00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքեր և ում հաշվին են հակառուսական տրամադրություններ առաջ մղում Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanՆարեկ Մալյանը Սորոսի հիմնադրամի գործունեության դեմ բողոքի ակցիայի ժամանակ (3 հունիսի, 2019 թ. Երևան)
Նարեկ Մալյանը Սորոսի հիմնադրամի գործունեության դեմ բողոքի ակցիայի ժամանակ (3 հունիսի, 2019 թ. Երևան) - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2023
Նարեկ Մալյանը Սորոսի հիմնադրամի գործունեության դեմ բողոքի ակցիայի ժամանակ (3 հունիսի, 2019 թ. Երևան)
Բաժանորդագրվել
3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող Հայաստանում գործում է ավելի քան 9 հազար հասարակական կազմակերպություն` մեկ ՀԿ` յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի հաշվով։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայկական հասարակական կազմակերպությունների զգալի մասը արտաքին ֆինանսավորում ունի, իսկ նրանց գործունեությունն ուղղված է հասարակության ապակայունացմանն ու պառակտմանը «բաժանիր և տիրիր» հնագույն սկզբունքով։
Այդ նպատակով նրանք, օրինակ, աջակցում են քաղաքական էլիտայի որոշ խմբերի և նրանց լարում մյուսների դեմ կամ առաջ են մղում գենդերային թեմաներով գաղափարներ` ի հակակշիռ պահպանողական-նահապետական արժեքների։
Ինչպես և ամենուր, հայաստանյան ՀԿ-ների համար առաջնային է իշխանության մարմինների գործունեության նկատմամբ «հանրային վերահսկողությունը»: Նրանք ստեղծում են վերահսկվող լրատվամիջոցներ և ինտերնետ-հարթակներ, աջակցում են քաղաքացիական և «քաղաքականամերձ» ակտիվիստներին։
Sputnik.Live-ը պարզել է` ինչպես է դա արվում։

Հակառուսական տրամադրությունների սերմանում

ԱՄՆ-ն և ԵՄ երկրները Հայաստանում ստեղծել են «ռեսուրսային», «մեդիա» և «իրավապաշտպան» կենտրոնների ցանց, որոնք աշխատում են մեկ ընդհանուր տրամաբանության շրջանակում։ Այս ցանցի շրջանակում իրար սերտորեն փոխկապակցված և միևնույն աղբյուրներից ֆինանսավորվող, բայց, այնուամենայնիվ, ճյուղավորված հեռուստաալիքների և կայքերի միջոցով բնակչությանը պարտադրվում է արևմտամետ հռետորաբանություն։
ՀԿ-ների գործունեությունն իրականացվում է առավել սոցիալական–զգայուն ոլորտներում` մարդու իրավունքներ, ԶԼՄ-ների ազատություն, կրթություն, ժողովրդավարության սկզբունքներ և այլն: Ընտրական ոլորտում մեկնարկել են քաղաքացիական ակտիվության խթանման, ընտրությունների դիտարկման և այլ ծրագրեր:
Այս կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն այն է, որ Հայաստանը վերահսկվի արտաքին ուժերի կողմից և նրանց անհրաժեշտ քաղաքական ուղղություն բռնի։
Տեղական ՀԿ-ները չեն թաքցնում, որ գոյատևում են առավելապես արևմտյան ֆինանսավորման հաշվին։ Իրենց կայքերում և միջոցառումներում նրանք օգտագործում են միջազգային դոնորների տարբերանշանները։
© SputnikԱրևմուտքի կողմից ամենաակտիվ հայկական ՀԿ-ների ֆինանսավորումը
Արևմուտքի կողմից ամենաակտիվ հայկական ՀԿ-ների ֆինանսավորումը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2023
Արևմուտքի կողմից ամենաակտիվ հայկական ՀԿ-ների ֆինանսավորումը
Հայաստանյան ՀԿ-ների նախագծային ֆինանսավորման ամբողջական ծավալը ճշգրիտ ուսումնասիրել հնարավոր չէ։ Անհատական դրամաշնորհների վերաբերյալ տվյալներ են հրապարակում միայն Սորոսի հիմնադրամի գրասենյակը, Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը (NED) և բրիտանական «Sigrid Rausing Trust» հիմնադրամը: Ընդ որում` հայտնի է, որ նրանք ֆինանսավորման առյուծի բաժինը ստանում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի, Հայաստանում արևմտյան երկրների դեսպանատների և մի շարք այլ արևմտյան հիմնադրամների ու կազմակերպությունների միջոցով: Այս կառույցները լավագույն դեպքում հրապարակում են միայն երկրին վերաբերող ընդհանուր թվային վիճակագրությունը` առանց մանրամասներ բացահայտելու։
© SputnikՀայաստանում USAID-ի ներդրումների ծավալը
Հայաստանում USAID-ի ներդրումների ծավալը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2023
Հայաստանում USAID-ի ներդրումների ծավալը
