈւ–ն չի կարողանում առաջընթաց գրանցել, որովհետև հեռվից ռուսական ԱԹՍ–ները շատ արդյունավետ կերպով ոչնչացնում են կենդանի ուժը և զրահատեխնիկան, որը չի կարողանում մոտենալ ՌԴ ԶՈւ պաշտպանության գծին։ Այսինքն, այդ տեխնիկան չի հասցնում անգամ մինչև մարտի դաշտ հասնել»,– նշեց փորձագետը։
Նահապետյանի կարծիքով` ուկրաինական բանակն ավելի լավ է զինված, քան ռուսականը, բայց օդը ՌԴ–ին է պատկանում։ Ըստ նրա` այնտեղ, որտեղ որևէ պետություն գերակայություն ունի, հաղթանակ կտանի ոչ թե ճակատամարտում, այլ պատերազմում։ Sputnik Արմենիայի զրուցակիցը նաև խոսուն է համարում Սիրիայի օրինակը, որտեղ ռուսական ինքնաթիռները կանխորոշեցին պատերազմի ելքը։
Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Բաստիոն» զրահամեքենաների մատակարարումը դատապարտող` Ադրբեջանի ԱԳՆ դիրքորոշումը մեկնաբանելու խնդրանքին Նահապետյանը պատասխանել է, որ դա ոչ այլ ինչ է, քան քարոզչական շոու:
«Ադրբեջանն իր համար քարոզչական հող է նախապատրաստում։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները հնչեցնում են այն միտքը, որ Ֆրանսիան զինում է Հայաստանին` մեզ վրա հարձակվելու համար։ Սա այն դեպքում, եթե վաղը մյուս օրը հարմար պահ լինի կանխարգելիչ հարվածի պատրվակով մեր երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար»,– եզրափակեց ռազմական փորձագետը։
Ովքեր և ում հաշվին են հակառուսական տրամադրություններ առաջ մղում Հայաստանում
Ի դեպ, Ֆրանսիան Հայաստանին դեռ չի զինել, ամեն ինչ սահմանափակվել է մի քանի զրահափոխադրիչ ուղարկելու մասին հուշագրի ստորագրմամբ։ Նահապետյանը կարծում է, որ Ֆրանսիան զբաղված է գործունեության իմիտացիայով. սովորաբար, երբ պատերազմող երկրին տրվում է սպառազինություն, այդ մասին բարձրաձայն չի խոսվում։ Ո՛չ պատերազմը սկսվելուց առաջ, ո՛չ էլ ընթացքում ընդունված չէ այդ մասին խոսել, քանի որ այդ տեղեկությունը ռազմական գաղտնիք է պարունակում։ Նահապետյանը համոզված է` եթե Ֆրանսիան մտադիր է զինել Հայաստանին, ապա դա պետք է անի գաղտնիության պայմաններում, ինչը ո՛չ տեսականորեն, ո՛չ էլ գործնականում հնարավոր չէ, քանի որ տեղեկատվության արտահոսքն անխուսափելի է։
«Դուք կարծում եք, որ Վրաստանի միջոցով հե՞շտ կլինի սպառազինություն մատակարարել։ Հիշեք, որ 2020 թվականին Վրաստանը փակել էր օդային և ցամաքային սահմանները»,– ասաց նա։
Ավելի վաղ ֆրանսիական Ouest-France-ը գրել էր, որ Հայաստան մատակարարվող ֆրանսիական զրահափոխադրիչներն ի սկզբանե նախատեսված են եղել Ուկրաինայի համար, բայց Կիևում դրանք համարվել են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից վատ պաշտպանված:
«Բաստիոնը» ստեղծվել է առաջին հերթին Աֆրիկայում գործող ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի համար։ Bastion APC Extreme Mobility-ի առավել «առաջադեմ» զրահափոխադրիչները կարող են տեղափոխել 8 մարտիկի։
ՀՀ մատակարարվող ֆրանսիական զրահամեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար. ԶԼՄ
«Բաստիոններ» կան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բենինը, Բուրկինա Ֆասոն, Գաբոնը, Սոմալին, Ուգանդան, Չադը և այլն։ 2015 թվականին ԱՄՆ-ն «Բաստիոններ» է գնել Աֆրիկայում խաղաղապահ առաքելության համար։
Լրահոս
0