https://arm.sputniknews.ru/20231114/gazaji-hjusisi-pakhstakanneri-tshambari-nkatmamb-israjeli-banaky-verahskvoghutjun-e-sahmanel-68612648.html
Գազայի հյուսիսի փախստականների ճամբարի նկատմամբ Իսրայելի բանակը վերահսկողություն է սահմանել
Գազայի հյուսիսի փախստականների ճամբարի նկատմամբ Իսրայելի բանակը վերահսկողություն է սահմանել
Sputnik Արմենիա
Նշվում է, որ խոցվել են ճամբարի ծայրամասերում գտնվող բազմաթիվ թիրախներ, այդ թվում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կենտրոնական շենքերը և կառավարական հաստատությունները։ 14.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-14T20:52+0400
2023-11-14T20:52+0400
2023-11-14T20:52+0400
իսրայել
համաս
պաղեստին
գազայի հատված
փախստական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68314312_0:0:1024:577_1920x0_80_0_0_95f9a160b263ce2a43e60ee2b45e29ca.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շատի փախստականների ճամբարի վրա օպերատիվ վերահսկողություն սահմանելու մասին։Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ գործողության ընթացքում ձերբակալվել են շարժման մի շարք մարտիկներ։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68314312_0:0:912:683_1920x0_80_0_0_853dde69b85f0a3c70464cea3cb7ec35.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, համաս, պաղեստին, գազայի հատված, փախստական
իսրայել, համաս, պաղեստին, գազայի հատված, փախստական
Գազայի հյուսիսի փախստականների ճամբարի նկատմամբ Իսրայելի բանակը վերահսկողություն է սահմանել
Նշվում է, որ խոցվել են ճամբարի ծայրամասերում գտնվող բազմաթիվ թիրախներ, այդ թվում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կենտրոնական շենքերը և կառավարական հաստատությունները։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շատի փախստականների ճամբարի վրա օպերատիվ վերահսկողություն սահմանելու մասին։
Նշվում է, որ խոցվել են ճամբարի ծայրամասերում գտնվող բազմաթիվ թիրախներ, այդ թվում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կենտրոնական շենքերը և կառավարական հաստատությունները։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ գործողության ընթացքում ձերբակալվել են շարժման մի շարք մարտիկներ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։