00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ Սարգսյանը ներկայացրեց բանակից գումարով ազատվելու օրինագծի մանրամասները

© Sputnik / Aram NersesyanՀայկ Սարգսյան
Հայկ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2023
Հայկ Սարգսյան
Բաժանորդագրվել
Նախնական քննարկումների արդյունքում ՊՆ–ն կողմ է արտահայտվել օրենքի նախագծին։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը համաձայն չէ փորձագետների այն պնդմանը, թե իր ներկայացրած օրենքի նախագիծը հարուստների համար է գրված ու կօգնի գումարով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ։
Ըստ օրենքի նախագծի` 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ, զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր., զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր., զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ։
Պատգամավորը վստահ է` այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում ծառայել, միևնույնն է` չեն ծառայում, լքում են երկիրը, հրաժարվում են քաղաքացիությունից։ Իսկ այս օրենքը, ըստ նրա, կխթանի, որ ավելի քիչ թվով մարդիկ խուսափեն ծառայությունից։

«Մտավախություն կա, որ քաղաքացին կլքի երկիրը, հետո գումարով կվերադառնա ու կխուսափի քրեական պատասխանատվությունից։ Բայց այդ դեպքում նա պետք է լքի Հայաստանը մինչև 18 տարին լրանալը և հետախուզման մեջ ապրի մոտ 10 տարի, դրանից հետո վերադառնա և ազատվի քրեական պատասխնատվությունից` օգտվելով օրենքի հնարավորությունից։ Այս ամենը քիչ հավանական եմ համարում, որովհետեւ 10 տարի հետախուզման մեջ մնալն այդքան էլ հեշտ գործ չէ»,– ասաց պատգամավորը։

Լրագրողների ճշտող հարցին, թե ինչպես է որոշվել գումարի չափը, նա բացատրեց` օրինակ` 10 մլն դրամն այն գումարն է, որը կստանա ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողը 2 տարի ծառայելու դեպքում։ Այսինքն` այս գումարով ՊՆ–ն կարող է ունենալ ևս մեկ պայմանագրային զինծառայողի աշխատավարձ այն մարդու փոխարեն, որը չի ուզում ծառայել։
Ըստ Սարգսյանի` նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։
Ինչ վերաբերում է ՊՆ–ի դիրքորոշմանը, ապա Հայկ Սարգսյանը նշեց, որ նախնական քննարկումների արդյունքում գերատեսչությունը կողմ է արտահայտվել օրենքի նախագծին, սակայն պաշտոնական կարծիք նրանցից դեռ չի ստացվել։
Լրահոս
0