00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գներն այնքան են բարձրացել, որ ավելի բաձրանալու կարիք չունեն. Նաիրի Սարգսյան

© Sputnik / Armine AlexanyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում գնաճի իրական պատկերը։ Աուդիտորների պալատի նախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է ՀՀ–ում սպառողական գների կառուցվածքը։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Նախորդ տարիներին գներն այնքան են բարձրացել, որ այսօր տնտեսվարողներն այլևս չունեն գների բարձրացման կարիք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած սպառողական գների վերջին ցուցանիշները։
«Թվերը բավականին հեռու են իրականությունից, որովհետև կազմակերպությունները հիմնականում տրամադրում են վիճակագրական հաշվետություններ, որոնք չվերահսկվող են, պատժի չարժանացվող, և այդ հաշվետվությունների մեջ իրականությունը չի արտացոլվում։ Բայց Վիճակագրակն կոմիտեն այդ հաշվետվությունները վերցնում է ու վերահրապարակում որոշակի փոփոխություններով»,– ասաց Սարգսյանը` հավելելով, որ իրական սպառողական գները, որպես կանոն, ավելի բարձր են, քան այն, ինչ ներկայացված է պաշտոնական վիճակագրության մեջ։
Բացի այդ, սպառողական գների միջինացված ցուցանիշի վրա ազդում են տարբեր ապրանքային շուկաների գները, այդ թվում` այնպիսի ապրանքների, որոնք լայն սպառում չունեն։ Բայց դրանց գների փոփոխությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գնաճի ընդհանուր ցուցանիշի վրա։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023թ–ի հունվար–հոկտեմբերի ամիսների սպառողական ինդեքսի ցուցանիշը, որը հոկտեմբերի դրությամբ կազմում է 0.1 տոկոս։ Մինչդեռ, հունվարին և փետրվարին` նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, կազմել է 8.1 տոկոս։
Նաիրի Սարգսյանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ գնաճի ընդհանուր ցուցանիշի մեջ հատկապես մեծ պահանջարկ ունեցող որ ապրանքներն են էապես էժանացել ու որոնք` թանկացել։
«Օրինակ` 11տոկոս գնաճ է տեղի ունեցել մեծ պահանջարկ վայելող այնպիսի ապրանքների շուկայում, ինչպիսին է տավարի և հորթի միսը։ Հիմա եկեք համեմատենք խոզի մսի հետ, որը 10 տոկոսով գնանկում է գրանցել։ Այսինքն` եթե մսի այս երկու տեսակների գները համեմատենք, ապա կարող ենք ասել, որ գնաճը միջինը եղել է 1 տոկոսի շրջանակներում։ Բայց տնային տնտեսությունները որ միսն են ավելի շատ օգտագործում և արդյունքում իրական գնաճը ինչ ազդեցուոյւն է ունեցել տնային տնտեսությունների վրա՝ մենք չենք կարող ասե, որովհետև այդ հետազոտություններն իրականում չկան»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Նույն կերպ կաթնամթերքը թանկացել է 5.5 տոկոսով, պահածոյացված կաթը` 10.5 տոկոսով, պանիրը` 6.6 տոկոսով։ Իսկ, օրինակ, բրինձը էժանացել է 4.3 տոկոսով, ալյուրն ու ձավարեղենը` 11.2։
Տարբեր պրանքների գների նվազումից ու թանկացումից կախված՝ սպառողական գներն ընդհանուր առմամբ 2023թ–ի 10 ամիսներին թանկացել են 2.5 տոկոսով։ Բայց գնաճի իրական չափը տնային տնտեսություններն իրենց կենցաղում ու գրպանի վրա զգում են` կախված այն հանգամանքից, թե ավելի շատ ինչ ապրանքներ են սպառում։
Այդուհանդերձ, հրապարակված գնաճի պաշտոնական ցուցանիշը ներկա պահին գտնվում է բյուջեով նախանշված գնաճի 4-4.5 տոկոսի սահմաններում։ Հաշվի առնելով գնաճի տեմպը` Նաիրի Սարգսյանը կարծիք հայտնեց, որ մինչև տարեվերջ գնաճը կպահպանվի թիրախային ցուցանիշի մակարդակում։
Սեպտեմբերի վերջին գնաճը կազմել է 0.1%. ՀՀ ԿԲ նախագահ
«Բայց դեպքերն այնքան արագ են զարգանում, վաղը կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ ամեն ինչ դուրս գա վերահսկողությունից, և այդ կանխատեսումն իրականություն չդառնա»,– չբացառեց տնտեսագետը։
Ամեն դեպքում Սարգսյանը նաև հիշեցրեց, որ ավանդաբար տարեվերջին ՀՀ–ում սպառողական գների բավական մեծ գնաճ է տեղի ունենում, ինչը ազդում է նաև դեկտեմբերյան գնաճի ցուցանիշի վրա։ Բայց և հույս հայտնեց, որ որքան էլ դեկտեմբերին գները բարձրանան, տարեկան կտրվածքով գնաճը կպահպանվի թիրախային ցուցանիշի սահմաններում։
Հիշեցնենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն` 2023թ–ի հոկտեմբերին 2022-ի հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում աճել է 0.1 տոկոսով:
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նվազել են 3 տոկոսով։ Հացաբուլկեղեն և ձավարեղեն ապրանքախմբում արձանագրվել է 8.4 տոկոս գնանկում: Հացն էճանացել է 7.1 տոկոսով, մակարոնեղենը՝ 11.3 տոկոսով, միսը` 0.4–ով, շաքարը` 5.4 տոկոսով:
Ձվի գինը 1 տարվա ընթացքում աճել է 13.3 տոկոսով, կաթնամթերքի, պանրի գինը`0.8–ով։
Ալկոհոլային խմիչքները և ծխախոտը թանկացել են 8.5 տոկոսով, հագուստն ու կոշկեղենը` 4 տոկոսով:
Լրահոս
0