https://arm.sputniknews.ru/20231113/pashinjany-germanakan-ynkerutjan-het-qnnarkel-e-akademiakan-qaghaqi-nakhagtsman-ashkhatanqnery-68555291.html
Փաշինյանը գերմանական ընկերության հետ քննարկել է Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները
Փաշինյանը գերմանական ընկերության հետ քննարկել է Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները
Sputnik Արմենիա
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքներն ըստ համապատասխան ժամանակացույցի: 13.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-13T18:44+0400
2023-11-13T18:44+0400
2023-11-13T18:45+0400
ակադեմիական քաղաք
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0d/68554331_0:174:1670:1113_1920x0_80_0_0_44e0aa598d6ed6e08b9e945066dece99.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելի և Յոհան Րաբեի հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքներն ըստ համապատասխան ժամանակացույցի:Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի վարչական տարածքի հյուսիսարևմտյան մասում, որն այժմ ամայի է։ Այստեղ են նախատեսվում տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։ Նախագիծն արդեն արժանացել է մասնագիտական հանրության քննադատությանը։Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 26–ի ՀՀ կառավարության նիստին որոշվել է, որ Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0d/68554331_118:0:1602:1113_1920x0_80_0_0_7417fe32427f80ccb8049ca8424980ca.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ակադեմիական քաղաք, նիկոլ փաշինյան
ակադեմիական քաղաք, նիկոլ փաշինյան
Փաշինյանը գերմանական ընկերության հետ քննարկել է Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները
18:44 13.11.2023 (Թարմացված է: 18:45 13.11.2023) Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքներն ըստ համապատասխան ժամանակացույցի:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելի և Յոհան Րաբեի հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի տարածքներում իրականացված ուսումնասիրություններին, առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես, Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին և այլ հարցերի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքներն ըստ համապատասխան ժամանակացույցի:
Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի վարչական տարածքի հյուսիսարևմտյան մասում, որն այժմ ամայի է։ Այստեղ են նախատեսվում տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։ Նախագիծն արդեն արժանացել է մասնագիտական հանրության քննադատությանը։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 26–ի ՀՀ կառավարության նիստին որոշվել է, որ Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը: