https://arm.sputniknews.ru/20231113/dvoktvor-lizan-humanitar-ognutjun-kbazhani-ararati-marzum-gtnvvogh-lghic-teghahanvatsnerin-68531048.html
«Դոկտոր Լիզան» հումանիտար օգնություն կբաժանի Արարատի մարզում գտնվող ԼՂ–ից տեղահանվածներին
«Դոկտոր Լիզան» հումանիտար օգնություն կբաժանի Արարատի մարզում գտնվող ԼՂ–ից տեղահանվածներին
Sputnik Արմենիա
Հումանիտար բեռները կբաշխվեն Արարատի մարզի Արտաշատ և Մասիս համայնքների, ինչպես նաև հարակից գյուղերի միջև։ 13.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-13T12:28+0400
2023-11-13T12:28+0400
2023-11-13T12:46+0400
«դոկտոր լիզա»
բարեգործություն
ռուսաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0d/68528459_0:43:1600:944_1920x0_80_0_0_13a29ca1e542f743660529bfe60cc443.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Այսօրվանից «Դոկտոր Լիզա» հիմնադրամը սկսում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու երրորդ միջոցառումը, այս անգամ՝ Արարատի մարզում։Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի խորհրդի անդամ, «Դոկտոր Լիզա» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Անի Մարտիրոսյանը: «Դոկտոր Լիզա» հիմնադրամը 10 տոննա հումանիտար բեռ է բաժանել արցախցի փախստականներինՀոկտեմբերի կեսերին «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը Հայաստան էր բերել 10 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Բեռը ներառում էր բժշկական պարագաներ, մանկական սնունդ, քնապարկեր և այլն: Մինչև ձմեռ սպասվում էր նոր խմբաքանակ։Մարտիրոսյանը հիշեցրեց, որ հիմնադրամը արդեն մի քանի տարի օգնում է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին` համակարգելով նրանց տրվող օգնությունը։2020 թվականից հիմնադրամի կամավորները ակտիվորեն համագործակցել են և օգնել բնակիչներին ինչպես ԼՂ տարածքում, այնպես էլ Հայաստանում։Նրա խոսքով, մարդասիրական օգնություն բաժանելիս կամավորներն ամեն անգամ հուզիչ պատմություններ են լսում տեղահանման և մարդկանց կարիքների մասին։Օրինակ՝ նախօրեին հիմնադրամի կամավորների մոտ են եկել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երկու դեռահասներ՝ 12 և 17 տարեկան։ Զրույցի ընթացքում պարզվել է, որ 12-ամյա դեռահասի ընտանիքի 5 անդամներից 2–ը քնում են հատակին։Մարտիրոսյանի խոսքով` հիմնադրամը մի քանի տարի է, ինչ համագործակցում է պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում։ Ներկայումս համագործակցում են ինչպես Արարատի մարզպետի, այնպես էլ համայքապետերի հետ մարդկանց կարիքները ճիշտ գնահատելու և համապատասխան օգնություն տրամադրելու համար։Մարդասիրական օգնությունը ներառում է տաքացուցիչներ, թեյնիկներ, մահճակալներ և անկողնային պարագաներ: Բեռները գնվել են Հայաստանում։Իր հերթին «Փրկիր երեխային թեժ կետերում» ծրագրի ղեկավար Վլադիմիր Խավշաբոն նշեց, որ հիմնադրամից մարդասիրական առաքելությամբ առաջինը ԼՂ է ուղևորվել Ելիզավետա Գլինկան։Նա վերականգնողական սարքավորումներ է մատակարարել ԼՂ մանկական հիվանդանոցներին։ 2020 թվականին առաքելությունը շարունակել է հիմնադրամի ղեկավար Նատալյա Ավիլովան։Նրա խոսքով, իրենք փորձել են հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքել տարբեր աղբյուրներից՝ հասկանալու համար, թե ինչ է պետք տեղահանվածներին։ Խավշաբոն նշեց, որ օգնության բաշխման հարցում իրենց օգնում են կամավորները։Նա ընդգծեց, որ մարդասիրական օգնության բաշխումից հետո իրենք կրկին Հայաստան կգան բեռների նոր խմբաքանակով։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0d/68528459_176:0:1600:1068_1920x0_80_0_0_96a67505737f65542583d3d37124a398.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«դոկտոր լիզա», բարեգործություն, ռուսաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված
