https://arm.sputniknews.ru/20231111/erdvoghann-israjelin-anvanel-e-arevmutqi-qmahatsh-erekha-ev-kvoch-arel-pvokhhatucel-gazajin-68500362.html
Էրդողանն Իսրայելին անվանել է Արևմուտքի «քմահաճ երեխա» և կոչ արել փոխհատուցել Գազային
Էրդողանն Իսրայելին անվանել է Արևմուտքի «քմահաճ երեխա» և կոչ արել փոխհատուցել Գազային
Sputnik Արմենիա
Էրդողանը կոչ է արել ՄԱԿ–ին և Միջազգային քրեական դատարանին հետաքննել Գազայում Իսրայելի հանցագործությունները ու համապատասխան աշխատանք սկսել: 11.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-11T17:15+0400
2023-11-11T17:15+0400
2023-11-11T18:10+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
իսրայել
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65341228_0:0:3038:1708_1920x0_80_0_0_d4101a7a6c7f52b1d794fb8650b28e33.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովում, հայտարարել է, որ Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի պաղեստինցիներին։ Նրա խոսքով՝ Արևմուտքը Թել Ավիվին վերաբերվում է որպես «քմահաճ երեխայի»:Էրդողանը նաև կոչ է արել ՄԱԿ–ին և Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հետաքննել Գազայում Իսրայելի հանցագործություններն ու համապատասխան աշխատանք սկսել:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
թուրքիա
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65341228_13:0:2744:2048_1920x0_80_0_0_0537bc12c86a48fe7b35f9177c5a7327.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, իսրայել, գազայի հատված
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, իսրայել, գազայի հատված
Էրդողանն Իսրայելին անվանել է Արևմուտքի «քմահաճ երեխա» և կոչ արել փոխհատուցել Գազային
17:15 11.11.2023 (Թարմացված է: 18:10 11.11.2023) Էրդողանը կոչ է արել ՄԱԿ–ին և Միջազգային քրեական դատարանին հետաքննել Գազայում Իսրայելի հանցագործությունները ու համապատասխան աշխատանք սկսել:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովում, հայտարարել է, որ Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի պաղեստինցիներին։ Նրա խոսքով՝ Արևմուտքը Թել Ավիվին վերաբերվում է որպես «քմահաճ երեխայի»:
«Իսրայել պետությունը, որն իրեն Արևմուտքի քմահաճ երեխայի պես է պահում, պետք է փոխհատուցի պաղեստինցիներին հասցրած վնասը»,– հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:
Էրդողանը նաև կոչ է արել ՄԱԿ–ին և Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հետաքննել Գազայում Իսրայելի հանցագործություններն ու համապատասխան աշխատանք սկսել:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։