https://arm.sputniknews.ru/20231115/eatm-zargacman-hrchakagri-nakhagitsy-petutjunneri-ghekavarnerin-knerkajacvi-dektemberin-68657749.html
ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին
ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին
Sputnik Արմենիա
Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ եվրասիական տնտեսական ինտեգրումը տալիս է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ։ 15.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-15T21:30+0400
2023-11-15T21:30+0400
2023-11-15T21:43+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հնա (համախառը ներքին արդյունք)
ներմուծում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42487944_0:258:3183:2048_1920x0_80_0_0_545bba3816e7d2397a805712b599908e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Մինչև 2030 և 2045 թվականները Եվրասիական տնտեսական միության զարգացման մասին հռչակագրի նախագիծը ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին կներկայացվի ընթացիկ տարվա դեկտեմբերին: Տեղեկությունը հայտնում է «Բելտա» պետական գործակալությանը` հղում անելով ԵԱՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևին:Այժմ հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ ակտիվ աշխատում է հռչակագրի նախագծի վրա։ Պատրաստվում է նաև ԵԱՏՄ գործունեության մասին զեկույց, որն ընդգրկում է միավորման գոյության ամբողջ ժամանակահատվածը։ԵԱՏՄ երկրների առևտուրն արտաքին գործընկերների հետ աճել է 60%-ով․ Վոլվաչ«Մեր կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ ինտեգրացիոն էֆեկտը բավականին մեծ է, հատկապես այն պետությունների համար, որոնք սերտորեն ինտեգրված են գործընկերների հետ։ ՀՆԱ-ի աճի մեջ ինտեգրման ամենամեծ ներդրումը մենք տեսնում ենք Բելառուսում, զգալի ցուցանիշներ կան նաև Ղրղզստանում և Հայաստանում։ Ղազախստանում և Ռուսաստանում ազդեցությունները համեմատաբար ցածր են, բայց բացարձակ առումով բնավ պակաս չեն: Այսինքն՝ եվրասիական տնտեսական ինտեգրումը տալիս է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, ընդ որում՝ աճի հնարավորությունները հսկայական են»,- հայտարարել է Գլազևը։Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԵԱՏՄ երկրներում արտադրական հզորությունների օգտագործումը կազմում է 60%-ից մի փոքր ավելի, ինչը հնարավորություններ է բացում արտադրանքի թողարկման ավելացման համար: Բացի այդ, նրա գնահատմամբ, ԵԱՏՄ-ն ներմուծման փոխարինման հսկայական ներուժ ունի։ԵԱՏՄ–ի հետ առևտրաշրջանառությունը 2023 թ. 9 ամսվա ընթացքում աճել է 47.5 տոկոսով. Գրիգորյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42487944_226:0:2957:2048_1920x0_80_0_0_cca01c92eecba8175290bc9188aa9dc9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հնա (համախառը ներքին արդյունք), ներմուծում
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հնա (համախառը ներքին արդյունք), ներմուծում
ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին
21:30 15.11.2023 (Թարմացված է: 21:43 15.11.2023) Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ եվրասիական տնտեսական ինտեգրումը տալիս է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Մինչև 2030 և 2045 թվականները Եվրասիական տնտեսական միության զարգացման մասին հռչակագրի նախագիծը ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին կներկայացվի ընթացիկ տարվա դեկտեմբերին: Տեղեկությունը հայտնում է
«Բելտա» պետական գործակալությանը` հղում անելով ԵԱՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևին:
Այժմ հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ ակտիվ աշխատում է հռչակագրի նախագծի վրա։ Պատրաստվում է նաև ԵԱՏՄ գործունեության մասին զեկույց, որն ընդգրկում է միավորման գոյության ամբողջ ժամանակահատվածը։
«Մեր կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ ինտեգրացիոն էֆեկտը բավականին մեծ է, հատկապես այն պետությունների համար, որոնք սերտորեն ինտեգրված են գործընկերների հետ։ ՀՆԱ-ի աճի մեջ ինտեգրման ամենամեծ ներդրումը մենք տեսնում ենք Բելառուսում, զգալի ցուցանիշներ կան նաև Ղրղզստանում և Հայաստանում։ Ղազախստանում և Ռուսաստանում ազդեցությունները համեմատաբար ցածր են, բայց բացարձակ առումով բնավ պակաս չեն: Այսինքն՝ եվրասիական տնտեսական ինտեգրումը տալիս է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, ընդ որում՝ աճի հնարավորությունները հսկայական են»,- հայտարարել է Գլազևը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԵԱՏՄ երկրներում արտադրական հզորությունների օգտագործումը կազմում է 60%-ից մի փոքր ավելի, ինչը հնարավորություններ է բացում արտադրանքի թողարկման ավելացման համար: Բացի այդ, նրա գնահատմամբ, ԵԱՏՄ-ն ներմուծման փոխարինման հսկայական ներուժ ունի։