«դոկտոր լիզա», բարեգործություն, ռուսաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված
«Դոկտոր Լիզան» հումանիտար օգնություն կբաժանի Արարատի մարզում գտնվող ԼՂ–ից տեղահանվածներին
12:28 13.11.2023 (Թարմացված է: 12:46 13.11.2023) Հումանիտար բեռները կբաշխվեն Արարատի մարզի Արտաշատ և Մասիս համայնքների, ինչպես նաև հարակից գյուղերի միջև։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Այսօրվանից «Դոկտոր Լիզա» հիմնադրամը սկսում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու երրորդ միջոցառումը, այս անգամ՝ Արարատի մարզում։
Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի խորհրդի անդամ, «Դոկտոր Լիզա» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Անի Մարտիրոսյանը:
Հոկտեմբերի կեսերին «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը Հայաստան էր բերել 10 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Բեռը ներառում էր բժշկական պարագաներ, մանկական սնունդ, քնապարկեր և այլն: Մինչև ձմեռ սպասվում էր նոր խմբաքանակ։
Մարտիրոսյանը հիշեցրեց, որ հիմնադրամը արդեն մի քանի տարի օգնում է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին` համակարգելով նրանց տրվող օգնությունը։
2020 թվականից հիմնադրամի կամավորները ակտիվորեն համագործակցել են և օգնել բնակիչներին ինչպես ԼՂ տարածքում, այնպես էլ Հայաստանում։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 20 տոննա մարդասիրական բեռ է բերվել, և այսօրվանից մենք կիրականացնենք մեր երրորդ միջոցառումն Արարատի մարզի Մասիս, Արտաշատ համայնքներում և և հարակից 4-5 գյուղերում»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, մարդասիրական օգնություն բաժանելիս կամավորներն ամեն անգամ հուզիչ պատմություններ են լսում տեղահանման և մարդկանց կարիքների մասին։
Օրինակ՝ նախօրեին հիմնադրամի կամավորների մոտ են եկել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երկու դեռահասներ՝ 12 և 17 տարեկան։ Զրույցի ընթացքում պարզվել է, որ 12-ամյա դեռահասի ընտանիքի 5 անդամներից 2–ը քնում են հատակին։
Մարտիրոսյանի խոսքով` հիմնադրամը մի քանի տարի է, ինչ համագործակցում է պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում։ Ներկայումս համագործակցում են ինչպես Արարատի մարզպետի, այնպես էլ համայքապետերի հետ մարդկանց կարիքները ճիշտ գնահատելու և համապատասխան օգնություն տրամադրելու համար։
Մարդասիրական օգնությունը ներառում է տաքացուցիչներ, թեյնիկներ, մահճակալներ և անկողնային պարագաներ: Բեռները գնվել են Հայաստանում։
Իր հերթին «Փրկիր երեխային թեժ կետերում» ծրագրի ղեկավար Վլադիմիր Խավշաբոն նշեց, որ հիմնադրամից մարդասիրական առաքելությամբ առաջինը ԼՂ է ուղևորվել Ելիզավետա Գլինկան։
Նա վերականգնողական սարքավորումներ է մատակարարել ԼՂ մանկական հիվանդանոցներին։ 2020 թվականին առաքելությունը շարունակել է հիմնադրամի ղեկավար Նատալյա Ավիլովան։
Նրա խոսքով, իրենք փորձել են հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքել տարբեր աղբյուրներից՝ հասկանալու համար, թե ինչ է պետք տեղահանվածներին։ Խավշաբոն նշեց, որ օգնության բաշխման հարցում իրենց օգնում են կամավորները։
«Կամավորները գալիս են խմբերով, ընտանիքներով կամ մենակ։ Եթե կամավորների օգնության կարիք է լինում, մենք տեղեկացնում ենք այդ մասին սոցիալական ցանցերի միջոցով։ Կամավորներն օգնում են տարբեր հարցերում` բեռների տեսակավորումից մինչև հոգեբանական օգնություն»,- ասաց Խավշաբոն:
Նա ընդգծեց, որ մարդասիրական օգնության բաշխումից հետո իրենք կրկին Հայաստան կգան բեռների նոր խմբաքանակով։