https://arm.sputniknews.ru/20231114/ete-cankanum-en-dzernamarti-brnvel-dra-hamar-aveli-hetaqrqir-tegher-kan-levvon-qvocharjan-68575177.html
Եթե ցանկանում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հետաքրքիր տեղեր կան. Լևոն Քոչարյան
Եթե ցանկանում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հետաքրքիր տեղեր կան. Լևոն Քոչարյան
Sputnik Արմենիա
Լևոն Քոչարյանը նշել է, թե որն է այս պահին իր համար առաջնային հարցը որպես ԱԺ պատգամավոր։ 14.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-14T11:16+0400
2023-11-14T11:16+0400
2023-11-14T11:30+0400
լևոն քոչարյան
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0e/68574711_0:0:1600:901_1920x0_80_0_0_d872beae87e206d42ee7368a2365368b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Օր առաջ պետք է այնպես անել, որ ապօրինի կալանքի տակ գտնվող քաղաքացիները ազատ արձակվեն։ Այս մասին Ազգային ժողվում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Լևոն Քոչարյանը։Նա ընդգծեց, որ քանի որ նոր է խորհրդարանում սկսում իր աշխատանքները և դեպքերի զարգացումը կանխատեսելի չէ, բայց առաջնահերթ այն, ինչ պատկերացնում է իր կողմից որպես պատգամավոր, ապօրինի կալանքի տակ գտնվողների հարցը բարձրացնելն է, իսկ ընդհանուր առաջնահերթությունը իշխանափոխությունն է։Լևոն Քոչարյանը նշեց, որ ինքն էլ հանդիպել հրապարակումներ այն մասին, որ ՔՊ–ում պատրաստվում են ամեն առիթով նախկին–ներկա շահարկումներն անել։Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն («Հայաստան» խմբակցություն) ու Տիգրան Պարսիլյանը (Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն) այսօր Ազգային ժողովում երդվեցին՝ անցնելով պատգամավորական լիազորությունների կատարմանը։ «Այս ամենն ինձ համար անակնկալ է». Լևոն Քոչարյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0e/68574711_92:0:1515:1067_1920x0_80_0_0_71fbc6c6745ac6e5f8035b427ec6dec2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, պատգամավոր
լևոն քոչարյան, պատգամավոր
Եթե ցանկանում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հետաքրքիր տեղեր կան. Լևոն Քոչարյան
11:16 14.11.2023 (Թարմացված է: 11:30 14.11.2023) Լևոն Քոչարյանը նշել է, թե որն է այս պահին իր համար առաջնային հարցը որպես ԱԺ պատգամավոր։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Օր առաջ պետք է այնպես անել, որ ապօրինի կալանքի տակ գտնվող քաղաքացիները ազատ արձակվեն։ Այս մասին Ազգային ժողվում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ քանի որ նոր է խորհրդարանում սկսում իր աշխատանքները և դեպքերի զարգացումը կանխատեսելի չէ, բայց առաջնահերթ այն, ինչ պատկերացնում է իր կողմից որպես պատգամավոր, ապօրինի կալանքի տակ գտնվողների հարցը բարձրացնելն է, իսկ ընդհանուր առաջնահերթությունը իշխանափոխությունն է։
Լևոն Քոչարյանը նշեց, որ ինքն էլ հանդիպել հրապարակումներ այն մասին, որ ՔՊ–ում պատրաստվում են ամեն առիթով նախկին–ներկա շահարկումներն անել։
«Եթե մարդիկ իրենց հիմնական գործը ձախողում են, երկրի անվտանգությունը, մնացածը հարցերը ձախողում են, մնում է կախվել նախկիններից։ Միգուցե փորձեն սադրել, ինձ հունից հանել, ինչ–որ ֆիզիկական հարված հասցնել, որ հետո գնան ոստիկանությունում սկսեն բողոքներ գրել։ Ամեն դեպքում, քանի տարի է՝ նման փորձեր կան, պետք է սառնասիրտ լինել, և եթե ցանկանում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հետաքրքիր տեղեր կան»,–հավելեց նորընտիր պատգամավորը։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն («Հայաստան» խմբակցություն) ու Տիգրան Պարսիլյանը (Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն) այսօր Ազգային ժողովում երդվեցին՝ անցնելով պատգամավորական լիազորությունների կատարմանը։