https://arm.sputniknews.ru/20231113/hnaravvor-e-erdvoghann-u-putiny-gazaji-veraberjal--banakcutjunner-anckacnen-aghbjur-68524922.html
Հնարավոր է` Էրդողանն ու Պուտինը Գազայի վերաբերյալ բանակցություններ անցկացնեն. աղբյուր
Հնարավոր է` Էրդողանն ու Պուտինը Գազայի վերաբերյալ բանակցություններ անցկացնեն. աղբյուր
Sputnik Արմենիա
Աղբյուրի խոսքով` Էրդողանը մտադիր է վերականգնել հեռախոսային դիվանագիտությունը։ 13.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-13T10:03+0400
2023-11-13T10:03+0400
2023-11-13T10:03+0400
թուրքիա
ռուսաստան
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր պուտին
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65328383_0:110:3251:1939_1920x0_80_0_0_84ccc3e941139de4fa2a203de4f85aad.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօրվանից կվերսկսի Գազայի թեմայով հեռախոսային դիվանագիտությունը համաշխարհային առաջնորդների հետ, հնարավոր է` բանակցություններ լինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրին։Հարցին` հեռախոսային բանակցություններ կարո՞ղ են լինել Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև, աղբյուրը նշել է` չի բացառվում։«Հնարավոր է, որ պարոն նախագահը ՌԴ առաջնորդի հետ քննարկի տարածաշրջանային իրավիճակը։ Իհարկե, նաև երկկողմ օրակարգը` հաշվի առնելով մի շարք ոլորտներում երկրների ակտիվ համագործակցությունը», – ընդգծել է աղբյուրը։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
թուրքիա
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65328383_261:0:2992:2048_1920x0_80_0_0_6d0f0d3599adc4a13fa527c70d3c4fe8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռուսաստան, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, գազայի հատված
թուրքիա, ռուսաստան, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, գազայի հատված
Հնարավոր է` Էրդողանն ու Պուտինը Գազայի վերաբերյալ բանակցություններ անցկացնեն. աղբյուր
Աղբյուրի խոսքով` Էրդողանը մտադիր է վերականգնել հեռախոսային դիվանագիտությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօրվանից կվերսկսի Գազայի թեմայով հեռախոսային դիվանագիտությունը համաշխարհային առաջնորդների հետ, հնարավոր է` բանակցություններ լինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրին։
Հարցին` հեռախոսային բանակցություններ կարո՞ղ են լինել Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև, աղբյուրը նշել է` չի բացառվում։
«Հնարավոր է, որ պարոն նախագահը ՌԴ առաջնորդի հետ քննարկի տարածաշրջանային իրավիճակը։ Իհարկե, նաև երկկողմ օրակարգը` հաշվի առնելով մի շարք ոլորտներում երկրների ակտիվ համագործակցությունը», – ընդգծել է աղբյուրը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։