https://arm.sputniknews.ru/20231111/hhn-apahvovel-e-bvolvor-pajmannery-sambvoji-mrcumnery-patshatsh-anckacnelu-hamar-shestakvov-68494785.html
ՀՀ–ն ապահովել է բոլոր պայմանները սամբոյի մրցումները պատշաճ անցկացնելու համար. Շեստակով
ՀՀ–ն ապահովել է բոլոր պայմանները սամբոյի մրցումները պատշաճ անցկացնելու համար. Շեստակով
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ սամբոյի աշխարհի առաջնությանը Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ–ի դրոշի ներքո հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի... 11.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-11T14:23+0400
2023-11-11T14:23+0400
2023-11-11T14:25+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
սամբո
ժաննա անդրեասյան
երևան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0b/68494016_0:0:1600:901_1920x0_80_0_0_93e236eac2918c97202ea4701ec14593.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, ապահովել է բոլոր պայմանները սամբոյի մրցումները պատշաճ անցկացնելու համար։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանն այդ մասին ասել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՍ) նախագահ Վասիլի Շեստակովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ սամբոյի ԱԱ-ի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 10–ին Երևանում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:ԿԳՄՍ նախարարն իր հերթին շնորհավորել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին սամբոյի հիմնադրման 85–ամյա հոբելյանի առթիվ և տեղեկացրել՝ ՀՀ կառավարությունն էականորեն մեծացրել է ուշադրությունը սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցող մարզիկների նկատմամբ:Մասնավորապես, ՀՀ կառավարությունը վերջերս ընդունել է որոշում, ըստ որի` պետական հոգածության ներքո օժանդակելու է նաև հավաքականների կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած սամբիստ մարզիկներին ու նրանց մարզիչներին՝ գալիք տարվանից ամենամսյա անվանական թոշակ տրամադրելով (ցմահ):Հայաստանի հավաքականն առաջին մեդալներն է նվաճել սամբոյի աշխարհի առաջնությունումԱնդրեասյանը նաև ընդգծել է, որ աշխարհի առաջնությանը Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ–ի դրոշի ներքո հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 մարզիկ՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արսեն Կարապետյանը (79 կգ) և Արմեն Մնացականյանը (58 կգ, մարտական սամբո):Նախարարը նաև կարևորել է կանանց ընդգրկվածությունը մարզաձևում և տարատեսակ մրցաշարերին նրանց մասնակցության համար հնարավորությունների ստեղծումը:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Միջազգային ֆեդերացիայի կողմից մշակված «Սամբոն՝ դպրոցներում» ծրագրի տեղայնացման, սամբո մարզաձևի տարածման ու զարգացման հնարավորությունը:Սամբոյի աշխարհի առաջնություն. Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճելՆշենք, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիան Երևանում օրերս կազմակերպել է նաև մրցավարական սեմինար, իսկ այսօր նախատեսված է Բիզնես ֆորումի անցկացում:Սամբոյի աշխարհի առաջնությանն ավելի քան 70 երկրի 650 մարզիկներ են մասնակցում: Հայաստանի հավաքականներն ԱԱ–ին ներկայացված են մարզական սամբոյի, մարտական սամբոյի և կանանց սամբոյի մրցումներում՝ բոլոր քաշային կարգերում:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0b/68494016_0:0:1424:1067_1920x0_80_0_0_8ae66978a346e44dc3f307bf73e4dad5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), սամբո, ժաննա անդրեասյան, երևան, հայաստան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), սամբո, ժաննա անդրեասյան, երևան, հայաստան
ՀՀ–ն ապահովել է բոլոր պայմանները սամբոյի մրցումները պատշաճ անցկացնելու համար. Շեստակով
14:23 11.11.2023 (Թարմացված է: 14:25 11.11.2023) ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ սամբոյի աշխարհի առաջնությանը Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ–ի դրոշի ներքո հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 մարզիկ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, ապահովել է բոլոր պայմանները սամբոյի մրցումները պատշաճ անցկացնելու համար։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանն այդ մասին ասել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՍ) նախագահ Վասիլի Շեստակովը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ սամբոյի ԱԱ-ի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 10–ին Երևանում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Սամբոյի աշխարհի առաջնությունը կազմակերպվել է ամենաբարձր մակարդակով, ինչի համար շատ շնորհակալ ենք: Իսկապես գնահատում ենք Հայաստանի կառավարության, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ջանքերն այդ հարցում: Սա մեծ տոն է թե՛ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի, և թե՛ Հայաստանի սպորտային հասարակության համար: Ուրախ ենք, որ 70 երկրի մասնակցություն է ապահովված աշխարհի այս առաջնությունում»,– նշել է Վասիլի Շեստակովը:
ԿԳՄՍ նախարարն իր հերթին շնորհավորել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին սամբոյի հիմնադրման 85–ամյա հոբելյանի առթիվ և տեղեկացրել՝ ՀՀ կառավարությունն էականորեն մեծացրել է ուշադրությունը սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցող մարզիկների նկատմամբ:
Մասնավորապես, ՀՀ կառավարությունը վերջերս ընդունել է որոշում, ըստ որի` պետական հոգածության ներքո օժանդակելու է նաև հավաքականների կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած սամբիստ մարզիկներին ու նրանց մարզիչներին՝ գալիք տարվանից ամենամսյա անվանական թոշակ տրամադրելով (ցմահ):
Անդրեասյանը նաև ընդգծել է, որ աշխարհի առաջնությանը Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ–ի դրոշի ներքո հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 մարզիկ՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արսեն Կարապետյանը (79 կգ) և Արմեն Մնացականյանը (58 կգ, մարտական սամբո):
«Կարևորելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարզիկների համար ստեղծված հնարավորությունը՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ կգա մի օր, երբ Փախստականների հավաքականի ձևավորման անհրաժեշտություն այլևս չի լինի»,– նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ:
Նախարարը նաև կարևորել է կանանց ընդգրկվածությունը մարզաձևում և տարատեսակ մրցաշարերին նրանց մասնակցության համար հնարավորությունների ստեղծումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Միջազգային ֆեդերացիայի կողմից մշակված «Սամբոն՝ դպրոցներում» ծրագրի տեղայնացման, սամբո մարզաձևի տարածման ու զարգացման հնարավորությունը:
Նշենք, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիան Երևանում օրերս կազմակերպել է նաև մրցավարական սեմինար, իսկ այսօր նախատեսված է Բիզնես ֆորումի անցկացում:
Սամբոյի աշխարհի առաջնությանն ավելի քան 70 երկրի 650 մարզիկներ են մասնակցում: Հայաստանի հավաքականներն ԱԱ–ին ներկայացված են մարզական սամբոյի, մարտական սամբոյի և կանանց սամբոյի մրցումներում՝ բոլոր քաշային կարգերում: