00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացը շարժվել է տեղից. Պարույր Հովհաննիսյան

© Photo : official site of MFA of RA Պարույր Հովհաննիսյան
Պարույր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2023
Պարույր Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
Փոխնախարարի խոսքով` ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ ոչ մի երկիր չի առարկել Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Վիզաների ազատականացման հարցը Հայաստան–ԵՄ օրակարգի ամենաբարդ խնդիրներից է, բայց գործընթացն արդեն շարժվում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսելուն։ Գործընթացն այսպիսով տեղից շարժվել է։ Կարևոր է, որ չի եղել որևէ երկիր, որն առարկել է, որովհետև այդ կոնսենսուսն ապահովելը բարդ է։ Սա շատ դրական զարգացում է։ Կշարունակենք ակտիվ աշխատել Եվրամիության և անդամ երկրների հետ, որպեսզի այս գործընթացը հնարավորինս արագացնենք»,- ասաց նա։
Վիզաների ազատականացման շուրջ տարվող աշխատանքների մասին խոսեց նաև ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին։
Նա ընդգծեց, որ այդ հարցում Լեհաստանը Հայաստանի համար խնդիրներ ստեղծող երկիր չէ։
«Բանակցություններն ընթանում են, և հույս ունեմ, որ այս նպատակին կհասնենք, մուտքի ազատականացման գործընթացն իրականություն կդառնա»,– նշեց դեսպանը։
Դիվանագետն անդրադարձավ նաև դիտարկմանը, որ վիզաների ստացման հետ կապված խնդիրներ են լինում, նաև Լեհաստանի դեսպանատան մասով կան բողոքներ, մարդիկ էլ հաճախ խոսում են վիզա ստանալու հետ կապված խարդախությունների մասին։
Սկվեչինսկին շեշտեց, որ Լեհաստանի դեսպանատան խարդախություններից ինքը տեղյակ չէ, բայց դեսպանատանն անձնակազմի պակաս կա, ինչը նաև նկատվում է ԵՄ այլ երկրների դեսպանատներում։

«Դժվար է ասել, որ Լեհաստանի դեսպանատունն ամենաշատ սպասեցնողներից է։ Մենք փորձում ենք վիզաների ստացման համար ժամանակը հնարավորինս դյուրացնել և կրճատել այս գործընթացը։ Բազմաթիվ հարցեր կապված են ավելի գլոբալ խնդիրների հետ։ Դրանք էլ իրենց հերթին համապատասխան լուծումներ են պահանջում»,– նշեց Լեհաստանի դեսպանը։

Հիշեցնենք` երեկ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։
Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացումը քաղաքական որոշում է պահանջում. ԵՄ
Լրահոս
0