00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում ապօրինի թմրաշրջանառության դեպքերը 141 տոկոսով ավելացել են․ Ագնեսա Խամոյան

© Sputnik / Aram NersesyanԱգնեսա Խամոյան
Ագնեսա Խամոյան - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2023
Ագնեսա Խամոյան
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ եթե քաղաքական հետապնդումների փոխարեն ոստիկանությունն իր հիմնական գործառույթով զբաղվի, ապա ավելի մեծ թվով դեպքեր կբացահայտվեն։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն այս տարի ավելացել է մոտ 141 տոկոսով։ Այսօր Ազգային ժողովում ահազանգեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակն այնքան սարսափեցնող է, որ արդեն կանգնած ենք ազգային անվտանգության սպառնալիքի կենտրոնում, ու այս իրավիճակում պատրաստ չէ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը։ Նա հիշեցրեց՝ վերջին ռազմավարությունն ընդունվել է 2014 թվականին։

«Չնայած ոստիկանության որոշակի բացահայտումներին՝ վերջին 5 տարիներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դինամիկ աճը շարունակում է պահպանվել։ Վերջին ամենաթարմ տվյալներով` 2023թ․ 10 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 3934 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1631 դեպքի դիմաց»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ սա միայն օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում արձանագրված տվյալներն են։

«Վանաձոր» ՔԿՀ–ի աշխատողները փորձել են թմրանյութ փոխանցել. նրանք ձերբակալվել են
Խամոյանի տեղեկություններով՝ վերջին 9 ամիսների ընթացքում իրավապահ մարմիններն առգրավել են 110 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առգրավված 69 կգ-ի դիմաց։
Պատգամավորը հատուկ անդրադարձավ նաև սինթետիկ թմրամիջոցների տարածվածությանը։ Ըստ նրա՝ մետամֆետամինը պատրաստվում է ՀՀ-ում գտնվող տարատեսակ նկուղներում։ Նա նշեց, որ վերջերս նման նկուղներից մեկը հայտնաբերվել է։
«Եթե մեր սիրելի ոստիկանությունը քաղաքական հետապնդումների փոխարեն իր բուն գործառույթներով զբաղվի, նմանատիպ շատ այլ նկուղներ կբացահայտվեն»,- հայտարարեց Խամոյանը։
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ այս իրավիճակի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն «սիրո և թավշյա իշխանություններն են»։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատիժը պետք է խստացվի. Վահե Ղազարյան
Լրահոս
0