https://arm.sputniknews.ru/20231113/kasharq-vercnelu-hamar-dzerbakalel-en-erevani-kentrvon-varchakan-shrjani-erku-pashtvonjaji-68555006.html
Կաշառք վերցնելու համար ձերբակալել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյայի
Կաշառք վերցնելու համար ձերբակալել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյայի
Sputnik Արմենիա
Միջնորդություններ են ներկայացվել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: 13.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-13T18:40+0400
2023-11-13T18:40+0400
2023-11-13T18:42+0400
հակակոռուպցիոն կոմիտե
կաշառք
երևան
պաշտոնյա
կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_0:6:3072:1734_1920x0_80_0_0_fc83c3c9139ae5a58b6dc818c8b8c714.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյա ձերբակալվել են կաշառք վերցնելու համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Տ. Մ.–ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.–ի հետ նախնական համաձայնությամբ տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 700 հազար դրամ կաշառք:Բացի այդ, նույն պաշտոնյաները Երևանում Ն. Ա.–ի և Ա. Ա.–ին պատկանող գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար նրանցից 2023 թ. հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 700.000 դրամ կաշառք:Կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու նրանց կաշառք տված անձանցից երկուսն այսօր ձերբակալվել են:Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Բագրատաշենի մաքսակետի պաշտոնատար անձինքԿենտրոն վարչական շրջանի պաշտոնյաներին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով` կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով։Միջնորդություններ են ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_c413cf02b3bb6c851c6ae436cf233e5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակակոռուպցիոն կոմիտե, կաշառք, երևան, պաշտոնյա, կենտրոն
հակակոռուպցիոն կոմիտե, կաշառք, երևան, պաշտոնյա, կենտրոն
Կաշառք վերցնելու համար ձերբակալել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյայի
18:40 13.11.2023 (Թարմացված է: 18:42 13.11.2023) Միջնորդություններ են ներկայացվել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյա ձերբակալվել են կաշառք վերցնելու համար։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Տ. Մ.–ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.–ի հետ նախնական համաձայնությամբ տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 700 հազար դրամ կաշառք:
Կենտրոն վարչական շրջանի այս պաշտոնյաները հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրենի օգտին թողտվության, հովանավորչության համար 2023 թ. հուլիսի 11–ին նրանից ստացել են 1 մլն դրամ կաշառք:
Բացի այդ, նույն պաշտոնյաները Երևանում Ն. Ա.–ի և Ա. Ա.–ին պատկանող գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար նրանցից 2023 թ. հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 700.000 դրամ կաշառք:
Կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու նրանց կաշառք տված անձանցից երկուսն այսօր ձերբակալվել են:
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաներին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով` կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախաքննությունը շարունակվում է: