00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանում տևական ժամանակով ինտերնետ կապ չլինի․ սցենարները փորձված չեն

© Sputnik / Владимир ТрефиловԻնտերնետ կապի մալուխներ
Ինտերնետ կապի մալուխներ - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2023
Բաժանորդագրվել
Մասնագետները կարծում են, որ պետք է պետական մակարդակով զորավարժություններ անցկացվեն տարբեր մասնագետների ներգրավմամբ, որ խնդրի դեպքում հստակ գործեն, այլ ոչ թե փորձարկումներ արվեն։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik, Մարիաննա Փայտյան. Օրերս Հայաստանում գրանցված ինտերնետ կապի հերթական լուրջ խափանումից հետո, երբ անգամ գնածդ հացի համար բանկային քարտով վճարել չէիր կարողանում, կրկին արդիական դարձավ «ի՞նչ կլինի, եթե ինտերնետային կապը ոչ թե 1-2 ժամով, այլ շատ ավելի երկար ժամանակով խափանվի» հարցը։ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագետների հետ՝ հասկանալու՝ որքանով է Հայաստանն այս առումով պաշտպանված և ի՞նչ կլինի վատագույն սցենարների դեպքում։

Վատագույն սցենարները Հայաստանում փորձարկված չեն․ Սամվել Մարտիրոսյան

Հայաստանը խոցելի երկիր է ինտերնետային կապի տեսանկյունից, որովհետև մեր երկիրն օգտվում է սահմանափակ թվով ելքային կապուղիներից և հիմնականում օգտագործվում է Վրաստանի կապուղին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին նշեց կիբեռանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Բոլոր երկրներն էլ ունեն խոցելի իրավիճակներ, բայց մենք ունենք 4 մատակարար, որոնք ինտերնետը բերում են դրսից ներս, բայց բոլորը բերում են նույն ճանապարհով։ Լուրջ խափանումը բերում է նրան, որ ընդհանուր երկրի տրաֆիկն է ընկնում»,- նշեց Մարտիրոսյանը։
Մալուխի խափանման, հետևաբար՝ ինտերնետ չլինելու խնդիր տարվա ընթացքում մի քանի անգամ է լինում։ Կարելի է իրավիճակը մեղմացնել՝ ավելացնելով կապուղիների հնարավորությունները, բայց շատ տարբերակներ չկան էլ։
Բայց այն, որ, օրինակ, կարող է դիվերսիոն գործողություն լինել, որի հետևանքով մեր երկիրը կզրկվի ինտերնետ հասանելիության հիմնական աղբյուրից, անհավանական չէ։
«Վատագույն սցենարները Հայաստանում փորձարկված էլ չեն։ Այսպես ասած զորավարժություններ չենք արել, որ հստակ հասկանանք, թե որ համակարգերը կխափանվեն, որոնք կաշխատեն, եթե մեզ կտրեն հիմնական մայրուղիներից, իսկ դա այնքան էլ անհավանական չէ՝ հաշվի առնելով, որ մալուխների անցման հատվածում Ադրբեջանն ունի տեղաբնակ ադրբեջանցիների հնարավոր աջակցություն»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր սցենարները փորձված չեն, մինչդեռ լուրջ հարցեր կան, օրինակ, արդյոք բջջային կապը կշարունակի՞ աշխատել, եթե ինտերնետ չլինի, միջպրովայդերների միջև կապը կմնա՞, թե՞ ոչ, պետական կայքերի հասանելիությունը բոլորի՞համար կլինի, թե՞ ինչ-որ հատվածների, և այլն։
Մարտիրոսյանը հիշեցնում է՝ մոտ 10 տարի առաջ մենք ունեցել ենք դեպքեր, երբ Հայաստանի ամբողջ ինտերնետ կապը խափանվել է հաքերային հարձակման հետևանքով։ Փորձագետը նաև 2011-ին գրանցված դեպքն է հիշեցնում, երբ Վրաստանով Հայաստան եկող մալուխը վնասվել էր։ Ըստ պաշտոնական տարբերակի՝ վրացի կենսաթոշակառու մի կին պղինձ փնտրելիս մոտ 2 մետր խորությամբ փոս էր փորել և կտրել մալուխը։ Մինչև օրս էլ Սամվել Մարտիրոսյանը պաշտոնական այս վարկածին չի հավատում։
Հստակ է մի բան՝ բոլոր սցենարները պետք է հաշվի առնվեն և փորձարկվեն, որովհետև հնարավոր տեխնիկական խափանումների տարբերակից բացի մենք նաև կոնկրետ թիրախավորող թշնամի ունենք։

Կապը դիվերսիֆիկացվել է, բայց սպառումն էլ բազմակի աճել է․ Արթուր Պապյան

Այնպես չէ, որ Հայաստանն այսօր ընդամենը 1 մալուխի հույսին է, ինչպես տարիներ առաջ էր։ Վրաստանից մեր երկիր եկող մալուխներից բացի կան նաև որոշակի կարողություններ հարավից՝ Իրանի կողմից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին նշեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։ Կապը դիվերսիֆիկացվել է, բայց սպառումն էլ է շատ անգամներով աճել, և բավական շոշափելի կապուղու խափանումը (խոսքը վրացական կողմից եկող մալուխի մասին է) օրերս լուրջ խնդիր էր առաջացրել։ Ըստ էության` ինտերնետ կապ կար, բայց այն չէր բավականացնում։
«Հիմա սա ամբողջովին թողնված է մասնավոր ընկերությունների վրա, բայց եթե պետությունը դնում է անվտանգության խնդիր, որ միշտ ապահովված լինի կապով, դա ենթադրում է նաև պետական մասնակցություն, որ ստեղծվեն շատ ավելի լուրջ կարողություններ»,- կարծում է մասնագետը։
Նրա խոսքով՝ հարավային կապուղին այսօր մեր երկրի մոտ 20 տոկոս կարիքները կարող է բավարարել, իսկ հյուսիսային կողմում եղած կարողությունները շատ շոշափելի են, որովհետև Հայաստանը նույնիսկ ինտերնետ է արտահանում, այսինքն՝ մեր երկրից գնում է երրորդ երկիր։
Ըստ Պապյանի՝ ինտերնետի բաժանորդներն էլ շատ իներտ են, կարող են համացանցում «ստատուսներ» գրել, բայց պայմանագիրը չեն կարդում, որ եթե կապը խափանվում է, կարող են դատական կարգով բողոքարկել և այլն, օպերատորներն էլ օգտվում են իրավիճակից։
Մասնագետը կարծում է, որ պետք է կա՛մ հարկադրանքով, կա՛մ խրախուսելով այնպես անել, որ օպերատորները հավելյալ թողունակություն ունենան։
Ի՞նչ կլինի, եթե մի օր տևական ժամանակով ինտերնետ կապը խափանվի։
Պապյանը համաձայնում է գործընկերոջ հետ՝ հավանական սցենարներ մեր երկրում պարզապես փորձարկված չեն։ Հիշում է՝ մի անգամ միջազգային կազմակերպություններից մեկը փոքրիկ զորավարժության պես մի բան արել էր, բայց դա պետք է պետական մակարդակով կազմակերպվի՝ տարբեր պետական մարմինների մասնագետների, օպերատորների, մասնագետների ներգրավմամբ։ Մեդիափորձագետը կարծում է՝ պետք է տարբեր իրավիճակներում հնարավոր քայլեր փորձարկվեն, այլ ոչ թե սպասենք՝ ինչ կլինի, հետո էքպերիմենտներ արվեն։ Մի քանի օր առաջ տեղի ունեցածը մի կողմից մատնանշում է, որ մենք դեռևս խոցելի ենք, բայց նաև ցույց է տալիս, որ այսօր այնպիսի խնդիր չի լինում, որ ամբողջ երկիրը կապից զրկվի։
SpaceX–ի հրթիռը ուղեծիր է դուրս բերել Starlink–ի 23 ինտերնետ–արբանյակ
Պապյանը հիշեցնում է, որ 2024 թվականին Հայաստան է գալու նաև SpaceX-ի թողարկած ինտերնետը (Starlink), արբանյակային կապ առաջարկող այլ ընկերություններ էլ կան, իրավիճակը բարելավվում է։ Սակայն ասել, թե Starlink-ի Հայաստան գալով բոլոր հարցերի պատասխանը կգտնվի, չի կարելի։
«Starlink-ը բավականին սպեցիֆիկ ու Հայաստանի շուկայի համար թանկ մոդել է։ Այնպես չէ, որ կապը գնաց, արդեն ունես արբանյակային ինտերնետ։ Պետք է իրենց թասը պատվիրես, մինչև գա, հետո բաժանորդային վճարը թանկ է՝ ամսական գրեթե 100 դոլար»,- նշում է նա։
Պապյանը կարծում է՝ անհատական օգտագործման համար, ըստ էության, իմաստ չկա. Starlink-ը կարող է հարմար լինել պետական կառույցների, որոշ բիզնեսների համար, սակայն մեր երկրում մասսայական չի դառնա։
Լրահոս
0