Արևմտյան ֆինանսավորումը չթաքցնող ամենաակտիվ ՀԿ-ներն են «Իրազեկ քաղաքացիների միավորումը» (զբաղվում է ընտրական գործընթացների մոնիտորինգով, բարեփոխումների ծրագրերի մշակմանը մասնակցելով, կեղծ լուրերի դեմ պայքարով), «Հանրային լրագրության ակումբը» (մեդիաոլորտի զարգացում, թրեյնինգներ լրագրողների համար), «Boon» հիմնադրամը (գիտնականների և մշակութային գործիչների առաջխաղացում մեդիատարածքում), «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» (արտաքին քաղաքական հետազոտություններ), «Երիտասարդները հանուն զարգացման» (երիտասարդության շրջանում ժողովրդավարական արժեքների ամրապնդում) և այլն:
© SputnikԻնչպես է Արևմուտքը ֆինանսավորում հայկական ԶԼՄ-ները
Ինչպես է Արևմուտքը ֆինանսավորում հայկական ԶԼՄ-ները - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2023
Ինչպես է Արևմուտքը ֆինանսավորում հայկական ԶԼՄ-ները
Արևմտյան դերակատարները հայտարարում են, որ Հայաստանի համար գլխավոր վտանգը «Ռուսաստանի հիբրիդային ագրեսիան» է և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին։ Դրամաշնորհ տվողներն անհրաժեշտ են համարում քաղհասարակության շրջանում այդ դիրքորոշման հանրահռչակումը։
Գործնականում արևմտյան երկրները նման քաղաքականության միջոցով Հայաստանում ձևավորում են իրենց հավատարիմ քաղաքական էլիտայի խմբեր, իրենց անհրաժեշտ տեղեկատվական ֆոն են ապահովում՝ փորձելով ազդել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։
Մասկը հայտարարել է, որ Սորոսն ատում է մարդկությանը

ՀԿ-ները ձգտում են իշխանության

Արևմտամետ ՀԿ-ները, որոնք տարբեր մեդիագործիքների միջոցով ազատորեն առաջ են մղում սեփական նախաձեռնությունները, հաճախ փոխում են իրենց գործունեությունը և դառնում երկրի քաղաքական կյանքի ակտիվ մասնակից (անգամ ազդեցություն գործելով իշխանությունների վրա)։
Հայաստանում նման կազմակերպության վառ օրինակ է «Իրազեկ քաղաքացիների միավորումը» (ԻՔՄ):
Այս ՀԿ-ի ղեկավարը հայտնի և փորձառու հակառուսական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանն է։
2018 թվականի իշխանափոխությունից հետո նա գլխավորեց վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, իշխանություններից գումար ստացավ տարբեր ընտրությունների դիտորդական առաքելություններ կազմակերպելու համար, ընդգրկվեց Հայաստանի Հանրային խորհրդի կազմում, ներգրավվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում, դարձավ ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ, հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ և սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ։
Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ-ի հետազոտության համաձայն, որը նվիրված է Հայաստանում ընտրական գործընթացներում արևմտամետ ՀԿ-ների ներգրավմանը, ԻՔՄ-ն նաև նաև NED-ից 57 հազար դոլար է ստացել ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման «բացասական հետևանքները» գնահատելու համար:
2017-ին Դանիել Իոաննիսյանը նույնիսկ որպես փորձագետ հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովում որտեղ խոսեց այն մասին, թե Հայաստանի համար որքան վատ է ԵԱՏՄ անդամ լինելը: Որպես այլընտրանք, իհարկե, նա և իր թիմակիցները «եվրոպական ապագա» են առաջարկում։
Նույն նպատակի համար ԻՔՄ-ին գումարներ են հատկացնում Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն ու Սորոսի հիմնադրամը։ ԻՔՄ-ն դրանք «յուրացնում է» իր ստեղծած fip.am պորտալի միջոցով («Փաստերի ստուգման հարթակ»), նախագծի «դոնորները» նշված են կայքի գլխավոր էջի ներքևում:
Այս հարթակն իրեն «անկախ լրատվամիջոց» է անվանում, որի գլխավոր նպատակը «պաշտոնատար անձանց, պաշտոնական մարմինների և ԶԼՄ-ների կողմից հրապարակվող իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության բացահայտումն է»: Առանձին նշվում է, որ տվյալ պորտալի լրագրողները որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբերի շահեր չեն ներկայացնում:
Օրինակ՝ 2017 թվականին հարթակը «բացահայտել էր» ԵՏՀ Կոլեգիայի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի` «իրականությանը չհամապատասխանող հայտարարությունն» այն մասին, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև սկզբունքային տարբերությունն այն է, որ որոշումներ ընդունելիս Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներն ունեն հավասար թվով նախարարների ներկայացվածություն։
Ըստ FIP-ի հոդվածի՝ Եվրոպական խորհրդում որոշումներն ընդունվում են այնպես, ինչպես Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, իսկ հետո նշվում էր, որ իրականում ԵՄ-ում նույնը չէ՝ «որոշ երկրորդական կարևորության հարցերի դեպքում այս մարմնում կարող են ձայների մեծամասնությամբ կայացվել որոշումներ»։
Չկարողանալով ինչ-որ բան հակադրել Տիգրան Սարգսյանի թեզին` FIP-ը վերջում անկախ ու անաչառ գրել էր. «Միևնույն ժամանակ ԵՄ-ն չունի անդամ երկիր, որը կարող է ունենալ միանձնյա ճնշում մյուս անդամ երկրների վրա, ինչպես, օրինակ, ՌԴ-ն ԵԱՏՄ-ում»: Նման ճնշման օրինակներ նրանք, իհարկե, չէին նշել։ Վերջում էլ հավելել էին, որ Ռուսաստանը Հայաստանին պարտադրել է անդամակցել ԵԱՏՄ-ին, իսկ ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքում անդամակցությունը «ինքնակամ որոշում չէր»։ FIP-ը Մոսկվայի կողմից որևէ «հարկադրանքի» փաստ նույնպես չէր ներկայացրել։
Այն ամենը, ինչ այս կամ այն կերպ կապված է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և խորացման հետ, հարթակի «մայրական» ՀԿ-ն՝ ԻՔՄ–ն, անխոնջ քննադատում է՝ օգտագործելով արևմտամետ նարատիվները։
Իհարկե, Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ եղան նաև Լեռնային Ղարաբաղում կատարվածի համար։ Նրանք արևմտյան աղբյուրներից ֆինանսավորում ստացող հայկական 14 այլ ՀԿ – ների հետ միասին հայտարարություն տարածեցին, որում ՌԴ-ն մեղադրվում է «Արցախը հայաթափելու», «Ադրբեջանի շահերը սպասարկելու», «Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու և նրա անկախության մակարդակը նվազեցնելու փորձերի» համար։ Դրամաշնորհների շահառուները պահանջում էին դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման գործընթաց սկսել, դադարեցնել Հայաստանում ռուսական (102-րդ) ռազմաբազայի տեղակայումը» և այլն:

ՀԿ-ների միահյուսվող ցանցերը

Վերոնշյալ հայտարարությունը ստորագրողների թվում է, օրինակ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը»։ Այս ՀԿ-ն ամեն տարի արևմտյան դրամաշնորհներ է ստանում, որպեսզի «բարձրացնի հայ բնակչության իրազեկվածությունը Եվրամիության հետ համաձայնագրերի կարևորության մասին»։
«Իրազեկվածության բարձրացումը», ինչպես սովորաբար լինում է, սերտորեն կապված է հասարակության մեջ ռուսատյացության սերմանման ու Մոսկվայի քննադատության հետ։ Եվ, իհարկե, Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության «անպետքության» գաղափարը հանրության շրջանում տարածելու հետ։
Օրինակ` դեռևս 2008 թվականին այդ կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը (սփոյլեր՝ իր գործունեության համար նրան արգելված է մուտք գործել Ռուսաստան. խմբ.) ասում էր, որ Հարավային Օսեթիայում «օսերի ոչ մի ինքնորոշում էլ չկա», իսկ Ռուսաստանն այդ հակամարտությանը միջամտել է «Ռուսաստանի, Բելառուսի, չճանաչված Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Ղրիմի կազմով մինի-ԽՍՀՄ-ի վերականգնման անիրագործելի գաղափարն իրագործելու ձգտման պատճառով»։ 2012-ին քննադատում էր ՀԱՊԿ-ին և ասում, որ Հայաստանը «զրոյական» հետաքրքրություն ունի Մաքսային միությանը (ապագա ԵԱՏՄ-ին. խմբ.) անդամակցելու հարցում։ 2014-ին աջակցում էր Եվրամայդանին և հայտարարում, որ «եթե ուկրաինացի ժողովուրդը հաղթի, ապա Մաքսային միությունը կկորցնի իր նշանակությունը և չի կայանա»։
Մութ փողեր. ի՞նչ են բացահայտել փաստաբանները Սորոսի հայաստանյան գրասենյակի մասին
2015–ին, երբ Հայաստանը, ի հեճուկս նրա խոսքերի, այնուամենայնիվ անդամակցեց ԵԱՏՄ-ին, նա քննադատում էր Ռուսաստանին՝ ասելով, որ Հայաստանի բնակիչները միության անդամակցությունից ոչ մի առավելություն չեն զգում: Իսկ 201-ին կրկին փորձեց խաղալ հայերի զգացմունքների հետ՝ ոչնչով չհիմնավորված հայտարարություններ անելով, թե «Ռուսաստանը բոլոր ուղղություններով պայմաններ է թելադրում Հայաստանին», և որ «երկիրը կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը»։
2021 թվականին Ստեփան Գրիգորյանը հարցազրույց տվեց թուրքական լրատվամիջոցներին` Թուրքիային անվանելով Հայաստանի համար «ավելի հուսալի գործընկեր» և նշելով, որ Անկարան «կարող է տարածաշրջանում այլընտրանք դառնալ Ռուսաստանին», իսկ ՌԴ-ին մեղադրեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ հարաբերությունների կարգավորմանը հակազդելու մեջ։
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» բոլոր ռեսուրսները բառացիորեն լցված են տեղեկատվությամբ այն մասին, թե ինչպես է զարգանում Երևանի համագործակցությունը ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, Ուկրաինային աջակցող նյութերով, հակառուսական նյութերով և արևմտյան ֆինանսավորում ստացող լրատվամիջոցների հրապարակումներով։
