00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է դիվերսիֆիկացնել առանց ՌԴ–ին նյարդայնացնելու. փորձագետ

© Sputnik / Andranik GhazaryanԲենիամին Պողոսյան
Բենիամին Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2023
Բաժանորդագրվել
Քաղաքագետը հիշեցրեց, որ 1990–ականների վերջից մինչև 2000–ականների վերջը բավականին ինտենսիվ փոխգործակցություն է եղել պաշտպանության և անվտանգության, ռազմական կրթության ոլորտում և բանակում բարեփոխումների առումով ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ ԵՄ–ի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքականությունը լրացուցիչ դիվերսիֆիկացման կարիք ունի, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
«Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը պետք չէ շփոթել հակառուսական դիրքորոշման հետ։ Այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լրացուցիչ դիվերսիֆիկացման կարիք ունի, փաստ է։ Ընդգծեմ` լրացուցիչ, քանի որ թյուր կարծիք կա այն մասին, որ մինչև 2018 թվականը Հայաստանն արտաքին և անվտանգության ոլորտում համագործակցում էր բացառապես Ռուսաստանի հետ, ինչը, միանշանակ, ճիշտ չէ»,– նկատեց քաղաքագետը։
Նա հիշեցրեց, որ դեռ 1990–ականների վերջից մինչև 2000–ականների վերջը բավական ինտենսիվ փոխգործակցություն է եղել պաշտպանության և անվտանգության, ռազմական կրթության ոլորտում և բանակում բարեփոխումների առումով ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ ԵՄ–ի հետ։ Բավական է հիշել Արևելյան գործընկերություն ծրագիրը, և վերջապես, դեռ 2017 թվականի նոյեմբերի 24-ին էր ստորագրվել ՀՀ–ի և ԵՄ–ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի մասին (որպես ՀՀ–ի և ԵՄ–ի համագործակցության հիմք) այսօր խոսում են բոլորը։ Հետևաբար, ըստ փորձագետի, մենք կարող ենք խոսել հենց լրացուցիչ դիվերսիֆիկացման մասին։
Նա ընդգծեց մի քանի պատճառ, ըստ որոնց Հայաստանի արտաքին քաղաքականության լրացուցիչ դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է.
1.
Ռուսաստանի ռեսուրսներն օբյեկտիվորեն չեն բավարարում Հարավային Կովկասում ներդրում անելու համար` անկախ նրանից` կլինեի՞ն այդ ներդրումներն ի շահ Հայաստանի, թե՞ ոչ։ Օբյեկտիվորեն, 2022 թվականի փետրվարից Ռուսաստանի ռեսուրսները, որոնք նա կարող է ուղղել Հարավային Կովկաս, սահմանափակվել են։
2.
Պետք է հասկանալ, որ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո նախագահ Էրդողանի ռազմավարությունն ուղղված է ինքնուրույն տարածաշրջանային տերություն ստեղծելուն։ Այսինքն, Թուրքիան դադարել է զուտ ԱՄՆ շահերը սպասարկող գործիք լինել։ Դա որոշակի տրանսֆորմացիաների է տանում ռուս–թուրքական հարաբերություններում, ինչը թեև չի վերացնում խորքային հակասությունները, սակայն ավելի կառավարելի է դարձնում դրանք։
«Այս և այլ գործոններից ելնելով` Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտություն կա։ Սակայն որևէ անհրաժեշտություն չկա դիվերսիֆիկացմանը զուգահեռ զբաղվել հակառուսական քարոզով` ցուցադրական քայլեր ձեռնարկելով Ռուսաստանին հակառակ։ Հակառուսական հռետորաբանությունը կարող է վնաս հասցնել Հայաստանի շահերին։ Բոլորովին պարտադիր չէ նյարդայնացնել Ռուսաստանին` Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցություն զարգացնելու համար։ Չեմ կարծում, որ Ֆրանսիայից կամ Հնդկաստանից մեսիջ ենք ստացել հանրային հակառուսական ժեստեր ցուցադրելու անհրաժեշտության մասին որպես պայման ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու համար։ Ամենայն հավանականությամբ, նման որևէ բան չկա։ Կրկնեմ` միանշանակ այո՛ Հայաստանի արտաքին քաղաքականության լրացուցիչ դիվերսիֆիկացմանը և ո՛չ հանրային և ցուցադրական հակառուսական քայլերին», – եզրափակեց Պողոսյանը։
Ռուսաստանից կախված են և՛ Գերմանիան, և՛ Հայաստանը, և դա մեկ օրում չի փոխվի. Բերբոք
Ավելի վաղ Wall Street Journal ամերիկյան թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԼՂ իրադարձությունները, ըստ էության, Երևանին բերեց այն որոշման, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել հարաբերություններն անվտանգության ոլորտում։
Լրահոս
0