00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 2 հազարից ավելին աշխատանք են գտել

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածները Գորիսում
Արցախից բռնի տեղահանվածները Գորիսում - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2023
Արցախից բռնի տեղահանվածները Գորիսում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառվել ու գործազուրկի կարգավիճակ են ձեռք բերել ավելի քան 3000 արցախցիներ։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ Արդեն իսկ աշխատանքային պայմանագիր է կնքել 2384 ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի։ Այսօր Հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
«Նոյեմբերի 14-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել են 3490 ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնցից 3035-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ»,- նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ նշված թվից 1336-ն ուղեգրվել են տարբեր գործատուների մոտ, և նրանցից 289-ն արդեն աշխատանք են գտել։ Նախարարի տեղակալը շեշտեց, որ սա անընդհատ շարունակվող գործընթաց է։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0