Միևնույն աղբյուրներից ֆինանսավորում ստացող բոլոր արևմտամետ հայկական ՀԿ-ների առաջնորդները ջանասիրաբար լուսաբանվում են ոչ միայն տեղական հակառուսական ԶԼՄ- ներում, այլև բանավեճերի մեդիահարթակում՝ «Media Center»-ում: Այս կազմակերպությունն իր մասին հայտարարում է հետևյալը. «Մեդիա կենտրոնը անվճար հարթակ է, որտեղ հավաքվում են տարբեր կարծիքներ ու տեսակետներ ունեցող մարդիկ և քննարկումներ անցկացնում»:
Իրականում հարթակը յուրատեսակ «ապաստարան» է Հայաստանում գործող ակտիվ ՀԿ-ների մեծամասնության ներկայացուցիչների համար, որտեղ նրանք պարբերաբար իրար հետ քննարկում են արևմտամետ օրակարգի թեմաները։ Մեդիա կենտրոնի «քննարկումներում» շատ դժվար է հանդիպել այլ կարծիք ունեցող մարդկանց։
Այս հարթակը գործում է «Բաց հասարակություն․ Հայաստան» հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ), Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և այլոց միջոցներով («գործընկերների» ամբողջական ցանկը կարող եք գտնել նրանց կայքի ներքևում):
Բացի նրանից, որ այս հարթակում հանդես են գալիս գրեթե բոլոր արևմտամետ ՀԿ-ների ներկայացուցիչները, այլև, ըստ Media Center-ի կայքում տեղադրված հայտարարության, այն նաև համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»:
Հանրային լրագրության ակումբը ամեն տարի մեծ դրամաշնորհներ է ստանում (միայն Սորոսի հիմնադրամից՝ տարեկան 90 հազար դոլար) բարեփոխումների գործընթացների մասին մեդիարտադրանքի տարածման, փաստերի ստուգման և մեդիագրագիտության մասին վեբինարների անցկացման, հանրային իրազեկման արշավների կազմակերպման և համապատասխան հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու համար։ Պաշտոնական կայքում ներկայացված դոնորների թվում են նաև ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները:

«Անկախ» ԶԼՄ-ների կախվածությունը դրամաշնորհներից

Հայաստանում «անկախ լրատվամիջոցների և խոսքի ազատության աջակցությամբ» արդեն ավելի քան 25 տարի զբաղվում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն: Այն Հայաստանում հայտնվել է որպես «Internews»-ի (Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող ամերիկյան ՀԿ, որը զբաղվում է այլ երկրներում «անկախ ԶԼՄ-ների զարգացմամբ») դուստր ընկերություն։ Այսօր այն շարունակում է գոյություն ունենալ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և բազմաթիվ արևմտյան հիմնադրամների միջոցներով։
Կենտրոնի աշխատանքի զգալի մասը խաղաղ ցուցարարներին ծեծելու մասին տեսանյութեր պատրաստելն է և այսպես կոչված «մեդիագրագիտության» ուսուցանումը։
Համանման նպատակներով էլ նրանք ստեղծել են հայ լրագրողների համար media.am պորտալը։ Դրա գլխավոր էջի առաջին նյութը պատմում է այն մասին, որ Ռուսաստանում չկան ազատ (հետևաբար նաև պրոֆեսիոնալ) լրատվամիջոցներ, և համոզում է, որ ռուսական քարոզչության վրա պետք է միայն ծիծաղել, այն օգտակար է միայն հայկական պետականության մասին գաղափարների ամրապնդման համար:
Բացի այդ, այս պորտալը (շվեյցարական և գերմանական HEKS/EPER և Brot für die Welt հիմնադրամների գումարներով) դրամաշնորհների մրցույթ էր հայտարարել հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար, որոնք պատրաստ կլինեին մեկնել Ուկրաինա և հայ բնակչությանը պատմել «պատերազմի հետևանքների, փախստականների և տեղահանված անձանց խնդիրների մասին»։
Դրամաշնորհը ստացողը հավանաբար այդ մասին պետք է պատմեր «ճիշտ լույսի ներքո», քանի որ ռուս-ուկրաինական հակամարտության բռնկման պատճառների մասին իր տեքստում media.am-ը պատմում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մոսկվան և Կիևը բարեկամական հարաբերություններ էին հաստատել, որ Ռուսաստանը երաշխավորել էր Ուկրաինայի անվտանգությունը՝ միջուկային զենքից հրաժարվելու դիմաց, իսկ հետո սկսեց ճնշել և «անկախ Ուկրաինային» ստիպեց հրաժարվել Արևմուտքի հետ ուկրաինական հասարակության կողմից այդքան ցանկալի ինտեգրումից։
Դրանից հետո «օգտվեց իրավիճակից», միացրեց Ղրիմը, սկսեց աջակցել «Դոնբասի անջատողական խմբավորումներին»՝ խթանելով այն առասպելը, թե Ուկրաինան պատմականորեն Ռուսաստանի մաս է կազմում»։ Անկախ լրագրողներն իրենց հոդվածում տեղ չեն գտել ռազմական հատուկ գործողությունները սկսելու մասին Ռուսաստանի հնչեցրած պատճառների համար։
Մեր նյութում թվարկած գրեթե բոլոր ՀԿ-ները համագործակցում են այնպիսի խոշոր լրագրողական միավորումների հետ, ինչպիսիք են «Ասպարեզ» լրագրողների ակումբը և Երևանի մամուլի ակումբը (որոնք նաև գովազդում են միմյանց):
Երկու ակումբներն էլ տարեկան մեծ գումարներ են ստանում արևմտյան հիմնադրամներից ու կառավարություններից:
ԵՄԱ–ի կայքի «մեր մասին» բաժնում նշվում է, որ կազմակերպությունը եկամուտ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որը ընդամենը միավորում է լրագրողներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից:
Ճիշտ է` նույն կայքի վերջում նշվում է, որ այն ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։ Գործընկերների ցանկում կարելի է գտնել գրեթե բոլոր արևմտյան հիմնադրամներն ու ներկայացուցչությունները, որոնք այս կամ այն կերպ գործունեություն են ծավալում Հայաստանում։ Բացի USAID-ից, այստեղ կա նաև Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, «Բաց հասարակություն․ Հայաստան», NED հիմնադրամները, Շվեդական զարգացման և համագործակցության պետական գործակալությունը (SIDA), որն աշխատում է մի քանի տասնյակ երկրների ընդդիմադիր կազմակերպությունների հետ:
Այսպես, քաղաքական առումով չեզոք ԵՄԱ-ն իր կայքում հրապարակում է արևմտյան տարբեր հիմնադրամների և կառավարությունների աջակցությամբ իրականացված հետազոտությունները, որոնց թեմաները համապատասխանում են արևմտյան հռետորաբանությանն ու քաղաքականությանը։
Այս տարի ԵՄԱ-ն իրականացնում է 6 նախագիծ․ «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիր» (ֆինանսավորվում է USAID-ի կողմից), «Արհեստավարժ լրատվամիջոցների, գործող և սկսնակ լրագրողների համախմբում հանուն խաղաղության» (աջակցում է ԵՄ-ն), «Լրագրողները հակամարտություններում» (աջակցում է Գերմանիայի ԱԳՆ-ն), «ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի նոր ռեզիդենտների ինտեգրման հարցում» (Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ), «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (DT Global-ի հետ համագործակցությամբ) և «Արևելյան գործընկերության դիտորդ, ԱլԳ թիրախների, արդյունքների և հարակից բարեփոխումների մշտադիտարկում» (իրականացվել է «Ukrainian Prism» վերլուծական կենտրոնի հետ միասին, ֆինանսավորվել է ԵՄ կողմից):
Այս տարվա հունիսից Հայաստանում մեկնարկեց նաև USAID-ի կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ների զարգացման հնգամյա ծրագիրը: Պաշտոնական տեղեկություններով՝ ԱՄՆ-ն 15 մլն դոլար է ուղղել երկրում «անկախ ԶԼՄ-ների» ստեղծմանն աջակցելու համար:
Դրա իրականացմամբ զբաղվում են մեզ արդեն հայտնի բոլոր ՀԿ-ները՝ Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Internews»-ը, ինչպես նաև «Zinc Network»-ը (ընկերություն, որը նախկինում հայտնի էր որպես «Breakthrough Media», ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից և զբաղվում է, ի թիվս այլ բաների, անկախ լրատվամիջոցների և ամենատարբեր ակտիվիստների աջակցությամբ):
Եվս 2,3 մլն դոլար՝ ԱՄՆ դեսպանատան հանրային դիվանագիտության վարչությունից, կուղղվի Հայաստանում լրագրողական փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանն ու լրագրողական կրթության մագիստրոսական ծրագրի ձևավորմանը:
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը Հայաստանում հակառուսական գործընթացների մշտական մասնակիցն է:
Օրինակ` դեռևս 2011 թվականին նա բողոքի ակցիաներ էր կազմակերպում՝ ուղղված Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին ՌԴ զինծառայողների մասնակցության դեմ։ 2015-ին դժգոհում էր «ռուսական զորամասի «բարդակից»»՝ թեժացնելով քաղաքացիների տրամադրությունները։
2016-ին ակտիվորեն աջակցում էր «Սասնա ծռեր» արմատական հակառուսական խմբին (որը կոչ է անում «ազատագրել Հայաստանը ռուսական գաղութային տիրապետությունից» և դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից), որը հայտնի է 2016-ի հուլիսին ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակմամբ և պատանդներ վերցնելով (3 ոստիկան սպանվեց, 9-ը՝ վիրավորվեց): 2018-ին Երևանում կայացած «CampCamp» սեմինարի ընթացքում որպես հրավիրյալ բանախոս պատմում էր բողոքի տրամադրություններ տարածելու և պետական հեղաշրջումներ կազմակերպելու մասին։
Բաց աղբյուրների տվյալներով՝ իր «աշխատանքի» ընթացքում միայն Սորոսի հիմնադրամից Լևոն Բարսեղյանը դրամաշնորհի տեսքով ստացել է շուրջ 1 մլն դոլար։
