https://arm.sputniknews.ru/20231114/verahastatum-enq-miacjal-tagavvorutjan-het-sertvoren-ashkhatelu-handznarutjuny-mirzvojan-68594912.html
Վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու հանձնառությունը. Միրզոյան
Վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու հանձնառությունը. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքով` այսօր Հայաստանը և Միացյալ Թագավորությունը միասին են՝ որպես ժողովրդավարությամբ հպարտացող երկրներ։ 14.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-14T15:42+0400
2023-11-14T15:42+0400
2023-11-14T15:46+0400
արարատ միրզոյան
լոնդոն
միացյալ թագավորություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0e/68591095_0:116:1600:1017_1920x0_80_0_0_41891884b18e8eb06222fceec84b0dff.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Մեծ Բրիտանիան երկար ճանապարհ ունեն անցնելու, և այդ ճանապարհի կարևոր շրջադարձը սկսվում է այստեղ և այսօր։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:«Մենք այստեղ ենք նաև Հայաստանի և ՄԹ-ի միջև ռազմավարական երկխոսության հաստատումը նշելու համար: Սա իսկապես նոր հանգրվան է մեր երկկողմ հարաբերություններում, որը մեզ տրամադրում է տարածաշրջանային անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների կարևոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ընդլայնված շրջանակ: Ռազմավարական երկխոսության միջոցով մենք վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու մեր հանձնառությունը՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և մեր ընդհանուր շահերն առաջ մղելու հարցում»,–ասել է նախարարը:Նրա խոսքով` երկկողմ համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգի ձգտում կա՝ Հայաստան-ՄԹ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման միջոցով։ Ըստ Միրզոյանի` այս համաձայնագիրը ամուր իրավական հիմք կընձեռի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների:«Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը զգալի առաջընթաց են գրանցել քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության ամրապնդման, առևտրային ավելի ամուր կապերի խթանման և զբոսաշրջության, կրթության ու մշակույթի միջոցով ժողովուրդների միջև ավելի սերտ փոխգործակցության խթանման գործում: Դեսպանության նոր շենքի բացումը մեր ամուր հարաբերությունների և համագործակցությունը խորացնելու պատրաստակամության վկայությունն են։ Այսօր Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը միասին են՝ որպես ժողովրդավարությամբ հպարտացող երկրներ»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը։Միջոցառմանը մասնակցել են ՄԹ խորհրդարանի պատգամավորներ, արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՄԹ-ում հայկական համայնքի, հասարակական-քաղաքական գործիչներ։Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումով տրվել է ՀՀ–ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։Հավելենք նաև, որ նոյեմբերի 13–ին Լոնդոնում պաշտոնապես բացվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքը, որի ձեռքբերման համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգ (ավելի քան 8 մլրդ դրամ)։
լոնդոն
միացյալ թագավորություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0e/68591095_0:0:1424:1067_1920x0_80_0_0_856674563710ac303855294e3217a71b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, լոնդոն, միացյալ թագավորություն, հայաստան
արարատ միրզոյան, լոնդոն, միացյալ թագավորություն, հայաստան
Վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու հանձնառությունը. Միրզոյան
15:42 14.11.2023 (Թարմացված է: 15:46 14.11.2023) ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքով` այսօր Հայաստանը և Միացյալ Թագավորությունը միասին են՝ որպես ժողովրդավարությամբ հպարտացող երկրներ։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Մեծ Բրիտանիան երկար ճանապարհ ունեն անցնելու, և այդ ճանապարհի կարևոր շրջադարձը սկսվում է այստեղ և այսօր։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ,
հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Մենք այստեղ ենք նաև Հայաստանի և ՄԹ-ի միջև ռազմավարական երկխոսության հաստատումը նշելու համար: Սա իսկապես նոր հանգրվան է մեր երկկողմ հարաբերություններում, որը մեզ տրամադրում է տարածաշրջանային անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների կարևոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ընդլայնված շրջանակ: Ռազմավարական երկխոսության միջոցով մենք վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու մեր հանձնառությունը՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և մեր ընդհանուր շահերն առաջ մղելու հարցում»,–ասել է նախարարը:
Նրա խոսքով` երկկողմ համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգի ձգտում կա՝ Հայաստան-ՄԹ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման միջոցով։ Ըստ Միրզոյանի` այս համաձայնագիրը ամուր իրավական հիմք կընձեռի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների:
«Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը զգալի առաջընթաց են գրանցել քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության ամրապնդման, առևտրային ավելի ամուր կապերի խթանման և զբոսաշրջության, կրթության ու մշակույթի միջոցով ժողովուրդների միջև ավելի սերտ փոխգործակցության խթանման գործում: Դեսպանության նոր շենքի բացումը մեր ամուր հարաբերությունների և համագործակցությունը խորացնելու պատրաստակամության վկայությունն են։ Այսօր Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը միասին են՝ որպես ժողովրդավարությամբ հպարտացող երկրներ»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը նշել է, որ չնայած այն հումանիտար և անվտանգային մարտահրավերներին, Հայաստանը հանձնառու է ժողովրդավարական ձգտումներին: «Մենք շարունակում ենք կենտրոնանալ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության հաստատման հնարավորությունների վրա: Այս համատեքստում ՀՀ վարչապետը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքային էությունը հաղորդակցությունների զարգացումն է ճանապարհների, խողովակաշարերի, մալուխների և հոսանքագծերի վերանորոգման, կառուցման և գործարկման միջոցով: Այն կարող է կարևոր դեր խաղալ հյուսիսը հարավին և արևմուտքը արևելքին կապելու գործում»,–ասել է նա:
Միջոցառմանը մասնակցել են ՄԹ խորհրդարանի պատգամավորներ, արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՄԹ-ում հայկական համայնքի, հասարակական-քաղաքական գործիչներ։
Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումով տրվել է ՀՀ–ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
Հավելենք նաև, որ նոյեմբերի 13–ին Լոնդոնում
պաշտոնապես բացվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքը, որի ձեռքբերման համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգ (ավելի քան 8 մլրդ դրամ)։