00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացու ընտանիքը 3 տարի անց աջակցություն է ստացել

© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Բաժանորդագրվել
Թեև կինը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության շահառու է, բայց տարիներ շարունակ աջակցություն չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացու ընտանիքը 3 տարի անց սոցիալական աջակցություն է ստացել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Քաղաքացին դիմել է ՄԻՊ–ին և հայտնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իր ամուսինը Բաքվի դատարանի կողմից ապօրինի դատապարտվել է ազատազրկման։ Ընտանիքն այժմ ապրում է սոցիալապես անապահով պայմաններում։
«Դիմումատուն խնդրել է պաշտպանի աջակցությունը՝ որպես Բաքվում ազատությունից ապօրինի զրկված անձի ընտանիք, իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանի աշխատակազմում բարձրացված հարցի առնչությամբ իրականացվել են ուսումնասիրություններ։
Քննարկումների և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դիմումատուն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության միջոցառման շահառու է, մինչդեռ տարիներ շարունակ չի ստացել այն։
Պաշտպանի արագ արձագանքման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում ընտանիքին տրամադրվել է շուրջ 3 տարվա չվճարված դրամական օգնությունը։
Նշենք, որ Բաքուն այս պահին հաստատում է հայկական կողմից 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի մեծ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ, ևս 2–ին առևանգել են 2023–ի մայիսի 26–ին։ Մայիսի 27-ին Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։
Չեմ բացառում, որ չներեն ինձ. Փաշինյանը` Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
Լրահոս
0