Նրա կառավարած Լրագրողների ակումբը, բնականաբար, նույնպես Ռուսաստանի մասին բազմաթիվ բացասական տեղեկություններ է տարածում՝ չխուսափելով մանիպուլյացիաներով լի բացահայտ ֆեյքերից։ Այսպես, կայքում կարող եք գտնել Ռուսաստանը «փակելու», ռազմական դրության, նոր մոբիլիզացիայի, տեղաշարժի արգելքի և այլնի մասին վերնագրերով նյութեր:
Ակումբի գործունեության հետաքրքիր օրինակ` անցյալ տարվա նոյեմբերին «Ասպարեզը» մի հատված էր հրապարակել «միգրացիոն հարցերով փորձագետ» Տաթևիկ Բեժանյանի հետ հարցազրույցից, որտեղ հենց սկզբից խոսվում Է ՌԴ նախագահի կողմից իբր ստորագրված հրամանագրի մասին, ըստ որի՝ Ռուսաստանում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կարող են զորակոչվել։
Իրականում հրամանագրում, որի մասին խոսվում է այս նյութում, նշված է միայն արտասահմանում երկրորդ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ունեցող ռուսաստանցիներին ծառայության կանչելու թույլտվության մասին։ Այսինքն՝ զորակոչի ենթակա են մնում բացառապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։
Բայց եթե նախկինում դա վերաբերում էր միայն Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք օտարերկրյա քաղաքացիություն չունեն, ապա հիմա դա վերաբերում է նաև այն ռուսաստանցիներին, որոնք ունեն այն: Իսկ Ռուսաստանում կացության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները դեռ չեն կարող զորակոչվել զինվորական ծառայության՝ ո՛չ զորակոչի, ո՛չ զորահավաքի շրջանակներում, նրանք կարող են ծառայության անցնել բացառապես կամավոր և պայմանագրով։
Այս մանիպուլյատիվ ֆեյքի սկզբնաղբյուրը, որը տարածել է «Ասպարեզ» լրագրողների ակումբը, Lragir.am–ն էր։
© PhotoLragir.am–ի հոդվածը
Заголовок статьи на сайте Лрагир - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Lragir.am–ի հոդվածը
Այս կայքը ևս ակտիվորեն առաջ է մղում հակառուսական օրակարգը՝ հրապարակելով Ռուսաստանի և նրա հետ կապված կառույցների քննադատությանը նվիրված բազմաթիվ նյութեր։ ՌԴ-ի մասին նրանք գրում են՝ օգտագործելով հայտնի քարոզչական կարծրատիպեր, ինչպիսիք են «օկուպանտներ», «իմպերիալիստներ», «գաղութարարներ» և այլն։ Ռուսաստանին մեղադրում են Թուրքիայի հետ հակահայկական դավադրության և շատ այլ բաների մեջ։
Այս կայքը ֆինանսավորվում է նույն արևմտյան կառույցների կողմից: Իրավաբանական անձը, որի ներքո գործում է տվյալ կայքը՝ ATHK Hamakarg-ը, պարբերաբար միջոցներ է ստանում Սորոսի հիմնադրամից։
Lragir.am-ը ֆինանսավորումը վաստակելու շրջանակներում բնավ չի խորշում կեղծիքներ հորինելուց, որոնք ուղղված են Ռուսաստանին սևացնելուն։ Օրինակ` այս տարվա ապրիլին կայքում հրապարակվեց մի նյութ, որի վերնագիրն էր «ՌԴ Պետդումա. Հայաստանը վիճելի տարածք է և պետք է վերացվի»։
© PhotoLragir.am-–ի հոդվածը
Заголовок статьи на сайте Лрагир - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Lragir.am-–ի հոդվածը
Բնականաբար, Պետդումայում նման բան չեն հայտարարել, իսկ նյութը կառուցված է կոնկրետ պատգամավորի խոսքերի վրա, որը հայտարարել էր միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանի՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու անօրինականության մասին (իբր ընթացակարգը ավարտին չի հասցվել)։ Ոչ մի վերացման անհրաժեշտության մասին նա չի խոսել, առավել ևս՝ ամբողջ ռուսական Պետդումայի անունից։
Lragir.am-ի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանն իր ամբողջ կարիերայի ընթացքում զբաղվում է հակառուսական օրակարգի առաջմղմամբ:
Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ նա իր ՀԿ-ականների հետ «նախապատրաստում էր» ապագա հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Օրինակ` 2013-ին նա հրապարակեց «Ռուսաստանը հեռանում է Հայաստանից» վերնագրով հոդված, որտեղ պատմում է Սարգսյանի կողմից երկրի ինքնիշխանությունը իբր Մոսկվային հանձնելու մասին և հանրությանը կոչ էր անում «վերականգնել հանրապետության անկախությունը։
«Ռուսաստանն իր կոշտ քայլերով և միջամտությամբ հայերի միջից ակամա դուրս մղեց ստրկամտությունն ու կեղծ պատկերացումները [․․․]։ Ըստ էության, անցնելով Հայաստանի գաղութացման նոր փուլին՝ Ռուսաստանը կորցրեց նրան»,- գրում էր Ղահրիյանը։
Իր մեկ այլ նյութում նա ԵԱՏՄ-ի ստեղծումը նկարագրում է որպես «Ռուսաստանի կողմից իր նոր սահմանների ուրվագծում»։ Միության միակ նպատակը, նրա խոսքով, Ռուսաստանի դաշնակից երկրները յուրօրինակ «սանիտարական գոտիների» վերածելն է՝ բացառելով դրանց զարգացումը. իբր ռուսական պետությունը գոյատևելու այլ հնարավորություն չուներ:
2015 թվականին նա հրապարակեց «Ռուսաստանը «փակում է» Գյումրին» մանիպուլյատիվ վերնագրով հոդվածը, որտեղ Հայաստանի կառավարության կողմից ռուսական 102-րդ ռազմաբազային քաղաքում տարածք հատկացնելու մասին տեղեկատվական առիթը Հայկազն Ղահրիյյանը փորձում է այնպես ներկայացնել, որ Ռուսաստանը «ժամանակի ընթացքում» մտադիր է Գյումրին դարձնել «փակ քաղաք»։ Նույն նյութում անկախ լրագրողը փորձում է խաղալ գյումրեցիների զգացմունքների հետ՝ հայտարարելով, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը նպատակ ուներ ընդլայնել ռուսական տարածքը Գյումրիում՝ հետագայում այն վերածելով «փակ քաղաքի»։
Արևմտյան դրամաշնորհներով է գործում նաև Վանաձորի մամուլի ակումբը, որը ղեկավարում է լրագրող Արթուր Սաքունցը: Նա ղեկավարում է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), որն իբր իրավապաշտպան ՀԿ է։ Այս կազմակերպությունը Հայաստանի խոշորագույն դրամաշնորհառուներից մեկն է. միայն Սորոսի հիմնադրամից կազմակերպությունն ամեն տարի ստանում է ավելին, քան մնացած բոլոր հայկական ՀԿ-ները (ընդհանուր առմամբ արդեն նկատելի է ավելի քան 1 մլն դոլար):
ՀՔԱՎ-ի իրավապաշտպան գործունեությունը խիստ ընտրովի է։
Մեծ մասամբ այդ ՀԿ-ն զբաղվում է բնավ ոչ իրավապաշտպանական գործունեությամբ, օրինակ՝ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը զբաղվում էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության դեմ տեղեկատվական հարձակումներով (օրինակ՝ Դանիել Իոաննիսյանի և «Սասնա ծռերի» աջակցությամբ)։ Առկա են նաև Ռուսաստանի հասցեին քննադատության և «գաղութատիրության» մեղադրանքներ:
Իսկ 2015 թվականին նա մոտ 200 էջանոց ուսումնասիրություն հրապարակեց «Քաղաքացիական անհնազանդության իրավունքը մի շարք երկրների իրավական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում» վերնագրով։ Մեկ տարի անց Սաքունցի կազմակերպությունը, ի դեպ, արդարացնում էր «Սասնա ծռերի» գործողությունները՝ հայտարարելով, որ նրանք իրացրել են զինված ապստամբության իրենց իրավունքը, իսկ ոստիկանության գործողություններն «անհամաչափ են»:
Այս հայտարարությանը ավելի ուշ միացան նաև բազմաթիվ այլ դրամաշնորհառու կազմակերպություններ (օրինակ՝ «Ասպարեզը»)։ Ինքը՝ ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը, երկար տարիներ ակտիվ հակառուսական գործունեություն է ծավալում։
Դեռևս 2014 թվականին նա (հիշեցնենք՝ լինելով իրավապաշտպան) գնում էր հանրահավաքների (և գովազդում էր դրանք) ընդդեմ ԵԱՏՄ անդամակցության։ Իսկ Հայաստանում ՌԴ դեսպանի այն հայտարարությունից հետո, թե Մոսկվան ագրեսիվ միջամտություն թույլ չի տա իր բարեկամ երկրների ներքին գործերին, Սաքունցը բարկացած ճառ կարդաց, որի ընթացքում ՌԴ դեսպանին կոչ արեց «հավաքել իրերը և դուրս գալ Հայաստանից, իսկ Ռուսաստանն անվանեց «ֆաշիստական ռեժիմ»: Բնականաբար, նա աջակցում էր ուկրաինական Եվրամայդանին։
Նրա բոլոր հայտարարությունները տարածում էին հայտնի արևմտամետ հակառուսական լրատվամիջոցները, օրինակ` 1in.am-ը («Առաջին լրատվական»), որը ղեկավարում էր Արման Բաբաջանյանը (հետագայում դարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր)։
Այն, ինչի մասին խոսեցինք, միայն այսբերգի գագաթն է: Իրականում նման ՀԿ-ները մի քանի անգամ ավելի շատ են, միմյանց միջև դրանց միահյուսումն ավելի ուժեղ ու խորն է, և գործունեությունն իրականացվում է ամենատարբեր ոլորտներում՝ գոյություն ունեցող լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, տպագիր և ինտերնետ լրատվամիջոցներ, ռադիո և ամենատարբեր մեդիահարթակներ) և տարբեր իրավապաշտպան կազմակերպություններից (որոնք զբաղվում են քաղբանտարկյալներով, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներով, կանանց իրավունքներով և այլն) մինչև նոր «անկախ ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, հիմնադրամների, «հետաքննողների» և «ֆեյք ոչնչացնողների»» ստեղծում, ժողովրդավարության զարգացման, բարեփոխումների անցկացման և ամենատարբեր ոլորտներում երիտասարդներին կրթելու կազմակերպություններ:
Կադրերի դարբնոց
Քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներից շատերն այսօր պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում Հայաստանում, հիմնականում նրանք, ովքեր նախկին իշխանության օրոք կտրականապես դեմ էին պետական կառուցվածքի և արտաքին քաղաքականության առանցքային հարցերի շուրջ կառավարության դիրքորոշմանը։ Նրանց հասարակական գործունեությանը մեծապես աջակցում էին Սորոսի հիմնադրամն ու նրա հովանու ներքո գտնվող ՀԿ-ները։
Այսպես` Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնի է որպես «Transparency international»-ի ընտրական ծրագրերի նախկին փորձագետ և համակարգող։ Այս տարվա հուլիսին նա USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվեց ընդլայնել ամերիկյան գործակալության ներկայությունը հանրապետությունում։ Դրանից մեկ ամիս առաջ՝ հունիսին, նա ասում էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցելը Հայաստանին ոչինչ չի տալիս, բացի խնդիրներից։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներգրավված են եղել սորոսական «Boon» հիմնադրամի աշխատանքներում:
Հիմա Հարությունյանը դիմավորում է USAID-ի պատվիրակություններին, իսկ մինչ իշխանության գալը ակտիվ մասնակցում էր ամենատարբեր հակակառավարական (և հակառուսական) հանրահավաքներին․ 2008-ին նա «Հիմա» բողոքի նախաձեռնության հիմնադիրների թվում էր («պաշտպանում էին ժողովրդավարությունը» նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ավտորիտար ռեժիմից»), 2010-ին դատապարտում էր Բելառուսի ընտրությունների «խախտումները»։
Բացի այդ, Հարությունյանը, ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում ներկայացված տեղեկությունների, ներգրավված է Արևմուտքի կողմից ֆինանսավորվող այնպիսի ՀԿ-ների աշխատանքներում, ինչպիսիք են «Transparency International»-ը և Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան: Նա նաև «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրն էր (ընդ որում` հետո, լինելով կրթության նախարար, ինքն էր առաջարկում հանել հայոց լեզուն բուհերի որոշ ֆակուլտետների պարտադիր առարկաների ցանկից)։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ժխտում էր Սորոսի հետ իր կապերը, սակայն տեղական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը պաշտպանել և «առաջ է մղել» նրա թեկնածությունը: Իշխանության գալուց հետո նա հանդիպումներ է ունեցել հայաստանյան ամենահայտնի արևմտամետ ՀԿ-ների («Բաց հասարակության հիմնադրամներ․ Հայաստան», ՀՔԱՎ, «Transparency International», «Ասպարեզ» լրագրողների ակումբ և այլն) ներկայացուցիչների հետ և նույնիսկ խոստացել է այդ հանդիպումները կանոնավոր դարձնել։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հասարակական ակտիվիստ է եղել, աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս», «Ալյանս Փարթներս» արևմտյան կազմակերպություններում:
ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպան Լիլիթ Մակունցն աշխատել է Խաղաղության կորպուսում՝ ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո, իսկ Իսպանիայում Հայաստանի դեսպան (նախկինում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր) Սոս Ավետիսյանն իր քաղաքական կարիերայի թռիչքից առաջ Սորոսի հիմնադրամի քաղհասարակության ծրագրերի պատասխանատուն էր։
Առողջապահության նախարարը Ստրասբուրգում մասնակցել է կանանց առաջնորդության եվրոպական տարբեր ծրագրերի: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտում (NIMD) աշխատել է որպես քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ: Սոս Ավետիսյանը, որն աշխատել է որպես Սորոսի հիմնադրամի քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ծրագրերի պատասխանատու, այժմ զբաղեցնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
Արևմտյան հիմնադրամներն ու կառավարությունները այսօր ֆինանսավորում են տարբեր մեդիաոլորտներում, իրավապաշտպան դաշտում և քաղաքացիական ակտիվիստների շրջանում ներկայացված տարբեր ՀԿ-ների մի ամբողջ ցանցի գործունեությունը Հայաստանում։ Նույնիսկ երկրի իրական իշխանությունն այսօր մեծապես կենտրոնացած է հենց նրանց ձեռքում։ Եվ բոլոր ընթացիկ իրադարձությունները, արմատական գործողություններ սկսելու և Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու բնակչությանն ուղղված կոչերը հետևանքն են այդ ՀԿ-ների բազմամյա գործունեության, որոնք ավելի ու ավելի մեծ ազդեցություն են ունենում հայ հասարակության վրա։
Լրահոս
0