https://arm.sputniknews.ru/20231113/lvondvonum-pashtvonapes-bacvel-e-hh-despanutjan-nvor-shenqy-68561287.html
Լոնդոնում պաշտոնապես բացվել է ՀՀ դեսպանության նոր շենքը. տեսանյութ, լուսանկարներ
Լոնդոնում պաշտոնապես բացվել է ՀՀ դեսպանության նոր շենքը. տեսանյութ, լուսանկարներ
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը Լոնդոնում հայտարարել է, որ դեսպանատան բացման արարողությունից անմիջապես հետո պատրաստվում են ՀՀ–ի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական... 13.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-13T20:17+0400
2023-11-13T20:17+0400
2023-11-13T20:18+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
միացյալ թագավորություն
դեսպան
դեսպանատուն
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0d/68559461_0:131:2500:1537_1920x0_80_0_0_86e229aebafb702a14b57b908103b3d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Լոնդոնում այսօր պաշտոնապես բացվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների և պետական գերատեսչությունների հարևանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 մլրդ դրամ ձեռք է բերել դեսպանության նոր շենք։Նշվում է, որ դեսպանատան բացման արարողությունն այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Միացյալ Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում։Նա իր խոսքում նշել է, որ այս դեսպանությունը հանդիսանում է բարեկամության և համագործակցության փարոս երկու ժողովուրդների միջև, և այս շենքը կամուրջ է, որը կապում է ոչ միայն երկու կառավարությունները, այլև երկու երկրի տնտեսությունները, մշակույթները և ժողովուրդներին:«Այսօր ժապավենը կտրելիս մենք ոչ միայն շենքի բացումն ենք ազդարարում, այլ նոր հիմք ենք դնում մեր հարաբերությունների խորացման համար։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելու մեր քաղաքական երկխոսությունը, մեր տնտեսական և մշակութային կապերը»,– ասել է Միրզոյանը:Նրա խոսքով` նաև հետաքրքիր զուգադիպություն է եղել` դեսպանատան բացման արարողությունից անմիջապես հետո պատրաստվում են երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի՝ ՀՀ–ի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության մեկնարկին:Այնուհետև Արարատ Միրզոյանը գրառում է կատարել դեսպանության պատվո հյուրերի մատյանում` համոզմունք հայտնելով, որ ՀՀ նոր դեսպանությունը հնարավորություն կտա գալիք տասնամյակների ընթացքում խորացնել երկու երկրների հարաբերություններում առկա հիմքերը` բացահայտելով նոր հեռանկարներ, դիմագրավելով ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին։Արարողությանը ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն, ինչպես նաև ՄԹ արքունիքի և դիվանագիտական կորպուսի միջև կապերի մարշալ Ալիստր Հարիսոնը, դիվանագիտական կորպուսի փոխմարշալ Վիկտորյա Բասբին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ։
միացյալ թագավորություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0d/68559461_139:0:2362:1667_1920x0_80_0_0_65d934187544d23fbb98cfdaae5a79d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, միացյալ թագավորություն, դեսպան, դեսպանատուն, արարատ միրզոյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, միացյալ թագավորություն, դեսպան, դեսպանատուն, արարատ միրզոյան
Լոնդոնում պաշտոնապես բացվել է ՀՀ դեսպանության նոր շենքը. տեսանյութ, լուսանկարներ
20:17 13.11.2023 (Թարմացված է: 20:18 13.11.2023) ՀՀ ԱԳ նախարարը Լոնդոնում հայտարարել է, որ դեսպանատան բացման արարողությունից անմիջապես հետո պատրաստվում են ՀՀ–ի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության մեկնարկին, երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Լոնդոնում այսօր պաշտոնապես բացվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների և պետական գերատեսչությունների հարևանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 մլրդ դրամ ձեռք է բերել դեսպանության նոր շենք։
Նշվում է, որ դեսպանատան բացման արարողությունն այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Միացյալ Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում։
Նա իր խոսքում նշել է, որ այս դեսպանությունը հանդիսանում է բարեկամության և համագործակցության փարոս երկու ժողովուրդների միջև, և այս շենքը կամուրջ է, որը կապում է ոչ միայն երկու կառավարությունները, այլև երկու երկրի տնտեսությունները, մշակույթները և ժողովուրդներին:
«Այսօր ժապավենը կտրելիս մենք ոչ միայն շենքի բացումն ենք ազդարարում, այլ նոր հիմք ենք դնում մեր հարաբերությունների խորացման համար։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելու մեր քաղաքական երկխոսությունը, մեր տնտեսական և մշակութային կապերը»,– ասել է Միրզոյանը:
Նրա խոսքով` նաև հետաքրքիր զուգադիպություն է եղել` դեսպանատան բացման արարողությունից անմիջապես հետո պատրաստվում են երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի՝ ՀՀ–ի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության մեկնարկին:
Այնուհետև Արարատ Միրզոյանը գրառում է կատարել դեսպանության պատվո հյուրերի մատյանում` համոզմունք հայտնելով, որ ՀՀ նոր դեսպանությունը հնարավորություն կտա գալիք տասնամյակների ընթացքում խորացնել երկու երկրների հարաբերություններում առկա հիմքերը` բացահայտելով նոր հեռանկարներ, դիմագրավելով ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին։
Արարողությանը ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն, ինչպես նաև ՄԹ արքունիքի և դիվանագիտական կորպուսի միջև կապերի մարշալ Ալիստր Հարիսոնը, դիվանագիտական կորպուսի փոխմարշալ Վիկտորյա Բասբին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ։