https://arm.sputniknews.ru/20231114/inchpes-e-integrumn-azdum-eatm-erkrneri-tntesutjunneri-vra-ghazakhstani-nvor-metvody-68602522.html
Ինչպես է ինտեգրումն ազդում ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա. Ղազախստանի նոր մեթոդը
Ինչպես է ինտեգրումն ազդում ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա. Ղազախստանի նոր մեթոդը
Sputnik Արմենիա
Փորձագետները քննարկում են մեթոդաբանությունը մինչև այս տարվա վերջ այն հաստատելու համար։ 14.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-14T18:00+0400
2023-11-14T18:00+0400
2023-11-14T18:22+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ղազախստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/0e/68597476_0:66:3001:1754_1920x0_80_0_0_9763df3ecd99f76c13602dcbfb425275.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման վրա եվրասիական ինտեգրման ազդեցության գնահատման նոր մեթոդիկան մշակում են Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությամբ, հայտնել են առևտրի և ինտեգրման նախարարությունից։«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կօգտագործի երկրների և միջտարածաշրջանային «ծախսեր-թողարկում» աղյուսակների գործիքակազմը», - նշել է գերատեսչությունը:«ԵԱՏՄ-ի հնգյակի» փորձի ուսումնասիրությունն ու օգտագործումը հետագայում հնարավոր կլինի կիրառել ազգային միջոլորտային հաշվեկշռի հաշվարկման ժամանակ, չի բացառվում նաև մեթոդիկայի պահանջվածությունը ազգային տնտեսությունների և ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի զարգացման գնահատման համար», - նշված է հաղորդագրության մեջ:Նախարարությունից ավելացրել են, որ մեթոդաբանությունն առայժմ քննարկում են Եվրասիական տնտեսական միության երկրների փորձագետները, մինչև տարեվերջ նախատեսում են այն հաստատել:
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/0e/68597476_287:0:2712:1819_1920x0_80_0_0_eb1bc2fb4ecbd5cb3b221bac800c21a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ղազախստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ղազախստան
Ինչպես է ինտեգրումն ազդում ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա. Ղազախստանի նոր մեթոդը
18:00 14.11.2023 (Թարմացված է: 18:22 14.11.2023) Փորձագետները քննարկում են մեթոդաբանությունը մինչև այս տարվա վերջ այն հաստատելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման վրա եվրասիական ինտեգրման ազդեցության գնահատման նոր մեթոդիկան մշակում են Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությամբ, հայտնել են առևտրի և ինտեգրման նախարարությունից։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կօգտագործի երկրների և միջտարածաշրջանային «ծախսեր-թողարկում» աղյուսակների գործիքակազմը», - նշել է գերատեսչությունը:
Այս մեթոդաբանությամբ միությունում կկարողանան իրականացնել ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների ինտեգրումից գումարային էֆեկտի հաշվարկները։ Ղազախստանի առևտրի նախարարությունում կարծում են, որ մեթոդաբանությունը նաև թույլ կտա հաշվարկել ՀՆԱ-ում ապրանքների և ծառայությունների փոխադարձ առևտրի և աշխատանքային ռեսուրսների միգրացիայի ցուցանիշների ներդրումը:
«ԵԱՏՄ-ի հնգյակի» փորձի ուսումնասիրությունն ու օգտագործումը հետագայում հնարավոր կլինի կիրառել ազգային միջոլորտային հաշվեկշռի հաշվարկման ժամանակ, չի բացառվում նաև մեթոդիկայի պահանջվածությունը ազգային տնտեսությունների և ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի զարգացման գնահատման համար», - նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից ավելացրել են, որ մեթոդաբանությունն առայժմ քննարկում են Եվրասիական տնտեսական միության երկրների փորձագետները, մինչև տարեվերջ նախատեսում են այն հաստատել: