https://arm.sputniknews.ru/20231112/nvor-vorvoshum-bernatarneri-hamar-erevanum-sharunakvum-e-kentrvoni-bernatapman-tsragiry-68513140.html
Նոր որոշում բեռնատարների համար. Երևանում շարունակվում է Կենտրոնի բեռնաթափման ծրագիրը
Նոր որոշում բեռնատարների համար. Երևանում շարունակվում է Կենտրոնի բեռնաթափման ծրագիրը
Sputnik Արմենիա
Բեռնատարների համար նախատեսված սահմանափակումները կգործեն ժամը 07։00-21։00–ն։ 12.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-12T10:23+0400
2023-11-12T10:23+0400
2023-11-12T10:24+0400
բեռնատար
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0e/55319446_0:100:1600:1001_1920x0_80_0_0_c64aa48a4245e23b13f5da55b5460b9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:Տուգանքներից խուսափելու համար քաղաքապետարանը հորդորում է հետևել ճանապարհային նշաններին:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0e/55319446_0:0:1424:1068_1920x0_80_0_0_31ea1536a718701e8bce28f01a3a1d9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեռնատար, երևան
Նոր որոշում բեռնատարների համար. Երևանում շարունակվում է Կենտրոնի բեռնաթափման ծրագիրը
10:23 12.11.2023 (Թարմացված է: 10:24 12.11.2023) Բեռնատարների համար նախատեսված սահմանափակումները կգործեն ժամը 07։00-21։00–ն։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար (ավտոմեքենայի ու բեռի ընդհանուր քաշը-խմբ.): Այդ հատվածները ներառում են շուրջ 40 փողոց և պողոտա»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:
Տուգանքներից խուսափելու համար քաղաքապետարանը հորդորում է հետևել ճանապարհային նշաններին: