https://arm.sputniknews.ru/20231112/ashkhatanq-chgtan-isk-aprel-petq-er-arcakhci-qujrery-sksel-en-zhengjalvov-hac-tkhel-hhhum-68458818.html
Աշխատանք չգտան, իսկ ապրել պետք էր․ արցախցի քույրերը սկսել են ժենգյալով հաց թխել ՀՀ–ում
Աշխատանք չգտան, իսկ ապրել պետք էր․ արցախցի քույրերը սկսել են ժենգյալով հաց թխել ՀՀ–ում
Sputnik Արմենիա
Արցախցի կանայք ամբողջ օրը փռում են անցկացնում, որ մտքերից, տան կարոտից չգժվեն։ 12.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-12T20:41+0400
2023-11-12T20:41+0400
2023-11-12T20:42+0400
արցախ
հայաստան
ժենգյալով հաց
աշխատանք
տուն
ստեփանակերտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/03/68203155_0:4:1601:904_1920x0_80_0_0_7d579d31066d5e6a47efa30e976b9f9a.jpg
Բաղդասարյան-Դանիելյան ընտանիքը վերջիններից մեկն է լքել հայրենի Արցախը։ Նոր բնակավայրին դժվարությամբ են ընտելանում. Ագարակ գյուղում վարձակալած տանը գիշերը մկների ձայներ են լսվում․ տունը տարիներ շարունակ լքված է եղել։Որպեսզի չնստեն տանը և կարողանան պետական աջակցության միջոցների ավարտից հետո վճարել տան վարձը (հիմա 180 հազար դրամ են վճարում), երկու քույրերը որոշեցին ինչ-որ բան նախաձեռնել։ Երկուսի ընտանիքները միասին 9 հոգի են, երկուսն էլ կայուն աշխատանք են ունեցել․ Անահիտը տարբեր ընկերություններում կադրերի բաժնի պետ է եղել, Արեգան աշխատել է պաշտպանության նախարարության համակարգում:Եվ ահա կյանքում առաջին անգամ սկսեցին ժենգյալով հաց, կարկանդակներ ու խմորեղեն թխել ոչ թե տան անդամների, այլ վաճառքի համար, որովհետև աշխատանք գտնելու փորձերն այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին։Վարձով տները թանկ են կամ վատ վիճակում. կացարաններում ապրող արցախցիները չգիտեն` ուր գնանՀիմա Ագարակ գյուղ տանող ճանապարհին մի ցուցանակ կա, որի վրա գրված է. «Արցախի ժենգյալով հաց»: Արդեն մեկ ամիս է` ստեփանակերտցի քույրերը պատրաստում են արցախյան ավանդական ուտեստը։Նրանց օգնում են Արեգայի ամուսինն ու որդին։ Ամեն երեկո նրանք գնում են շուկա, թարմ կանաչիներ գնում, որ առավոտյան պատրաստեն միջուկը։ Յուրաքանչյուր հացի մեջ 325 գրամ միջուկ է դրվում։Թեև ժենգյալով հացին յուրահատուկ համ տվող կնձմնձուկ չկա այս տարածքում, բայց Արեգան ասում է, որ փորձում են Արցախի իսկական ժենգյալով հացին հնարավորինս մոտ համ ստանալ։Սկզբում քույրերը հենց ճանապարհին էին վաճառում ժենգյալով հացը, բայց գործն առաջ չէր գնում. ակտիվ երթևեկության պատճառով վարորդները չէին կանգնում այդ հատվածում։Օգնության հասավ գյուղապետը․ տեսնելով ընտանիքի աշխատասիրությունը` նա անվճար տարածք հատկացրեց բենզալցակայանի մոտ։Հադրութ իջնելու հրաման այդպես էլ չեղավ․ Արցախում միլիոններ թողած ընտանիքը 0-ից է սկսումԱյդպես էլ հայտնվեց Արցախի բույրերով լցված մինի-ճաշարանը, որն արդեն սիրելի վայր է դարձել ոչ միայն գյուղացիների, այլև պատահաբար «մի բան ուտելու» եկած մարդկանց համար։Ամենասիրվածը փախլավան է ու ժենգյալով հացը։Քույրերը չեն դժգոհում, քանի որ հասկանում են`կան մարդիկ, որոնք ավելի ծանր վիճակում են հայտնվել։ Աշխատանքը սկսում են առավոտյան 6-ին և մինչև ուշ ժամ մնում։ Ասում են` տուն են գնում քնելու համար։Ընտանիքները դեռ չեն հարմարվել նոր վայրին, իսկ տան, հայրենի Ստեփանակերտի մասին խոսակցությունները չափազանց ցավոտ են։Մինչև վերջին օրը Արեգան ու Անահիտը չէին հավատում, որ ստիպված կլինեն լքել հայրենիքը, այդ պատճառով էլ գրեթե վերջինն են դուրս եկել Ստեփանակերտից։ Սեպտեմբերի 29-ին եկել են Գորիս, այնտեղից էլ` Ագարակ գյուղ։«Ամբողջ օրը փռում ենք անցկացնում, որ մտքերից, տան կարոտից չգժվենք։ Ապագան շատ մշուշոտ է թվում»,-ասում է Անահիտը։Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 101 848 մարդ: Բայց բռնի տեղահանվածների մեծ մասը մինչ օրս չի կարողանում աշխատանք գտնել։«Դուրս գալուց առաջ գրկեցի մեր տունը...». Իջևանը նման է Արցախին, կարոտը մի քիչ խլանում է
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/21/16362141_541:177:1138:773_100x100_80_0_0_24c2193fa5ee2df0d2197d0f6f3a314e.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/21/16362141_541:177:1138:773_100x100_80_0_0_24c2193fa5ee2df0d2197d0f6f3a314e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Как сестры из Карабаха начали печь женгялов хац в Армении
Sputnik Արմենիա
Как сестры из Карабаха начали печь женгялов хац в Армении
2023-11-12T20:41+0400
true
PT1M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/03/68203155_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e20d14fc7d790e7e0e96f96d8a5bf2d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/21/16362141_541:177:1138:773_100x100_80_0_0_24c2193fa5ee2df0d2197d0f6f3a314e.jpg
արցախ, հայաստան, ժենգյալով հաց, աշխատանք, տուն, ստեփանակերտ, видео
արցախ, հայաստան, ժենգյալով հաց, աշխատանք, տուն, ստեփանակերտ, видео
Աշխատանք չգտան, իսկ ապրել պետք էր․ արցախցի քույրերը սկսել են ժենգյալով հաց թխել ՀՀ–ում
20:41 12.11.2023 (Թարմացված է: 20:42 12.11.2023) Արցախցի կանայք ամբողջ օրը փռում են անցկացնում, որ մտքերից, տան կարոտից չգժվեն։
Բաղդասարյան-Դանիելյան ընտանիքը վերջիններից մեկն է լքել հայրենի Արցախը։ Նոր բնակավայրին դժվարությամբ են ընտելանում. Ագարակ գյուղում վարձակալած տանը գիշերը մկների ձայներ են լսվում․ տունը տարիներ շարունակ լքված է եղել։
Որպեսզի չնստեն տանը և կարողանան պետական աջակցության միջոցների ավարտից հետո վճարել տան վարձը (հիմա 180 հազար դրամ են վճարում), երկու քույրերը որոշեցին ինչ-որ բան նախաձեռնել։ Երկուսի ընտանիքները միասին 9 հոգի են, երկուսն էլ կայուն աշխատանք են ունեցել․ Անահիտը տարբեր ընկերություններում կադրերի բաժնի պետ է եղել, Արեգան աշխատել է պաշտպանության նախարարության համակարգում:
Եվ ահա կյանքում առաջին անգամ սկսեցին ժենգյալով հաց, կարկանդակներ ու խմորեղեն թխել ոչ թե տան անդամների, այլ վաճառքի համար, որովհետև աշխատանք գտնելու փորձերն այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին։
Հիմա Ագարակ գյուղ տանող ճանապարհին մի ցուցանակ կա, որի վրա գրված է. «Արցախի ժենգյալով հաց»: Արդեն մեկ ամիս է` ստեփանակերտցի քույրերը պատրաստում են արցախյան ավանդական ուտեստը։
Նրանց օգնում են Արեգայի ամուսինն ու որդին։ Ամեն երեկո նրանք գնում են շուկա, թարմ կանաչիներ գնում, որ առավոտյան պատրաստեն միջուկը։ Յուրաքանչյուր հացի մեջ 325 գրամ միջուկ է դրվում։
«Միջուկն անպայման կշռում եմ, որ ամեն հացի մեջ հավասար քանակությամբ կանաչի լինի»,- ասում է Արեգան:
Թեև ժենգյալով հացին յուրահատուկ համ տվող կնձմնձուկ չկա այս տարածքում, բայց Արեգան ասում է, որ փորձում են Արցախի իսկական ժենգյալով հացին հնարավորինս մոտ համ ստանալ։
Սկզբում քույրերը հենց ճանապարհին էին վաճառում ժենգյալով հացը, բայց գործն առաջ չէր գնում. ակտիվ երթևեկության պատճառով վարորդները չէին կանգնում այդ հատվածում։
Օգնության հասավ գյուղապետը․ տեսնելով ընտանիքի աշխատասիրությունը` նա անվճար տարածք հատկացրեց բենզալցակայանի մոտ։
Այդպես էլ հայտնվեց Արցախի բույրերով լցված մինի-ճաշարանը, որն արդեն սիրելի վայր է դարձել ոչ միայն գյուղացիների, այլև պատահաբար «մի բան ուտելու» եկած մարդկանց համար։
Ամենասիրվածը փախլավան է ու ժենգյալով հացը։
Քույրերը չեն դժգոհում, քանի որ հասկանում են`կան մարդիկ, որոնք ավելի ծանր վիճակում են հայտնվել։ Աշխատանքը սկսում են առավոտյան 6-ին և մինչև ուշ ժամ մնում։ Ասում են` տուն են գնում քնելու համար։
Ընտանիքները դեռ չեն հարմարվել նոր վայրին, իսկ տան, հայրենի Ստեփանակերտի մասին խոսակցությունները չափազանց ցավոտ են։
Մինչև վերջին օրը Արեգան ու Անահիտը չէին հավատում, որ ստիպված կլինեն լքել հայրենիքը, այդ պատճառով էլ գրեթե վերջինն են դուրս եկել Ստեփանակերտից։ Սեպտեմբերի 29-ին եկել են Գորիս, այնտեղից էլ` Ագարակ գյուղ։
«Ամբողջ օրը փռում ենք անցկացնում, որ մտքերից, տան կարոտից չգժվենք։ Ապագան շատ մշուշոտ է թվում»,-ասում է Անահիտը։
Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 101 848 մարդ: Բայց բռնի տեղահանվածների մեծ մասը մինչ օրս չի կարողանում աշխատանք գտնել։