https://arm.sputniknews.ru/20231115/eatm-het-arevtrashrjanarutjuny-2023-t-9-amsva-yntacqum-atshel-e-475-tvokvosvov-grigvorjan-68630619.html
ԵԱՏՄ հետ առևտրաշրջանառությունը 2023 թ. 9 ամսվա ընթացքում աճել է 47.5 տոկոսով. Գրիգորյան
ԵԱՏՄ հետ առևտրաշրջանառությունը 2023 թ. 9 ամսվա ընթացքում աճել է 47.5 տոկոսով. Գրիգորյան
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները բազմիցս են նշել, որ միության ներսում առևտրաշրջանառությունը հատկապես այս տարի գերազանցել է սպասելիքները։ 15.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-15T15:29+0400
2023-11-15T15:29+0400
2023-11-15T16:22+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
մհեր գրիգորյան
հայաստան
առևտուր
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/02/66773926_0:0:1600:901_1920x0_80_0_0_e61c937057650000417f31f60dd3ac17.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրաշրջանառությունը 2023 թ. 9 ամսվա ընթացքում աճել է 47.5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 5 մլրդ դոլար։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Նա նաև նշեց, որ 2023 թ. «Fitch» և «S&P» ընկերությունների կողմից ՀՀ–ին շնորհված սուվերեն վարկանիշներում կայուն հեռանկարով դրական զարգացումներ են արձանագրվել։Ըստ նրա` նաև այսպիսով կշարունակվի ամրապնդվել մեր երկրի՝ կայուն ու հուսալի գործընկերոջ հեղինակությունը։Հիշեցնենք, որ նոյեմբերի 3–ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ, օրինակ` Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկրի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 50 տոկոսով։Հիշեցնենք նաև, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, որ ԵԱՏՄ երկրների միջև առևտրի դինամիկան շատ լավ է ընթանում, որոշ կանխատեսումների համաձայն՝ միության ներսում առևտրի ծավալն ընթացիկ տարում կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/02/66773926_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b63db95ddb9fbd5137af9ec04a88f75b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, մհեր գրիգորյան, հայաստան, առևտուր, տնտեսություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, մհեր գրիգորյան, հայաստան, առևտուր, տնտեսություն
ԵԱՏՄ հետ առևտրաշրջանառությունը 2023 թ. 9 ամսվա ընթացքում աճել է 47.5 տոկոսով. Գրիգորյան
15:29 15.11.2023 (Թարմացված է: 16:22 15.11.2023) ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները բազմիցս են նշել, որ միության ներսում առևտրաշրջանառությունը հատկապես այս տարի գերազանցել է սպասելիքները։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրաշրջանառությունը 2023 թ. 9 ամսվա ընթացքում աճել է 47.5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 5 մլրդ դոլար։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նաև նշեց, որ 2023 թ. «Fitch» և «S&P» ընկերությունների կողմից ՀՀ–ին շնորհված սուվերեն վարկանիշներում կայուն հեռանկարով դրական զարգացումներ են արձանագրվել։
«Սա ապացուցում է, որ կառավարության կողմից իրականացվող ֆիսկալ քաղաքականությունն իր դրական ազդեցությունն է թողնում նաև երկրի արտաքին վարկանիշի վրա։ Վստահ եմ, որ 2023 թ. բյուջեի կատարման արդյունքներն ու 2024 թ. հաստատվելիք բյուջեն կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի աճին»,– ասացԳրիգորյանը։
Ըստ նրա` նաև այսպիսով կշարունակվի ամրապնդվել մեր երկրի՝ կայուն ու հուսալի գործընկերոջ հեղինակությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3–ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան
Քերոբյանը հայտարարել էր, որ, օրինակ` Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկրի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 50 տոկոսով։
Հիշեցնենք նաև, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, որ ԵԱՏՄ երկրների միջև առևտրի դինամիկան շատ լավ է ընթանում, որոշ կանխատեսումների համաձայն՝ միության ներսում առևտրի ծավալն ընթացիկ տարում կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը։